Մարկոս Գաբիոս Ապիցիոս
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Մարկոս Գաբիոս Ապիցիոս (լատիներեն` Marcus Gabius Apicius, մ.թ.ա. 1-ին դար-1-ին դար), հայտնի հին հռոմեացի գուրման և որկրամոլ, որի անունը ժամանակի ընթացքում դարձել է ցուցական: Ապրել է շվայտ կյանքով և իր ողջ գումարը ծախսել համադամ ուտելիքների վրա: Արդյունքում նրա փողը այնքան է կրճատվել, որ նա կարող էր սնվել միայն սովորական ուտելիքներով: այս մտքից Ապիցիոսը խելագարվել և ինքնասպան է եղել: Ապիցիոսը հեղինակ է բազմաթիվ խոհարարական գրքերի, որոնք հարստացրել են հին հռոմեական խոհարարական արվեստը: Հայտնաբերել է բազմաթիվ նոր բաղադրատոմսեր և այդ բոլորը զետեղել իր գրքում, որը բաղկացած է տաս հատորից: Ապիցիոսի գրքում կան այնպիսի բաղադրատոմսեր, ինչպիսիք են ֆլամինգոների լեզուներից պատրաստված ռագուն և դեռ չծնված գոճիների պոչերից պատրաստված ապուրը: Ապիցիոսի անունով դուրս է եկել «De arte coquinaria seu de obsoniis et condimentis» գիրքը, որը ըստ հետազոտողների պատկանում է ոմն Ցելիոսի և բազմիցս հրատարակվել է XVIII-XIX դարերում:
Գրքի մասերը.
- I գիրք Epimeles («հոգատար» սոուսների մասին);
- II գիրք Sarcoptes («միս կտրող» մանրացված մսից ուտեստների մասին);
- III գիրք Cepuros («այգեգործ» բանջարեղենի և մրգերի մասին);
- IV գիրք Pandecter («ամեն ինչ ընդգրկող» տարբեր բարդ ուտեստների մասին);
- V գիրք Ospreon («ընդավոր» ընդավորներից և հատիկավորներից ուտեստների մասին );
- VI գիրք Tropetes («թռչնանոց» վայրի և ընտանի թռչնամսից ուտեստների մասին);
- VII գիրք Polyteles («թանկարժեք» դելիկատեսների մասին);
- VIII գիրք Tetrapus («չորքոտանի» վայրի և ընտանի կենդանիներից ուտեստների մասին);
- IX գիրք Thalassa («ծով» ծովամթերքից ուտեստների մասին);
- X գիրք Alieus («ձկնորս» ձկնային ուտեսների մասին).