Մարդկային կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sonyasullins logo.jpg

Մարդկային կապիտալը (ՄԿ) գիտելիքների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է անհատների և հասարակության` որպես մեկ ամբողջության բազ-մազան կարիքների բավարարման համար: Առաջին անգամ «մարդային կապիտալ» տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը, իսկ նրա հետևորդ Գարի Բեքերը զարգաց-րել է այս գաղափարը` փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնտեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։ Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողա-կանությունը, կրթական և մասնագիտական հմտությունները։ Հետագայում ՄԿ-ի հա-յեցակարգը նշանակալիորեն աճել է։ Վերջին հաշվարկները, կատարված Համաշ-խարհային բանկի փորձագետների կողմից, ՄԿ-ի մեջ ներառում են սպառողական ծախսերի արժեքը` ընտանիքների կողմից սննդի, հագուստի, կացարանի, կրթության, առողջապահության, մշակույթի վրա կատարած ծախսերը, ինչպես նաև այս նպա-տակի համար կատարված պետական ծախսերը։ ՄԿ-ն, լայն իմաստով, տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում` աշխատանքային ռեսուրս-ների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա մի-ջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որը ապահովում է ՄԿ-ի` որպես զարգացման արտադրական գործոնի արդյունավետ և ռացիոնալ գործունեությունը։ Նեղ իմաստով` ՄԿ-ն գիտելիքն է, առողջությունը, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը։ ՄԿ-ն ինովացիոն տնտեսության և գիտելիքների տնտեսության ձևավորման և զար-գացման հիմնական գործոնն է։ ՄԿ-ի զարգացման և որակի բարելավման պայմաններից մեկը տնտեսական ազա-տության բարձր ցուցանիշն է։ Օգտագործվում է ՄԿ-ի հետևյալ դասակարգումը`

  1. Անհատական ՄԿ,
  2. Կազմա-կերպության ՄԿ,
  3. Ազգային Մկ։

Զարգացած երկրների ազգային հարստություն մեջ ՄԿ-ն կազմում է 70-80%, Ռուսաս-տանում` մոտ 50%։

Հարցի պատմությունը[խմբագրել]

ՄԿ-ի տեսության տարրերը գոյություն ունեին դեռևս հնագույն ժամանակներից, երբ ձևավորվեցին առաջին գիտելիքները և կրթական համակարգը։ Գիտական գրականության մեջ ՄԿ-ի հայեցակարգը հայտնվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հրապարակումներում` ամերիկացի տնտեսագետ-գիտնականներ Թեոդոր Շուլցի և Գարի Բեկկերի աշխատություններում։ Տնտեսագիտության մեջ ՄԿ-ի տե-սության հիմքի ստեղծման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի, Թեո-դոր Շուլցը` 1979թ., Գարի Բեկերը` 1992թ.։ ՄԿ-ի տեսության ձևավորման մեջ էական ներդրում է կատարել նաև ծագումով ռուս Սիմոն Կուզնեցը, որը1971թ. ստացել է Նոբելյան մրցանակ։

