Մարկոս Մանիլիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարկոս Մանիլիոս (լատ.՝ Marcus Manilius, մ.թ. I դար), հին հռոմեացի աստղագուշակ։ Նրա 5 գրքից բաղկացած «Աստրոնոմիկոն» («Astronomicon») չափաձո պոեմը համարվում է աստղագուշակության բնագավառում մեզ հասած հնագույն ստեղծագործություններից մեկը։ Մարկոս Մանիլիոսի պատվին անվանվել է Լուսնի կրատեր։