Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան
Ի ծնե անունՄարիամ Թադեոսի Տիգրանյան
Ծնվել էմայիսի 25, 1882(1882-05-25)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 1947(1947-07-31) (65 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր

Մարիամ Թադեոսի Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան (Մարիա Ֆադեևնա Տիգրանովա-Տեր-Մարտիրոսյան, մայիսի 25, 1882(1882-05-25), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1947(1947-07-31), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե․ Պ․ Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատարուհի, իսկ երգիչներ Վ․ Տեր-Առաքելյանի, Բ․ Զալիպսկու, Հ․ Դանիելյանի, Վ. Արծրունու, ջութակահար Հ․ Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Նիկողայոս Տիգրանյանի (իր եղբոր), Ս․ Բարխուդարյանի, Ս․ Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 703