Մարկ Բարտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարկ Բարտրա Արեգալից)
Մարկ Բարտրա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1991(1991-01-15)[2][3][4] (33 տարեկան)
Ծննդավայր Սան Խաիմե դել Դոմենիս, Baix Penedès
Հասակ 183 սմ[1]
Քաշ 74 կգ[1]
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 15
Պատանեկան կարիերա
2001 - 2002 Իսպանիա Էսպանյոլ
2002 - 2009 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2016 Իսպանիա Բարսելոնա 59 (5)
2009 - 2012  Իսպանիա Բարսելոնա Բ 81 (2)
2016 - 2018 Գերմանիա Բորուսսիա Դորտմունդ 31 (2)
2018 - Իսպանիա Ռեալ Բետիս 0 (0)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա (Մ18) 3 (0)
2009 - 2010 Իսպանիա Իսպանիա (Մ19) 11 (0)
2011 Իսպանիա Իսպանիա (Մ20) 7 (0)
2011 - 2012 Իսպանիա Իսպանիա (Մ21) 9 (2)
2013 - Իսպանիա Իսպանիա 13 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 հունվար 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 նոյեմբեր 2017

Մարկ Բարտրա Արեգալ (իսպ.՝ Marc Bartra Aregall, հունվարի 15, 1991(1991-01-15)[2][3][4], Սան Խաիմե դել Դոմենիս, Baix Penedès), իսպանական դրոշի տակ հանդես եկող կատալան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, ով խաղում է Ռեալ Բետիս ակումբում և Իսպանիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Սան Խաիմե դել Դոմենիսում (Տարագոնա, Կատալոնիա)՝ Բարտրան տեղափոխվել է Բարսելոնայի մանկապատանեկան դպրոց՝ Լա Մասիա, 11 տարեկան հասակում։ Մինչ այդ նա ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է կատալոնյան մեկ այլ ակումբում՝ Էսպանյոլում։ Ցուցադրելով լավ որակներ՝ Բարտրան 2009 թ.-ին տեղափոխվել է Բարսելոնայի երիտասարդական թիմ՝ Բարսելոնա Բ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկն իր դեբյուտը Բարսելոնայի կազմում նշեց 2010 թ. փետրվարի 14-ին, երբ Բարսան խաղում էր Մադրիդի Ատլետիկոյի դեմ, այդ խաղում նա փոխարինեց Խեֆռեն Սուառեզին։ Բարտրան իր առաջին գոլը Բարսայի կազմում հեղինակեց 2011 թ. մայիսի 21-ին, երբ Իսպանիայի առաջնության վերջին տուրում Բարսան հյուրընկալվեց Մալագային, այդ խաղում «կապտանռնագույները» հաղթեցին 1-3 հաշվով։

2010 թ. փետրվարի 14-ին Մարկ Բարտրան նշեց իր նորամուտը Բարսելոնայի հիմնական կազմում, երբ 60-րդ րոպեին փոխարինեց Ժեֆրեն Սուարեզին։ Այդ խաղում Բարսելոնան «Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում Ատլետիկո Մադրիդին պարտվեց 1-2 հաշվով։ Միայն մեկ տարի 3 ամիս անց Բարտրան առաջին անգամ խաղադաշտում անցկացրեց 90 րոպե։ Այդ խաղում Բարսելոնան իր Կամպ Նոու մարզադաշտում ոչ ոքի խաղաց Դեպորտիվոյի դեմ՝ 0։ 0։

2011 թ. մայիսի 21-ին Մարկ Բարտրան հեղինակեց իր առաջին գոլը Բարսելոնայի հիմնական կազմում՝ օգնելով վերջին տուրում հաղթել Մալագային։ 2012-13 առաջնությունում Բարսելոնայի մարզիչ Տիտո Վիլանովան քիչ խաղաժամանակ տրամադրեց Բարտրային՝ չնայած այն փաստին, որ Բարսելոնային շատ հաճախ պետք էր գալիս կենտրոնական պաշտպան, քանի որ այս դիրքում վնասվածքները շատ էին։ Սակայն Վիլանովան նախընտրում էր այս դիրքում օգտագործել այլ խաղացողների, ովքեր այլ դիրքերում են խաղում՝ կիսապաշտպաններ Ալեքսանդր Սոնգին, Խավիեր Մասկերանոյին, ինչպես նաև աջ պաշտպան Ադրիանո Կորեային։ Ընդհանուր առմամբ ողջ առաջնության ընթացքում մասնակցեց ընդամենը 16 խաղի՝ խաղադաշտում գտնվելով 902 րոպե։

