Մարդկային կատակերգություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մարդկային կատակերգություն (այլ կիրառումներ)

Մարդկային կատակերգությունը, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի վեպը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆԿալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։

Համառոտ բովանդակություն[խմբագրել]

Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերն ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Չնայած սրան, Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին լավի և չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։

Վեպը գրված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հույս ներշնչելու համար։

Ակնարկումներ այլ ստեղծագործություններին[խմբագրել]

Մարդկային կատակերգությունը ունի մի քանի ակնարկում Հոմերոսի Օդիսեյին։ Հոմերը, լինելով Սարոյանի գլխավոր հերոսը, նաև Հոմերոսի անգլերեն ձևն է։ Հոմերի կրտսեր եղբոր անունն է՝ Ուլիսիս, որն Օդիսեյի նախատիպ՝ Օդիսեուսի հռոմեական ձևն է։ Երկու ստեղծագործության հիմնական թեման է՝ վերադարձ տուն։ Իթաքան վեպում Հոմերի և Ուլիսիսի բնաքաղաքն է, ինչպես նաև Օդիսեուսի հարազատ կղզին Օդիսեյում։

Ֆիլմ, ՀՏ և թատերական ադապտացիա[խմբագրել]

Ֆիլմ[խմբագրել]

Վեպի հիման վրա 1943 թ. նկարահանվել է գեղարվեստական կինոնկար։ Գլխավոր դերերում հանդես են եկել Միկի Ռունին, Ֆրենկ Մորգանը և այլք։

Սցենարը վերամշակվել է Հովարդ Էստաբրուկի կողմից, ֆիլմի ռեժիսորն էր՝ Կլարենս Բրաունը։

Ֆիլմը արժանացել է Ակադեմիայի Մրցանակի (Օսկար) Լավագույն Սցենարի համար, և առաջադրվել է նաև Գլխավոր Դերերում Լավագույն Դերասանի (Միկի Ռունի), Լավագույն Կինեմատոգրաֆիայի, Սև ու Սպիտակ, Լավագույն Ռեժիսորի և Լավագույն Կինոնկարի մրցանակների համար։

Թատերական մյուզիքլ[խմբագրել]

Վեպը նաև բեմադրվել է որպես Բրոդվեյի մյուզիքլ 1984 թ. Գալտ ՄակԴերմոտի և Բիլլ Դումարեսքի կողմից։ Լինելով անշահութաբեր՝ այն հանվել է բեմից 1984 թ. Ապրիլի 15-ին՝ առաջնախաղ ներկայացումից միայն 10 օր անց։

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]