Մարիո Ցեզարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Ցեզարինի
պորտ.՝ Mário Cesariny de Vasconcelos
Ծնվել էօգոստոսի 9, 1923(1923-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Վախճանվել էնոյեմբերի 26, 2006(2006-11-26)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, գրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Պորտուգալիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Պարգևներ
 Mário Cesariny Վիքիպահեստում

Մարիո Ցեզարինի (պորտ.՝ Mário Cesariny de Vasconcelos, օգոստոսի 9, 1923(1923-08-09)[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա - նոյեմբերի 26, 2006(2006-11-26)[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա ), պորտուգալացի պոետ, նկարիչ։ Համարվում է ազգային սյուրռեալիզմի առաջնորդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեզարինիի հայրը պորտուգալացի է, իսկ մայրն ունի Կորսիկա-իսպանական ծագում, ով ծնվել էր Փարիզում։ Սովորել է դեկորատիվ արվեստի Բարձրագույն դպրոցում, նաև երաժշտություն (դաշնամուր)։ 1947 թ. սովորել է Գրանդ Շոմիեր ակադեմիայում, որտեղ ծանոթացել է Բրետոնի հետ։ Նույն տարում ստեղծել է լիսաբոնական սյուրռեալիստների խումբ։ Թարգմանել է Արթուր Ռեմբոյի, Արտոյի և շատ ուրիշների ստեղծագործություններ։ Զբաղվել է պոեզիայով, գեղանկարչությամբ, բայց մշտապես ունեցել է ֆինանսական դժվարություններ։ Մինչև 1974 թ. (Մեխակների հեղափոխություն) հետապնդվել է ոստիկանության կողմից թափառական կյանք վարելու և ունեցած համասեռական հակումների համար։ Վերջին տարիներն ապրել է ավագ քրոջ հետ, ով մահացել է 2004 թ., եղել է բաց հասարակության համար, տվել է հարցազրույցներ, այդ թվում նաև անձնական կյանքի մասին։ Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։

2005 թ. ստացել է Ազատության շքանշան, գրական մրցանակ։ Բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն լեզուներով։

Ընտրյալ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճպարարի դասագիրք/ Manual de Prestidigitação (1956)
  • Մահացու մեղք/ Pena Capital (1957)
  • Nobilíssima Visão (1959)
  • Պլանիսֆերա և այլ բանաստեղծություններ/ Planisfério e Outros Poemas (1961)
  • Այրված քաղաք/ A Cidade Queimada (1965)
  • Vieira da Silva, Arpad Szenes ou O Castelo Surrealista (1985)
  • O Virgem Negra (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեզարինիի կենսագրությունը (պորտ.) Արխիվացված 2016-03-03 Wayback MachineՑեզարինիի ստեղծագործությունները

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Ցեզարինի» հոդվածին։