Մարիա Սարկիսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սարկիսովա
Ծնվել էապրիլի 28, 1927(1927-04-28)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2002(2002-03-10) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիոլոգ

Մարիա Մեժլումի Սարկիսովա (ապրիլի 28, 1927(1927-04-28), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2002(2002-03-10), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ֆակուլտետը։ 1948-1959 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում, 1959 թվականից՝ ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում։ Գիտական աշխատանքները վերաբերում են պտղատու կուլտուրաների և խաղողի վազի աճման, զարգացման և պտղաբերման պրոցեսների հորմոնային կարգավորման, ինչպես նաև պտղագոյացման, կտրոնների արմատակազմման հարցերին։ Մարիան մշակել է պտղատու կուլտուրաների և խաղողի վազի բերքատվության բարձրացման նպատակով ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների (աճի կարգավորիչների, հիբերելինների, ռետարդանտների) կիրառման մեթոդներ։ Սարկիսովան բացահայտել է Հայաստանի խիստ ցամաքային կլիմայի պայմաններում մշակվող պտղատու կուլտուրաների և խաղողի վազի վեգետատիվ բազմացման ու պտղաբերման պրոցեսներում աճի հորմոնների մասնակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 235