ՄԿ-ի տեսությունը հիմնված է ձեռքբերումների ինստիտուցիոնալ տեսության, նորդասական, նորքենսյան, և այլ մասնավոր տնտեսագիտական տեսությունների ձեռքբերումների վրա։ ՄԿ-ի տեսության ի հայտ գալը դարձավ տնտեսական և հարակից գիտությունների պատասխանը իրական տնտեսության և կյանքի պահանջ-մունքներին։ Առաջ էր եկել հասարակության և տնտեսության զարգացման որակին ու տեմպերին ուղղված մարդու ինտելեկտուալ գործունեության հավաքված ար-դյունքների և մարդկային դերի խորը պատկերացման հետ կապված խնդիր։ ՄԿ-ի տեսության ստեղծման համար խթան հանդիսացան աշխարհի զարգացած երկրների տնտեսական աճի վիճակագրական տվյալները, որոնք մեծացնում էին իրենց ծախսերը` հիմնվելով աճի դասական գործոնների հաշվարկի վրա։ Ներկայիս պայ-մաններում աճի և զարգացման իրական գործընթացների վերլուծությունը հանգեց-րեց ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման մեջ ՄԿ-ի` որ-պես հիմնական արտադրական և սոցիալական գործոնի դերի հաստատման։ ՄԿ-ի ժամանակակից տեսության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցան Թ. Շուլցը, Գ. Բեկկերը, Է. Դենիսոսը, Ռ. Սոլոուն, Ջ. Մենդրիկը, Ս. Կուզնեցը, Ս. Նաբրիկանտը, Ի. Ֆիշերը, Ռ. Լուկասը և մի շարք տնտեսագետներ, սոցիոլոգներ և պատմաբաններ։ «ՄԿ» հասկացությունը հանդիսանում է մարդկային գործոնի և մարդկային ռեսուրս-ների իրական զարգացում և ընդլայնված պատկերացում, սակայն ՄԿ-ն հանդիսա-նում է շատ ավելի լայն տնտեսագիտական կատեգորիա։ ՄԿ-ի տնտեսագիտական կատեգորիան ձևավորվել աստիճանաբար, և ձևավորման առաջին փուլում հասկացությունը սահմանափակվել է միայն մարդու գիտելիքներով և աշխատելու կարողությամբ։ Ընդ որում, երկար ժամանակ տնտեսագիտության տեսության տեսանկյունից ՄԿ-ն համարվում էր միայն զարգացման սոցիալական գործոն, այսինքն` ծախսային գործոն։ Ենթադրվում էր, որ դաստիարակության, կրթության մեջ ներդրումները համարվում են ոչ արտադրողական, ծախսային։20-րդ դարի երկրորդ կեսին ՄԿ-ի և կրթության նկատմամբ վերաբերմունքը աստիճա-նաբար արմատակաորեն փոխվում է։ Այսպես, Ս. Ֆիշերը տվել է ՄԿ-ի հետևյալ սահ-մանումը.ՙՄԿ-ն եկամուտ բերելու մարդու առարկայացված ունակությունն է։ ՄԿ-ն ներառում է բնածին կարողությունները և տաղանդը, ինչպես նաև կրթությունը և ձեռք բերված հմտությունները՚։ Ներկայումս այս սահմանումը կարելի է համարել ՄԿ-ի նեղ իմաստով սահմանում։

Սիմոն Կուզնեցը զարգացած երկրների փորձը զարգացող երկրներում օգտա-գործման առաջարկների մեջ առաջին տեղում դնում էր ֆիզիկական և մարդկային կապիտալի ելակետային ներուժը։ Ինչպես տեսնում ենք, Սիմոն Կուզնեցը զարգա-ցած երկրների կուտակած փորձի հաջող օգտագործման գործոններից առաջին տե-ղում դնում էր կուտակած մեկնարկային ՄԿ-ը։ Եվ դա պատահական չէ։ Կուտակած ՄԿ-ի բարձր մակարդակն ու որակը անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարե-փոխումների, կառավարության վերափոխման, արտադրության տեխնոլոգիական վերազինման, շուկայական տնտեսության բարեփոխումների իրականացումը արա-գացնելու համար։ Եվ արդյունքում, հենց ՄԿ-ի բարձր մակարդակն ու որակն են ապահովում զարգացող տնտեսությամբ երկրների անցումը բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի կայուն աճին և կյանքի որակի բարձրացմանը։ Ամերիկացի տնտեսագետ Էդուարդ Դենիսոսը(այս խնդրում մեծ ավանդ են ունեցել Ռոբերտ Սոլոուն, Ջոն Քենդրիկը և ուրիշներ) զարգացրել է տնտեսական աճի գործոնների դասակարգումը։ Նրա կողմից ընտրած 23 գործոններից 4-ը վերաբերում էին աշխատանքին, 4-ը` կապիտալին,1-ը` հողին,14-ը բնութագրում էին բնակչության մեջ կատարված ներդրումները։ Դենիսոսի կարծիքով տնտեսական աճը որոշվում է ոչ այնքան ծախսված գործոնների քանակով, որքան դրանց որակով։ Այդ գործոն-ներից առաջին տեղում նա դնում էր աշխատուժի որակ` ելնելով ԱՄՆ-ի 1922-82թթ. տնտեսական աճի վերլուծությունից։ Դենիսոսը եկավ այն եզրակացությանը, որ աշ-խատողի արտադրողականության աճի որոշիչ գործոնը հանդիսանում է կրթությունը` ՄԿ-ի էական բաղադրիչը։

