Մարիսա Մայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիսա Մայեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1975(1975-05-30)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրWausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Wausau West High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և գործադիր տնօրեն
ԱշխատավայրԳուգլ, Yahoo և Lumi Labs?
ԱմուսինZachary Bogue?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Marissa Mayer Վիքիպահեստում

Մարիցա Էն Մայեր (անգլ.՝ Marissa Ann Mayer, մայիսի 30, 1975(1975-05-30)[1][2][3], Wausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), «Yahoo!» ընկերության նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[7]։ Մինչ այդ նա երկար ժամանակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Google» ընկերությունում[8][9]։ Եղել է ամենաերիտասարդ տնօրենը, որ աշխատել է Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերությունում[10]։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերը ծնվել է 1975 թվականի մայիսի 30-ին Վիսկոնսին նահանգի Վոսո քաղաքում նկարչության ուսուցչուհի, ֆինլանդական ծագմամբ Մարգարետ Մայերի[11] և ինժեներ Մայքլ Մայերի[12][13] ընտանիքում։ 1993 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց[14] հետո Մայերը Վիսկոնսին նահանգի նահանգապետ Թոմմի Թոմփսոնի կողմից ընտրվել է որպես նահանգի երկու պատվիրակներից մեկը Արևմտյան Վիրջինիայի ազգային երիտասարդական գիտական ճամբար մեկնելու համար[15]։

Մայերը գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան սիմվոլային համակարգերի և մագիստրոսի աստիճան ինֆորմատիկայի բնագավառում՝ մասնագիտացմամբ արհեստական ինտելեկտի ոլորտում։ 2009 թվականին Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը Մայերին շնորհել է դոկտորի պատվավոր աստիճան՝ ի նշան երախտագիտության որոնման բնագավառում նրա աշխատանքի համար[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Google-ը Մայերն աշխատել է Ցյուրիխում (Շվեյցարիա) UBS հետազոտական լաբորատորիայում (Ubilab) և SRI International-ում (Մենլո Պարկ, Կալիֆոռնիա)[17]։ Մայերը Google գնացել է 1999 թվականին` դառնալով ընկերության 21-րդ աշխատակիցը և առաջին կին ինժեները[18][19]։ Google-ում աշխատելու 13 տարվա ընթացքում նա եղել է ինժեներ, դիզայներ, արտադրանքի մենեջեր և ղեկավար։ Մայերը կարևոր դեր է կատարել Google Search, Google Images, Google News, Google Maps, Google Books, Google Product Search, Google Toolbar, iGoogle և Gmail նախագծերում։ Նա նաև վերահսկել է Google-ի գլխավոր էջի ստեղծումը, որը հայտնի է անհարկի դիզայնի բացակայությամբ[20][21]։ Վերջին տարիներին Google-ում եղել է փոխտնօրենի ապրանքների որոնման ու համագործակցության փորձի գծով և փոխնախագահ տեղական ծառայությունների, քարտեզների և տեղադրության ծառայությունների գծով[22]։

2012 թվականի հուլիսի 16-ին Մայերը նշանակվել է «Yahoo!» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա նաև եղել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ[23][24]։

Ընկերությունում Մայերի կողմից կատարված առաջին փոփոխություններից մեկն անվճար ուտելիքն էր[25]։

2017 թվականի հունիսի 12-ին Մարիսա Մայերը հեռացել է ընկերությունից Verizon-ի կողմից Yahoo-ի ձեռքբերման գործարքի ավարտի կապակցությամբ։ Այդ գործարքում նրա մասնաբաժինը կազմել է 186 մլն դոլար։

Անդամակցություն խորհուրդներին և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերը Cooper-Hewitt, National Design Museum, New York City Ballet, San Francisco Ballet, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան և Walmart ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է[26][27]։

Մայերն Fortune ամսագրի կողմից ընդգրկվել է բիզնեսում 50 ամենաազդեցիկ ամերիկացի կանանց ցանկում 2008, 2009, 2010 և 2011 թվականներին՝ զբաղեցնելով 50, 44, 42 և 38 հորիզոնականները համապատասխանաբար[28]։ 2008 թվականին՝ 33 տարեկան հասակում, նա ցուցակում ամենաերիտասարդ կինն էր։ Մայերը Glamour ամսագրի կողմից ճանաչվել է տարվա կանանցից մեկը 2009 թվականին[29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 12-ին Մայերն ամուսնացել է անշարժ գույքի ոլորտում ներդրող Զաքարի Բոգի հետ[30]։ Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկի ծնունդին նույն տարվա հոկտեմբերի 8-ին[31][32][33]։ Նրանց որդին՝ Մակալիստեր Բոգը, ծնվել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2015 թ. դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ զույգն ունեցել է երկվորյակ դուստրեր՝ Մարիելը և Սիլվանան[34]

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիսա Մայերը Yahoo!-ի ներդրող Էրիկ Ջեքսոնի կողմից քննադատվել է ընկերության ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։ Ընդհանուր առմամբ, գլխավոր տնօրեն լինելու երեք տարիների ընթացքում Մայերը «վատնել» է 10 մլրդ դոլար ընկերության կապիտալից[35][36]։ Վերջին տարիներին Yahoo-ի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն վատացել են։ Ընկերության շահույթը 2015 թվականի առաջին ինն ամիսներին նվազել է 90 անգամ`կազմելով 81 մլն դոլար[37]։