2012-2013 մրցաշրջանում Բարտրան կխաղա Բարսելոնայի հիմնական կազմում 15 համարի մարզաշապիկով։

2013 թ. սեպտեմբերի 24-ին Բարտրան հեղինակեց իր 2-րդ գոլը կապտանռնագույնների կազմում, երբ փոխարինեց Խավիեր Մասկերանոյին։ Այդ խաղում Բարսելոնան իր Կամպ Նոու մարզադաշտում 4-1 հաշվով հաղթեց Ռեալ Սոսյեդադին։ Բարտրան իր գոլը հեղինակեց Լիոնել Մեսսիի անհատական անցումից հետո։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 3-ին Բարտրան €8,000,000 գումարի դիմաց տեղափոխվեց գերմանական «Բորուսիա»՝ կնքելով քառամյա պայմանագիր[5][6]։ Նա ակումբի կազմում նորամուտը նշեց օգոստոսի 14-ին՝ «Բավարիայի» դեմ Գերմանիայի 2016 թվականի սուպերգավաթի հերթական խաղում՝ խաղալով ողջ 90 րոպեների ընթացքում[7], և մեկ ամիս անց հեղինակեց իր առաջին գոլը դեղնասևերի կազմում՝ 2016-17 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Վարշավայի «Լեգիայի» դեմ կայացած խաղում, որն ավարտվեց 6-0 հաշվով[8]։

2017 թվականի ապրիլի 11-ին, երբ Դորտմունդի խաղացողներն ուղևորվում էին Սիգնալ Իդունա Պարկ՝ Չեմպիոնների Լիգայի հերթական՝ «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղին, նրանց ավտոբուսի կողքին տեղի է ունենում 3 պայթյուն[9]։ Մարկ Բարտրան, ով պայթյունի պատճառով կոտրել էր ձեռքի արմատական ոսկորը և ում ձեռքի մեջ խրվել էին բեկորներ, 2017 թվականի ապրիլի 12-ին վիրահատության է ենթարկվում[10]։ Նույն օրը Դորտմունդ անցկացրեց Մոնակոյի հետ հետաձգված հանդիպումն առանց Բարտրայի և պարտվեց 2-3 հաշվով[11]։ Հետագայում Բարտրան խոսել է տեղի ունեցածի մասին՝ նկարագրելով դրանք որպես «իր կյանքի ամենաերկար ու դժվար 15 րոպեները»[12]։ 2017 թվականի մայիսի 10-ին՝ վիրահատությունից 29 օր անց, Բարտրան վերադառնում է մարզումների[13]։ Նա Դորտմունդի կազմ է վերադառնում 2017 թվականի մայիսի 13-ին՝ «Աուգսբուրգի» դեմ կայացած խաղում, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով[14]։

2017 թվականի մայիսի 27-ին Բարտրան, ով Գերմանիայի գավաթի եզրափակիչ փուլում կայանալիք «Այնտրախտի» դեմ հանդիպումն սկսել էր մենարկային կազմում, առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր, իսկ «Բորուսիան» հաղթեց «Այնտրախտին» 2-1 հաշվով[15]։

Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 30-ին Բարտրան 5.5 տարով պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[16]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտրան Կատալոնիայի ազգային հավաքականում

Մարկ Բարտրան հաղթել է Իսպանիայի հավաքականի 37 խաղերում (բոլոր տարիքային խմբերը միասին), որոնցից 16-ը մինչև 21 տարեկանների հավաքականում։ Իսպանիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 16-ին, որտեղ Իսպանիան հաղթել է Հասարակածային Գվինեային 2-1 հաշվով[17]։

2016 թվականի մայիսի 17-ին Բարտրան ընդգրկվեց Վիսենտե դել Բոսկեի Ֆրանսիա մեկնող Իսպանիայի հավաքականում[18][19]:3

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտրայի երկվորյակ եղբայրը՝ Էրիկը, նույնպես «Լա Մասիայի» սան է[20]։ Մարկը 2014 թվականի փետրվարի 1-ից հանդիպում է սպորտային լրագրող Մելիսսա Խիմենեսի հետ։ 2015 թվականի մարտի 10-ին Մարկը և Մելիսսան հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջնեկին։ Նրանց դուստրը՝ Գալան, լույս աշխարհ է եկել 2015 թվականի օգոստոսի 18-ին[21]։