Տ. Շուլցը բացառիկ ներդրում ունեցավ ՄԿ-ի տեսության զարգացման սկզբնական փուլում. գիտական շրջանակների կողմից դրա ընդունման և ճանաչման գործում։ Նա առաջիններից էր, ով առաջ քաշեց ՄԿ-ի` որպես արտադրական գործոնի հայեցակարգը և շատ բան արեց ինդուստրիալ և հետինդուստրիալ երկրներում ՄԿ-ի` որպես հիմնական շարժիչի և խթանի դերի ձևավորման համար։ Շուլցը մարդու մեջ կատարած ներդրումների հիմնական արդյունքներն էր համարում մարդկանց կուտակած աշխատելու կարողությունը, հասարակության մեջ նրանց ստեղծագործ գործունեությունը, առողջության պահպանումը և այլն։ Նա հավատում էր, որ ՄԿ-ն օժտված է անհրաժեշտ հատկանիշներով։ ՄԿ-ն կարող է կուտակել և վերար-տադրել։ Շուլցի գնահատականներով ՄԿ-ի կուտակման վրա օգտագործվում է հասարակության կողմից արտադրված ամբողջ արտադրանքի ոչ թե1/4, ինչպես նշվում էր XX դարի հիմնական տեսությունների մեջ, այլ 3/4։

Գարի Բեկերը, թերևս, առաջինն էր, ով ներկայացրեց ՄԿ-ի հայեցակարգը միկրո մակարդակով։ Ընկերության ՄԿ-ն նա բնորոշում էր որպես մարդու գիտելիքների, փորձի և հմտությունների ամբողջություն։ Որպես ՄԿ-ում ներդրում Բեկերը համա-րում էր կրթության և ուսուցման համար կատարված ծախսեր։ Նա գնահատել է կրթության տնտեսական արդյունավետությունը առաջին հերթին հենց աշխատողի համար։ Բարձրագույն կրթությունից ստացած լրացուցիչ եկամուտը նա որոշում էր հետևյալ ձևով` այն մարդկանց եկամուտներից, ովքեր ունեին բարձրագույն կրթություն, նա հանել միջնակարգ կրթություն ունեցող աշխատողների եկամուտ-ները։ Կրթության վրա կատարված ներդրումները համարվում էին ուղղակի ծախսեր, իսկ այլ հնարավոր ծախսերը` վերապատրաստման ընթացքում կորցրած եկամուտ։ Կրթության վրա կատարած ներդրումներից ստացած եկամուտը նա դիտում էր որպես եկամուտների և ծախսերի հարաբերակցություն` ստանալով 12-14% տարե-կան շահույթ։

1992թ. Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսոր Գ.Ս. Բեկկերին տնտեսագիտության մեջ տրվել է Նոբելյան մրցանակ «մարդկային վարքագծի և փոխգործակցության, ինչպես նաև մարդու ոչ շուկայական վարքագծի մի շարք ասպեկտների մակրոտնտեսական վերլուծության ընդլայնման համար՚: Բեկերի գլխավոր գրքերն են «Խտրականության տնտեսություն»,«Մարդկային կապի-տալ» և «Տրակտատ ընտանիքի մասին» աշխատությունները, որոնք նվիրված են ՄԿ-ի տարբեր ասպեկտներին։

Բեկերը էական ներդրում է կատարել ֆիրմայի զարգացման, ռազմավարության և մրցակցության տեսության մեջ։ Նա տարբերակում մտցրեց մարդկանց մեջ կատա-րած հատուկ և ընդհանուր ներդրումների մեջ, և հատկապես կարևորեց հատուկ կրթության, գիտելիքների և հմտությունների նշանակությունը։ Աշխատակիցների հա-տուկ ուսուցումը ապահովում է ֆիրմայի մրցակցային առավելությունը, նրա արտա-դրանքի առանձնահատուկ որակական հատկանիշները, շուկայում ֆիրմայի կայուն դիրքը և, վերջին հաշվով` կերպարը, իմիջը և նոու-հաուն։ Աշխատակիցների հատուկ ուսուցմամբ առաջին հերթին շահագրգռված են ֆիրմաներն ու կորպորացիաները, և հենց նրանք էլ ֆինանսավորում են դա։ Բեկկերի այս աշխատությունները դարձան ֆիրմայի և մրցակցության ժամանակակից տեսության ձևավորման հիմքը։

