Մարդ-օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդ-օր, աշխատաժամանակի հաշվառման միավոր։

Կատարված է համարվում, եթե աշխատողը ներկայացել է գործատեղ, անկախ այդ օրը նրա աշխատած ժամերի (լրիվ, ոչ լրիվ, արտաժամ) թվից։ Ներառում է՝ ա. ձեռնարկությունում փաստացի աշխատած, բ. տվյալ ձեռնարկության կարգագրերով, բայց ձեռնարկությունից դուրս աշխատանք կատարող, ինչպես նաև գործուղված, գ. հիմնական աշխատանքում պարապուրդի պատճառով այլ աշխատատեղերում օգտագործված և դ. հանգստյան ու տոն օրերին արտաժամ աշխատողների մարդ-օրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309