Մարիա Գուլեգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գուլեգինա
Մարիա Գուլեգինան և Ալևտինա Իոֆեն
Մարիա Գուլեգինան և Ալևտինա Իոֆեն
Ծնվել էօգոստոսի 9, 1959(1959-08-09)[1] (64 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ
Երկիր ԽՍՀՄ,  Բելառուս և  Լյուքսեմբուրգ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԲելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն
ԿրթությունՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
և Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշան
Կայքmariaguleghina.com
 Maria Guleghina Վիքիպահեստում

Մարիա Աղասու Գուլեգինա (ռուս.՝ Гулегина Мария Агасовна, օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան, օգոստոսի 9, 1959(1959-08-09)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ), հայտնի օպերային երգչուհի (սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օդեսայի երաժշտանոցը (Ա.Դ. Ժամագործյանի դասարան)։ Իր պրոֆեսիոնալ օպերային կարիերան սկսել է 1983 թ՝ դառնալով Բելառուսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի։ 1984 թ. Գլինկայի անվ. մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Բելառուսի վաստակավոր արտիստուհի (1987)։ 1987 թ-ից հանդես է գալիս Եվրոպայի և ԱՄՆ առաջատար օպերային թատրոններում (Լա Սկալա, Կովենտ գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Մյունխեն, Ցյուրիխ, Վիեննայի օպերային թատրոն և այլն)՝ կատարելով գլխավոր դերերգերը Վերդիի, Պուչչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1990 - Ave Maria
  2. 1992 - Լիզա, Պյոտր Չայկովսկի «Պիկովայա դամա»
  3. 1998 - Մանոն Լեսկո, Ջակոմո Պուչչինի «Մանոն Լեսկո»
  4. 2000 - Տոսկա, Ջակոմո Պուչչինի «Տոսկա»
  5. 2001 - Ամելիա, Ջուզեպպե Վերդի «Պարահանդես-դիմակահանդես»
  6. 2001 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
  7. 2002 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
  8. 2005 - Լեդի Մակբեթ, Վերդի «Մակբեթ»
  9. 2006 - Մադլեն դը Կուանյի, Ումբերտո Ջորդանո «Անդրե Շենիե»
  10. 2007 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
  11. 2008 - Լեդի Մակբեթ, Ջուզեպպե Վերդի «Մակբեթ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գուլեգինա» հոդվածին։