Բեկկերը ՄԿ-ի տեսության սահմաններում ուսումնասիրել է նաև անձնական եկամտի բաշխման կառուցվածքը, աճի դինամիկան, տղամարդու և կնոջ աշխատանքի վար-ձատրության անհավասարությունը։ Նա քաղաքական գործիչներին և գործարար մարդկանց, լայնածավալ վիճակագրական տվյալների հիման վրա , ապացուցեց որ կրթությունը համարվում է և գործատուների, և աշխատակիցների, և պետության եկամտի հիմքը։ Արդյունքում քաղաքական գործիչները, ֆինանսիստները և գոր-ծարարները սկսեցին կրթության վրա կատարվող ներդրումները դիտել որպես եկամուտ բերող երկարաժամկետ ներդրումներ։ Բեկկերը իր աշխատություն-ներում աշխատողին դիտում էր որպես պարզ աշխատանքի և նրանում մարմ-նավորված ՄԿ-ի ամբողջություն, Նրա աշխատավարձը /եկամուտը/` որպես շու-կայական գներով պարզ աշխատանքի և նրանում կատարված ներդրումներից ստացված եկամտի համակցություն: Ավելին, Բեկկերի , ինչպես նաև այլ հետա-զոտողների գնահատումներով աշխատողի եկամտի հիմնական մասը ապահով-վում է մարդկային կապիտալի միջոցով:

Մարդկային կապիտալի լայն սահմանումը[խմբագրել]

Shapeimage2.png

Գիտական գրականության մեջ ՄԿ-ի հայեցակարգը հայտնվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հրապարակումներում` ամերիկացի տնտեսագետ-գիտնականներ Թեոդոր Շուլ-ցի և Գարի Բեկերի աշխատություններում։ Տնտեսագիտության մեջ ՄԿ-ի տեսության հիմքի ստեղծման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի, Թեոդոր Շուլ-ցը` 1979թ., Գարի Բեկերը` 1992թ.։ ՄԿ-ի տեսության ձևավորման մեջ էական ներ-դրում է կատարել նաև ծագումով ռուս Սիմոն Կուզնեցը, որը 1971թ. տնտեսագի-տության մեջ ստացել է Նոբելյան մրցանակ։

ՄԿ տեսության հիմնադիրները տվել են մարդկային կապիտալի նեղ սահմանումը, որը ժամանակի ընթացքում ընդլայնվել է և շարունակում է ընդլայնվել` ներա-ռելով մարդկային կապիտալի նոր բաղադրիչներ։ Արդյունքում ՄԿ դարձավ ժամանակակից տնտեսության `«գիտելիքների տնտեսության» զարգացման ինտենսիվ գործոն։

Ներկայումս ՄԿ տեսության և պրակտիկայի հիմքի վրա ձևավորվում և կատարելագործվում է ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական երկրների զարգաց-ման հաջող պարադիգման։ ՄԿ-ի տեսության հիման վրա Շվեդիան արդիականացրել է իր տնտեսությունը և 2000-ական թթ. համաշխարհային տնտեսության մեջ վերա-կանգնել է իր առաջատար դիրքը։ Ֆինլանդիան պատմականորեն կարճ ժամանա-կահատվածում կարողացավ հումքային տնտեսությունից անցում կատարել ներդրումային տնտեսության և ստեղծեց իր սեփական բարձր մրցակցային տեխնոլոգիաները` չհրաժարվելով իր հիմնական բնական ռեսուրսի` փայտանյութի վերամշա-կումից։ Նա աշխարհի մրցունակ տնտեսությամբ երկրների շարքում գրավեց առաջին տեղը։ Դեռ ավելին, հենց փայտանյութի վերամշակումից պատրաստված արտադրանքի բարձր ավելացված արժեքից ստացված եկամտի միջոցով ֆիները ստեղծեցին իրենց ինովացիոն տեխնոլոգիաները և արտադրանքը։

