Մարլենե Ֆավելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարլենե Ֆավելա
իսպ.՝ Marlene Favela
Ծնվել էօգոստոսի 5, 1977(1977-08-05)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՍանտիագո Պապասկիարո, Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԷուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)George Seely?

Սիլվիա Մարլենե Ֆավելա Մերասը (իսպ.՝ Silvia Marlene Favela Meraz, օգոստոսի 5, 1977(1977-08-05)[1], Սանտիագո Պապասկիարո, Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և մոդել[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլենե Ֆավելան ունի իսպանական, լիբանական, մեքսիկական ծագում։ Մարլենեն մանկուց ցանկացել է լինել հանրահայտ, բայց նրա ճանապարհը այդքան էլ հեշտ չի եղել։ Նա տեղափոխվել է Մեխիկո, որպեսզի սովորի իրավագիտություն։ Պատահաբար ծանոթանալով մի պրոդյուսերի հետ, 5 տարի աշխատում է ֆոտոմոդել։ Որից հետո նրան նկատում են նաև «տելեվիսա»ի մարդիկ և Մարլենեն ստանում է կրթաթոշակ սովորելու թատերական դպրոցում(որպես դերասան)։

Առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն Մարլենեն կատարել է Camaron que se duerme» ծրագրում և միաժամանակ նկարահանվել է հեռուստասերիալային դերերում։ Ամեն ինչ փոխվում է երբ 2002 թվականին Մարլենեն ստանում է տելենովել «Վայրի կատուն»։ Սկզբում դերասանուհին պետք է լիներ Ալիսիա Մաչադոն, իսկ Մարլենեն ընդամենը փոխարինող է եղել։ Մարլենեն նույնիսկ չի երազել այդպիսի պտույտի, դա նրա համար եղավ, անսպասելիություն։ Մարլենեն նաև մասնակցել է թատերաբեմում, այնպիսի գլխավոր անձերի հետ, ինչպիսինն է Էլենա Ռոխոն և Խուլիո Ալեմանը։ Բացի դրանին Մարլենեն հասցրեց, աշխատել «Meridiano X» սպորտային ծրագրի հաղորդավարուհի։

Հիվանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 27-ին 2012 թվականին, Մայամիում Մարլենե Ֆավելան ստացավ ինսուլտ (ուղեղի կաթված)։

Մարլենեն այդ ժամանակ տանն էր, երբ զգաց ձեռքերի ծակոց, սրտխարնոց և գլխապտույտ, դրա համար նրան միանգամից տարան հիվանդանոց։ Մարլենեն մտածել է, որ նա երևի թունավորվել է ուտելով ծովամթերքներ, բայց պարզվեց նրա մոտ ինսուլտ է։ Մարլենեին վիրահատել են գլխուղեղը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլենեի համար ամենակարևորը դա նրա ընտանիքն է։

Քույրեր և եղբայրներ։ Լաուրա Դել Կարմեն (ծնվ. 1970 թ.), Մաբել (ծնվ. 1971), Ալան (մահացել է ), Դեբորա (ծնվ.. 1991)[3]

2009 թվականից մինչև 2010 թվականը նա հանդիպում էր բռնցքամարտիկ Խորխե Կարխմաչիի հետ[4]:2012 թվականից իսրաելական մոդել Գայ Դավիդյանի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Биография Марлене Фавела на IMBD
  3. «Марлене Фавела на Teleno Amor». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  4. Марлене Фавела и Гай Давидян

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլենե Ֆավելա» հոդվածին։