Մայերը մեղադրվել է նաև Yahoo!-ում աշխատող տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրականության ցուցաբերելու համար։ Yahoo-ի նախկին աշխատակից Սքոթ Արդը (Scott Ard) դատական հայց է ներկայացրել ընդդեմ ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերի (Marissa Mayer): Դիմումում նշվում է, որ Մեյերն ընկերությունում սահմանել է աշխատողների արդյունավետության գնահատման այնպիսի համակարգ, որը նպաստել է տղամարդ աշխատողների դեմ նախատրամադրվածության առաջացմանը ղեկավարության մոտ[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Marissa-Mayer
  5. https://techonomy.com/people/marissa-mayer/#:~:text=In%202008%2C%20the%20Illinois%20Institute,an%20honorary%20doctorate%20of%20engineering.
  6. https://www.forbes.com/profile/marissa-mayer/?sh=3ae2a4c34c5e
  7. Womack, Brian (2010 թ․ հոկտեմբերի 12). «Google Executive Marissa Mayer Takes New Role in Location, Local Services». bloomberg.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  8. Holson, Laura (2009 թ․ մարտի 1). «Putting a Bolder Face on Google». The New York Times. էջ BU-1.
  9. Stone, Brad (2012 թ․ հուլիսի 16). «Marissa Mayer Is Yahoo's New CEO». Bloomberg Businessweek.
  10. «The Marissa Mayer timeline — Postcards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «Google-johtaja vieraili Suomessa sukujuurillaan». Kauppalehti. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին. English title: «Google vice president visits the land of her ancestors».
  12. Marissa Mayer: The Talent Scout — Businessweek
  13. «Que Pasa». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «Did You Know?» WSD Dialogue, Spring 2010, p. 11.
  15. Nalley, Steven (2012 թ․ հունիսի 28). «Wang attends National Youth Science Camp». Starkville Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  16. IIT (2009 թ․ մարտի 25). «50. Marissa Mayer». Illinois Institute of Technology, IIT Media Room. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  17. Drescher, Io (2010 թ․ հունիսի 15). «Meet Marissa Mayer». Silicon Valley Curious. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  18. Sloan, Paul (2012 թ․ հուլիսի 16). «Google's Marissa Mayer becomes Yahoo CEO». CNET.
  19. Guglielmo, Connie (2012 թ․ հուլիսի 16). «Google's Page Says Mayer Will Be Missed; HP's Whitman Welcomes Yahoo's New CEO». Forbes.
  20. Sorkin, Andrew Ross (2012 թ․ հուլիսի 16). «Google's Marissa Mayer Becomes Yahoo's Chief». The New York Times.
  21. Levy, Steven (2011). «PART FOUR. GOOGLE'S CLOUD. 1.». In the Plex: How Google Thinks, Works, and Shapes Our Lives. Simon & Schuster. ISBN 978-1-4165-9658-5. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  22. «At Google, Mayer Takes a New Job». The New York Times. 2010 թ․ հոկտեմբերի 12.
  23. Chang, Andrea (2012 թ․ հուլիսի 16). «Google executive Marissa Mayer named Yahoo's new chief executive». Los Angeles Times.
  24. Oreskovic, Alexei; Peter Lauria (2012 թ․ հուլիսի 16). «Yahoo snags Google's Mayer as CEO in surprise hire». MSNBC. Reuters. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  25. «Free food! Marissa Mayer tries a bit of Google magic at Yahoo».
  26. Savitz, Eric (2012 թ․ ապրիլի 16). «Wal-Mart Names Google's Marissa Mayer To Its Board». Forbes. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  27. «Yahoo's new boss Marissa Mayer could see pay top $70m». BBC. 2012 թ․ հուլիսի 19.
  28. «50 Most Powerful Women in Business». CNNMOney. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  29. Rao, Leena (2009 թ․ նոյեմբերի 6). «Marissa Mayer Chosen As A Glamour Magazine Woman Of The Year». TechCrunch.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  30. Bigelow, Catherine (2009 թ․ դեկտեմբերի 23). «Google Employee No. 20 gets hitched». San Francisco Chronicle. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  31. Sellers, Patricia (2012 թ․ հուլիսի 16). «New Yahoo CEO Mayer is pregnant». Fortune (CNNMoney). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  32. Cain Miller, Claire (2012 թ․ հուլիսի 17). «Marissa Mayer, New Yahoo Chief, Is Pregnant». The New York Times.
  33. «Google's Marissa Mayer is Yahoo CEO, says she's pregnant». 2012 թ․ հուլիսի 18.
  34. «Yahoo CEO Mayer gives birth to identical twin girls». Reuters. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  35. Yahoo CEO Marissa Mayer blows millions on parties and sponsorships says Eric Jackson - Business Insider
  36. «Инвестор Yahoo: «За три года Майер спалила $3 млрд»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  37. «10 факапов СЕО Yahoo! Мариссы Майер, которые недопустимы для руководителя». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  38. В Yahoo развернуты гонения на сотрудников-мужчин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսա Մայեր» հոդվածին։