Այս ամենը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ ՄԿ-ի տեսությունն ու պրակտի-կան իրենցից ներկայացնում էին «կախարդական փայտիկ՚, այլ քանի որ այն դար-ձավ տնտեսագիտության տեսության պատասխանը ժամանակի մարտահրավեր-ներին, 20-րդ երկրորդ կեսին ձևավորվող ինովացիոն տնեսությունների և վենչուրա-յին /ռիսկային/ կապիտալի գիտահետազոտական բիզնեսի մարտահրավերներին:

Համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում, երբ կապիտալը` ներառյալ ՄԿ-ն, ազատ հոսում է մի երկրից մյուսը, մի տարածաշրջանից մյուսը, միջազգային կոշտ մրցակցության, բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում գիտության զարգացումը, տեղեկատվական հասարակության ձևավո-րումը` որպես զարգացման բարդ ինտենսիվ գործոնի, առաջ մղեցին գիտելիքները, առաջատար մասնագետներին, կրթությունը, բարձրացրեցին հասարակության կյանքի որակը, որով էլ որոշվում է ազգային տնտեսությունների նորարարական և արտա-դրողական ներուժը։

Կյանքի որակի բարձրացման կայուն պայմանների ստեղծման մեջ, գիտելիքների վրա հիմնված տնտեսության ստեղծման և զարգացման մեջ, տեղեկատվական հասա-րակության ձևավորման, քաղաքացիական հասարակության զարգացման համար մեծ առավելություններ ունեն որակյալ ՄԿ կուտակած երկրները։ Այսինքն` տնտեսա-կան գործունեության, գիտության, կառավարման և այլ ոլորտներում համաշխար-հային մակարդակով կրթված, փորձառու, մրցունակ մասնագետներով երկրները։

ՄԿ-ի ընկալումը և ընտրությունը` որպես զարգացման գլխավոր գործոնի, բառա-ցիորեն թելադրում են համակարգված և համակողմանի մոտեցում զարգացման ռազմավարության մշակման ժամանակ, ինչպես նաև նրա հետ կապված այլ ծրագ-րերի և ռազմավարությունների մշակման ժամանակ։ Դա հետևում է ազգային ՄԿ-ի` որպես զարգացման բազմակոմպակտ գործոնի էությունից։ Ընդ որում, այն հատուկ կարևորում է մասնագետների կյանքի և աշխատանքի պայմանները, որոնք որոշում են այդ երկրի սեղծագործական և արտադրողական ներուժը։

ՄԿ-ի միջուկը, իհարկե, եղել և մնում է մարդը` կրթված, ստեղծագործ, նախաձեռնող, մասնագիտացման բարձր մակարդակով։ Ժամանակակից տնտեսության մեջ հենց ՄԿ-ն է սահմանում երկրի ազգային հարստության, տարածաշրջանների, համայնք-ների և կազմակերպությունների հիմնական մասնաբաժինը։ Միևնույն ժամանակ զար-գացող և զարգացած երկրների ՀՆԱ-ի մեջ ոչ որակյալ աշխատանքի մասնաբաժինը գնալով նվազում է, իսկ տեխնոլոգապես առաջատար երկրներում այն գրեթե վերա-նում է։ Այդ պատճառով ՄԿ-ի սահմանման ժամանակ աշխատուժի բաժանումը որակյալ և ոչ որակյալ աշխատուժի` որը պահանջում է կրթություն, հատուկ հմտու-թյուններ և գիտելիքներ, աստիճանաբար կորցնում է իր իմաստը և տնտեսագիտա-կան բովանդակությունը, քանի որ ՄԿ-ի տեսության հիմնադիրները ՄԿ-ը նույնաց-նում էին կրթված, հատուկ փորձով և գիտելիքներով մարդկանց հետ։ ՄԿ-ի` որպես տնտեսագիտական կատեգորիայի հայեցակարգը համաշխարհային տեղեկատվա-կան հասարակության և գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացման հետ մեկտեղ անընդհատ ընդլայնվում է։

ՄԿ-ը` լայն սահմանմաբ, տնտեսության, ընտանիքի և հասարակության զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է ` ներառյալ աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, մտավոր և վարչական աշխատանքների գործիքներն ու գիտելիք-ները, շրջակա միջավայրը և աշխատանքային գործունեությունը, որոնք ապահովում են ՄԿ-ի` որպես զարգացման արտադրողական գործոնի էֆեկտիվ և արդյունավետ գործունեությունը։

