Մարիա Կազարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Մարիա Կազարես
Maria Casarès
Maria Casares.jpg
Բնօրինակ անուն Maria Casarès
Ծնվել է՝ 1922 նոյեմբերի 21
Ծննդավայր Լա Կորունա, Իսպանիա
Մահացել է 1996 նոյեմբերի 22
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություն դերասանուհի
IMDb ID 0143018

Մարիա Կազարես (ֆր.՝ Maria Casarès, իսկական ազգանունը՝ Կասարես Կիրոգա), (նոյեմբերի 21, 1922, Լա Կորունա, Իսպանիա - նոյեմբերի 22, 1996), ազգությամբ իսպանուհի ֆրանսիացի դերասանուհի։

1942 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի դասընթացը, հանդես եկել Փարիզի մի շարք թատրոններում։ 1960 թվականից՝ «Աթենեյ» թատրոնի դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Վիկտորիա (Ալբեր Քամյուի «Պաշարում»), Մարի Թյուդոր (Վ. Տյուգոյի «Մարի Թյուդոր»), Գրուշա («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու), Մարի Թյուդոր (Վիկտոր Հյուգոյի «Մարի Թյուդոր»), Ֆեդրա (Ժան Ռասինի «Ֆեդրա»)։ 1945 թվականից նկարահանվել է կինոյում («Պարմի մենաստան», «Որփեոն»)։

Գրականություն[խմբագրել]

  • Résidente privilégiée by Maria Casarès, Fayard, 1980 ISBN 2-213-00779-9
  • Maria Casarès : L'étrangère by Javier Figuero & Marie-Hélène Carbonel, Fayard, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png