Մարկ Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղաթելյան
Մարկ Գևորգի Սաղաթելյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1971
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2013
(41 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունշոումեն, հաղորդավար
Ակտիվ շրջան1991-2013
ԺանրերՈՒՀԱ, երգիծանք և հումոր
ԿինոՊոիսկID 1369909

Մարկ Գևորգի Սաղաթելյան, (սեպտեմբերի 1, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 31 հուլիսի, 2013, Երևան, Հայաստան), հայ դերասան, շոումեն և հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։ 1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ 1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։ Մահացել է Երևանում. նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում։ 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն։ Ընկերությունից հեռացել է 2007 թվականի հոկտեմբերին։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2003 - «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիր աշխատակից
  • 2003-2005 - «Շանթ» հեռուստաընկերություն (մինչ այդ՝ Առաջին ալիք), «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի վարող։
  • 2005-2007 - «TV5» հեռուստաընկերության տնօրեն ու գլխավոր պրոդյուսեր, «Կուբ», «Նեվերայատնի պյան ա», Արմեն Թադևոսյանի հետ՝ «Քնելուց առաջ» և «Նորութույններ» հեռուստանախագծերի վարող։
  • 2006 - «PS club» սթենդ–ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից։ DJ Սերժոյի «Տժվժիկ» ձայնասկավառակի պրոդյուսերը։
  • 2007-2009 - «TV5» «Շոու-երեկո Մարկ Սաղաթելյանի հետ» նախագծի վարող։
  • 2009 - «Ֆորտ Բոյարդ» նախագծի հայկական թիմի անդամ։
  • 2011 - «Արմենիա» հեռուստատեսություն, հայ-վրացական «Միմինո» նախագծի վարող, «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր պրոդյուսեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]