Նեղ իմաստով ՄԿ-ը գիտելիքն է, մտավոր ունակությունները, առողջությունը, որակ-յալ և արտադրողական աշխատանքը, կյանքի որակը։

Տարբերում են կապիտալի հետևյալ տեսակները` ֆիզիկական կապիտալ, բնական կապիտալ, ֆինանսական կապիտալ, մտավոր կապիտալ և մարդկային կապիտալ, ինչպես նաև կապիտալի այլ տեսակներ։ Ազգային հարստությունը ներառում է ֆինանսական, մարդկային, ֆիզիկական և բնական կապիտալները։

ՄԿ-ն ձևավորվում է կյանքի որակի և մտավոր գործունեության մակարդակի բարձրացմանն ուղղված ներդրումների հիման վրա, այդ թվում կրթության, գիտու-թյան, առողջապահության, ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տե-ղեկատվական կառավարման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության, տնտեսական ազատության, ինչպես նաև մշակույթի, արվեստի և այլ ոլորտներում կատարված ներդրումների հիման վրա։ Այն ավելանւմ է շնորհիվ այլ երկրներից կատարված ներհոսքի,և նվազում տվյալ երկրից կատարված արտահոսքի հետևանքով, ինչը ներկայումս նկատելի է Ռուսաստանում։

ՄԿ-ի կազմի մեջ մտնում են վարչական և մտավոր աշխատանքներում կատարվող ներդրումները, ինչպես նաև այն ներդրումները, որոնք ապահովում են ՄԿ-ի արդյու-նավետ գործունեությունը։

ՄԿ-ը համարվում է զարգացման բարդ ինտենսիվ գործոն։ ՄԿ-ը` ինչպես արյան անոթները կենդանի օրգանիզմում, ներթափանցում է ողջ հասարակության և տնտե-սության մեջ` ապահովելով նրանց գործունեությունը և զարգացումը։ ԵՎ ընդհա-կառակը, ՄԿ-ի ցածր որակի պատճառով տնտեսությունը հետընթաց է ապրում։ Այդ պատճառով գոյություն ունեն նրա տնտեսական արդյունավետության, նրա ար-տադրողականության, ՀՆԱ-ի աճի և կյանքի որակի բարելավման մեջ ունեցած նրա դերի օբյեկտիվ գնահատման հետ կապված մեթոդական դժվարություններ։ ՄԿ-ը նպաստում է բարելավվել աշխատանքի որակը և արդյունավետությունը տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում։ Մասնագետների կրթության կառավարումը որոշում են աշխատանքի արտադրողականությունը և արդյունա-վետությունը, իսկ գիտելիքը, որակյալ աշխատուժը, բարձր որակավորում ունեցող մասնագետները որոշիչ դեր են խաղում բոլոր տեսակի կազմակերպությունների և հաստատությունների աշխատանքի և գործունեության արդյունավետության մեջ։ ՄԿ-ի զարգացման հիմնական խթան են հանդիսանում մրցակցությունը, նորարարությունը և ներդրումները։

Տնտեսության ներդրումային ոլորտը, հասարակության և կառավարության նորարար մասը համարվում են բարձր որակի ՄԿ-ի կուտակման աղբյուրը, որոնք և որոշում են երկրի, տարածաշրջանի, կազմակերպությունների զարգացման տեմպն ու ուղղու-թյունը։ Մյուս կողմից, հենց կուտակված որակյալ կապիտալն է ընկած տնտեսության ինովացիոն համակարգի հիմքում։ ՄԿ-ի և ինովացիոն տնտեսության զարգացման գործընթացները հանդիսանում են նորարարական և տեղեկատվական հասարակու-թյան ու նրա տնտեսության ձևավորման և զարգացման միասնական գործընթաց։

Ո±րն է տարբերությունը ՄԿ-ի և մարդկային ներուժի միջև։ Երկրի կամ տարածա-շրջանի մարդկային ներուժի ինդեքսը որոշվում է երեք ցուցանիշներով, դրանք են ՀՆԱ-ն /կամ ