Մարլեն Խուցիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարլեն Խուցիև
Марле́н Марты́нович Хуци́ев
Ծնվել է1925 հոկտեմբերի 4
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան
Մահացել էմարտի 19, 2019(2019-03-19)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Վրաստան,  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1952 թվականից
Ազգությունռուս
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, մանկավարժ և կինոսցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0452045

Մարլեն Մարտինի Խուցիև (հոկտեմբերի 4, 1925(1925-10-04)[2][3][1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - մարտի 19, 2019(2019-03-19)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաառլեն Խուցիևը ծնվել է 1925 թվականին Թբիլիսիում։ 1950 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1959 թ.-ից աշխատում է «Մոսֆիլմ» ստուդիայում։ Առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956, Ֆ. Միրոների հետ)։ Խուցիևի հետագա՝ «Երկու Ֆեոդոր» (1959), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրև» (1967) ֆիլմերը շոշափում են հասարակական և բարոյական կարևոր հարցեր։ Արժանացել է համամիութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների։ Խուցիևը զբաղվել է նաև դերասանությամբ։ 1978 թվականին նկարահանվել է Պյոտր Տոդորովսկու «Տոնի օրը» ֆիլմում, որտեղ կատարել է Ռամզեսի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Хуциев Марлен Мартынович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Internet Movie Database — 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 103
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլեն Խուցիև» հոդվածին։