Մարդու բնույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդկային բնույթ

Մարդու բնույթը տիեզերական անհուն տարածքում մարդը կանգնած է երկու անդունդի՝ անսահմանության և ոչնչի միջև։ Նա գերհզոր և միաժամանակ անկարող ոչնչություն է այդ անհունում։ Սակայն այդ առեծվածային էակն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցություն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։

Մարդու կատարելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու էվոլյուցիան

Մարդը անսահմանին, կատարյալին ձգտող, բայց դրանց չհասնող էակ է։ Իհարկե, որոշ անհատներ հասնում են առաքինության, բարության, կատարյալի, վեհի ըմբռմանը։ Դրանք փիլիսոփաներ են, հանճարները, արվեստագետները, գիտնականները։ իսկ մարդկանց հիմնական մասը պարզապես գոյատևում է մինչև իր վախճանը։ Նրանց գոգում երբեմն առկայծում է սիրելու, ստեղծագործելու, ապրելու հմայքը, հաճույքի, կիրքի։ Սակայն այդպիսի ապրումները նրանց համար կարող են լինեն լոկ ակնթարթներ, կան պահեր, օրեր։ Միայն հազվադեպ շատ քիչ երջանիկներին է հաջողվում զմայլվելիս, էքստազային իրավիճակում գտնվել ամիսների, առավել ևս տարիների ընթացքում։ Մարդու ապրած տարիները միշտ էլ չի բավականացնում հասկանալու իր էությունը, կյանքի իմաստը։ Մեծամասնությունն անգամ չեն գտնում իրենց սեփական ուղին։ Նրանք լոկ կրկնում են ուրիշների արածը և քայլում են մյուսների անցած ճանապարհը։ Միայն քչերին է հաջողվում կյանքում գտնել իր արվեստը և հանճարեղ Սահյանի բնորոշմամբ հասնել «լեռան գագաթին»։

Համատեղելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղելիություն

Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մարդու վրա ուրույն ազդեցություն է թողնում մանկության փորձը։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ Նա իր ընտանիքում, ուրիշների միջավայրում, պաշտոնական անձանց հետ շփվելիս միատեսակ վարքագիծ չի դրսևորի, սակայն ոչ բոլոր դեպքերում։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։ Ընտանիքում, հասարակական միջավայրում, կրթական, մշակույթի օջախներում երևում է նրա եսի այսբերգի միայն գագաթը, իսկ ձգտումների, ցանկությունների, երազանքների աշխարհը խորասուզված է նրա հոգու օվկիանում։ Արվեստագետների ստեղծագործությունները երևի հենց այդ խոսքրի մասնակի լուսավորումն է։ Մարդը զարմանալի էակ է։ Նա կարող է թափանցել բնության գաղտնիքների խորքը, բայց չի կարո պարզել ինչպիսի՞ ապրումներ կունունենա։

Մարդու հոգեկան դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հոգեկանի դասակարգման առաջին հաջողված փորփը կատարվել է Կ. Գալենը։ Նա առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելանխոլիկ կին

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեգմատիպն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Մարդկանց խմբերի բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս պարզ սմայլիկներ, որոնք ներկայացնում են մարդկանց հոգեկան դասակարգումը

Պավլովը մարդկանց բաժանում էր գիտնականների և գեղագետների։ Գիտնականը ինքնամփոփ է, չշփվող, դժվար է ծանոթություն հաստատում։ Գեղագետը կենսախինդ, շփվող, զգացմունքային, ընկերասեր անձ է։ Յունգը բոլոր մարդկանց բաժանում է երկու խմբերի՝ էքստրավերտների և ինտրովերտների։ Էքստրովերտը շուտ է հարմարվում շրջապատին, ոչինչից չի վախենում, միյնակություն չի սիրում, ընկերասեր է, գաղտնապահ, ամոթխած մռայլ, մենակյաց, սիրում է մտածել և ամեն ինչ անել ինքնուրույն։ Պարզաբանված խառնվածքները մարդու բնույթի, հոգեկան ներքնաշխարհի լաբիրինթոսի լոկ մի անկյոււնը լուսավորող փորձ է, քանզի ինչպես կասեր Օգոստինոս Երանելին«Մարդը մեծագույն գաղտնիք է։ Նա չգիտե, թե իր մեջ հրեշավորն է շատ, թե աստվածայինը»։ Մարդը զմայլվու է աստղերի փայլով, ծովի ալեկոծությամբ, ծաղկի գեղեցկությամբ՝ բոլորովին չզարմանալով, թե ինչու են դրանք այդպես։ Սակայն առավել զարմանալին այն է, որ նա չգիտե, թե ով է ինքը, որտեղից է եկել և ինչ է անում իրեն ծնող ու սնող բնության հետ։ Այսպիսով ընդհանրացնելով ասվածը կարելի է բնորոշել, որ մարդը կատարյալի և անկատարի, գեղեցիկի և չարի հակադրամիասնություն կազմող, գիտակցությամբ և ինքնագիտակցությամբ օժտված բանական էակ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Բախշիկ Արշակի
  • Փիլիսոփայության ուսումնական ձեռնարկ