Մարիա Մայերովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մայերովա
չեխ․՝ Marie Majerová
Ծննդյան անունչեխ․՝ Marie Bartošová[1]
Ծնվել էփետրվարի 1, 1882(1882-02-01)[2][3][4][…]
ԾննդավայրՈւվալի[5][6][7][…]
Վախճանվել էհունվարի 16, 1967(1967-01-16)[2][8][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[8][1][5][…]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[9]
Գրական անունRudolf Novotný[1] և Karel Zeman[1]
Մասնագիտությունգրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի, քաղաքական գործիչ, խմբագիր և սցենարիստ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ցիսլեյտանիա
Ուշագրավ աշխատանքներQ41318290? և Siréna?
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն և Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՅոզեֆ Ստիվին և Slavoboj Tusar?
ԱզգականներVlastimil Tusar?
 Marie Majerová Վիքիպահեստում

Մարիա Մայերովա (Majerova, փետրվարի 1, 1882(1882-02-01)[2][3][4][…], Ուվալի[5][6][7][…] - հունվարի 16, 1967(1967-01-16)[2][8][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[8][1][5][…]), չեխ գրող։ Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906-1907 թվականներին եղել է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր։ Առաջին ստեղծագործություններում («Կուսություն», 1907, վեպ, պատմվածքների ժողովածուներ) արտահայտել է բողոք ընդդեմ կապիտալիստական հասարակարգի։ Հետագա գործերում փորձել է բացահայտել 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունից հետո Եվրոպայի լարված. իրադրությունը («Հանրապետության հրապարակը», 1914), պատկերել առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, չեխ ժողովրդի պայքարն անկախության համար («Աշխարհներից լավագույնը», 1923), փորձել նկարագրել «պրոլետարական ընտանիքի ողբերգական ճակատագիրն ու բանվոր մարդու հոգեկան աշխարհը» («Բալլադ հանքափորի», 1938)։ Հիշատակելի է Մայերովաի «Շչակ» (1935) հերոսապատումը, որտեղ ներկայացված է «Չեխոսլովակիայի բանվորական շարժման զարգացումը XIX դարի կեսից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը»։

Նրա վիպակների ու պատմվածքների ժողովածուներում («Կայծակի ուղին», 1951, «Վայրի Արևմուտք», 1954), ակնարկների գրքերում («Արծաթից դրվագված աղջիկներ», 1964) արտահայտված է նոր մարդու հոգևոր աճը։ Հայտնի է նաև որպես մանկագիր։ Մայերովան չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից է։ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր է (1955

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մայերովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200