2017 թվականի ապրիլի 11-ին Բարտրան վնասվածք է ստանում Դորտմունդի ավտոբուսի կողքին տեղի ունեցած երեք պայթյունների պատճառով[22] և ենթարկվում վիրահատության[23]։

2017 թվականի հունիսի 18-ին Մարկ Բարտրան Բարսելոնայում ամուսնացել է Մելիսսա Խիմենեսի հետ։ 2017 թվականի դեկտեմբերի 24-ին նրանք հայտարարեցին, որ սպասում են երկրորդ դստերը։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնա

Բորուսիա Դորտմունդ

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի Մ21

  • ՈՒԵՖԱ-ի մինչև 21 Տարեկանների Եվրոպայի Առաջնություն։ 2011, 2013

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

29 հոկտեմբեր 2017-ի դրությամբ[24]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Europe Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա B 2009–10 Երկրորդ դիվիզիոն 30 1 30 1
2010–11 Երկրորդ դիվիզիոն 28 1 28 1
2011–12 23 0 23 0
Ընդհանուր 81 2 81 2
Բարսելոնա 2009–10 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2010–11 2 1 2 0 1 0 0 0 5 1
2011–12 1 0 0 0 1 0 0 0 2 0
2012–13 8 0 2 0 6 0 0 0 16 0
2013–14 20 1 6 1 4 0 0 0 30 2
2014–15 14 1 5 0 6 0 25 1
2015–16 13 2 5 0 4[lower-alpha 1] 0 2[lower-alpha 2] 0 24 2
Ընդհանուր 59 5 20 1 22 0 2 0 103 6
Բորուսիա Դորտմունդ 2016–17 Բունդեսլիգա 19 0 4 0 7 1 1[lower-alpha 3] 0 31 1
2017–18 8 1 2 2 1 0 1[lower-alpha 3] 0 12 3
Ընդհանուր 27 1 6 1 8 1 2 0 43 4
Ընդհանուր կարիերայում 167 8 26 2 30 1 4 0 227 12
  1. Բալոր խաղերը Չեմպիոնների Լիգայում
  2. Մեկ խաղ Սուպերգավաթում, մեկ խաղ Իսպանիայի սուպերգավաթում
  3. 3,0 3,1 Խաղերը Գերմանիայի սուպերգավաթում

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

11 նոյեմբեր 2017-ի դրությամբ[25]
Իսպանիա
Տարի Խաղ Գոլ
2013 1 0
2014 3 0
2015 3 0
2016 5 0
2017 1 0
Total 13 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.fcbarcelona.com/football/barca-b/staff/players/bartra/sheet
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Marc Bartra: Borussia Dortmund's new defensive ace». Bundesliga. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  6. Pearson, Matt (2016 թ․ հունիսի 3). «Bundesliga: Borussia Dortmund sign Barcelona defender Marc Bartra». Deutsche Welle. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  7. «Second-half goals earn Bayern Munich Super Cup glory vs. Dortmund». ESPN FC. 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Dortmund six-shooters wreck Legia's comeback». UEFA.com. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  9. «Blasts hit German football team bus». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Marc Bartra undergoes operation on arm and hand». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Monaco hold off Borussia fightback to run out 3-2 winners». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. «Marc Bartra opens up about being at the centre of the Borussia Dortmund bomb attack». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Marc Bartra back in team training». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Bartra in squad, Kagawa in for suspended Castro». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Teams & goals». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Real Betis signs Spanish international Marc Bartra». Real Betis. 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  17. «De pasear la estrella a ver las estrellas» [From parading star to seeing stars]. Marca (Spanish). 2013 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Euro 2016: Diego Costa, Juan Mata & Fernando Torres not in Spain squad». BBC Sport. 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  19. «Isco y Saúl fuera de la lista de Del Bosque para la Eurocopa 2016» [Isco and Saúl out of Del Bosque's list for 2016 European Championship]. El País (Spanish). 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Marc Bartra y su mellizo 'celebran' su cumpleaños en Facebook» [Marc Bartra and his twin 'celebrate' birthday in Facebook]. Sport (Spanish). 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «El primer regalo de Marc Bartra a su hija» [The first gift of Marc Bartra to his daughter]. ¡Hola! (Spanish). 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Marc Bartra injured after explosion near Borussia Dortmund's team bus ahead of Champions League tie». The Daily Telegraph. 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  23. «Marc Bartra: Borussia Dortmund defender injured in bus attack 'doing much better'». BBC Sport. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  24. «Bartra». Soccerway. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  25. «Marc Bartra». European Football. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բարտրա» հոդվածին։