Մարեկ Չեխ (չեխ ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարեկ Չեխ (այլ կիրառումներ)
Մարեկ Չեխ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1976(1976-04-08)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Օստրավա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Մարեկ Չեխ (չեխ․՝ Marek Čech) (ապրիլի 8, 1976(1976-04-08)[1][2], Օստրավա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]), չեխ ֆուտբոլիստ, Պրահայի «Սպարտա» ակումբի դարպասապահը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է զբաղվել ֆուտբոլով Սլավիայի ակումբի դպրոցում, որի կազմում հանդես էր եկել նրա հայրը՝ Օլդրժիխ Չեխը, ով ևս դարպասապահ էր։ 14 տարեկան հասակում տեղափոխվեց Օստրավա քաղաքի «Բանիկ» թիմ։ 2004-2007 թթ. հանդես է եկել Չեխիայի բարձրագույն լիգայի Լիբերեց քաղաքի «Սլովան» թիմում։ 2006 թ. կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը՝ անցկացրած 720 րոպեների ընթացքում։ 2007 թ. հունվարին Չեխը տեղափոխվեց "Լուչ-Էներգիա" ակումբ 500 հազար դոլարի դիմաց (12 միլիոն չեխական կրոն)։ Գիլերմեի, Լեվենեցի վնասվածքներից հետո, Պելիցոլիի անվստահ խաղի պարագայում Լոկոմոտիվը փնտրում էր նոր դարպասապահի և ընտրությունը կանգ առավ հենց Չեխի վրա։ 2008 օգոստոսի 28-ին նա տեղափոխվեց Մոսկվայի Լոկոմոտիվ։ Պայմանագիրը կնքվել էր 2.5 տարվա համար։ 2010 թ. դեկտեմբերին Լոկոմոտիվի նորանշանակ մարզիչ Յուրի Կրասնոժանը հայտարարեց այն մասին, որ նրանք պատրաստվում են հրաժեշտ տալ թիմի դարպասապահ Չեխին, ում հետ կնքած պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել էր։ 2011 թ. հունվարի 14-ին նա ստորագրեց պայմանագիր Ժեմչուժինա-Սոչի ակումբի հետ, բայց երբ թիմը սկսեց անկում ապրել ֆինանսական խնդիրների պատճառով, Չեխը պայմանագիր ստորագրեց Պլզենի Վիկտորիայի հետ, որի կազմում դորս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

Ռուսական Պրեմիեր լիգայում անցկացրել է 67 խաղ, բաց է թողել 77 գնդակ։ 2006 նոյեմբերի 15-ին անցկացրել է իր առաջին և միակ հանդիպումը Չեխիայի ազգային հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղում, որն ավարտվեց 1։ 1 հաշվով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովակիայի չեմպիոն - 2002 թ.
  • Չեխիայի չեմպիոն - 2006 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարեկ Չեխ (չեխ ֆուտբոլիստ)» հոդվածին։