Մարկոս Կորնելիուս Փրոնտոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Կորնելիուս Փրոնտոն ('մոտ 100 - մոտ 170թթ.) — հռոմեացի քերականագետ, հռետոր և փաստաբան, հռոմեական կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուցիուս Վերոսի դաստիարակը: Նրա գրած երկերից ամբողջությամբ մեզ են հասել միայն Մարկոս Ավրելիոսին ուղղված նրա նամակները (դրանք բացահայտվել են 1815թ. Վատիկանի գրադարանում պահպանված պալիմպսեստ մագաղաթի վրա իտալացի ուսումնասիրող Անջելո Մայեի կողմից): Իր գրվածքների մեջ օգտագործել է լատինական գրականության սկզնավորման շրջանի հեղինակների (Պլավտուս, Նևիուսի, Էննիուս, Գրակքոս եղբայրներ և այլն) բառապաշարը, իր կազմակերպած հռետորական դպրոցի աշակերտներին պարտադրել ուսումնասիրել ու յուրացնել այն:
[խմբագրել] Աղբյուրներ
- Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975: