Մարիո Ստանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Մարիո Ստանիչ
Mario Stanic.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Մարիո Ստանիչ
Քաղաքացիությունը Հարավսլավիա, Խորվաթիա Հարավսլավիա, Խորվաթիա
Ծննդյան թիվ   1972, ապրիլի 12
Ծննդավայր   Սարաևո,

Հարավսլավիա

Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988—1992

1992—1993

1993—1994

1994-1995

1995-1996

1996-2000

2000-2004

1988-2004

Հարավսլավիա Ժելեզնիչար

Խորվաթիա Դինամո Զագրեբ

Իսպանիա Սպորտինգ Խիխոն

Պորտուգալիա Բենֆիկա

Բելգիա Բրյուգգե

Իտալիա Պարմա

Անգլիա Չելսի

Արդյունք

63 (12)

26 (11)

34 (7)

14 (5)

37 (27)

77 (19)

59 (7)

310 (88)   

Ազգային հավաքական
1991

1993

1995-2003

Հարավսլավիա Հարավսլավիա

Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21)

Խորվաթիա Խորվաթիա

2 (0)

2 (1)

49 (7)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Մարիո Ստանիչ (խորվ.՝ Mario Stanić, ապրիլի 10, 1972թ., Սարաևո), նախկին հարավսլավացի, խորվաթ ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել]

Ստանիչը կարիերան սկսել է «Ժելեզնիչար» ակումբում։ 1992թ., Բոսնիայում պատերազմի սկսումից հետո, տեղափոխվեց Զագրեբի Դինամո։ 1993թ. տեղափոխվեց Խիխոնի Սպորտինգ, իսկ 1 տարի անց՝ Բենֆիկա։ 1995-1997թթ. հանդես է եկել Բրյուգգեում, որի կազմում 1995թ. դարձավ Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 1997-2000թթ. հանդես է եկել Պարմայի կազմում, 2000-2004թթ.՝ Չելսիի։ 2003/04 մրցաշրջանում Ստանիչը ստացավ ծնկի լուրջ վնասվածք, որի հետևանքով ավարտեց կարիերան։ Ֆուտբոլիստը Չելսի տեղափոխվեց 2000թ. հունիս ամսին 5.6 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ 2000թ. օգոստոսին Չելսիի կազմում անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը, երբ թիմը մրցում էր Վեսթ Հեմ Յունայթեդի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց 4։ 2 հաշվով, իսկ Ստանիչն այդ խաղում դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել տնային մրցավեճում։ Այդ գոլերից մեկը նա խփեց 35 յարդ հեռավորությունից։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել]

Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1995թ. սեպտեմբերին, երբ թիմը մրցում էր Էստոնիայի ազգային հավաքականի հետ։ Հանդես է եկել 1996թ. Եվրոպայի, 1998թ. Աշխարհի առաջնությունների ժամանակ։ 1998թ. Աշխարհի առաջնության ժամանակ, որը կայացավ Ֆրանսիայում, Ստանիչը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ։ Աշխարհի առաջնությունների ժամանակ կարողացել է դառնալ առաջին գոլի հեղինակը իր ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Յամայկայի ազգային հավաքականի հետ։ Ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2003թ. ապրիլին։

1991թ. Ստանիչը ևս 2 հանդիպում անցկացրել է Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում։

Հղումներ[խմբագրել]

Մարիո Ստանիչը www.footballplayers.ru կայքում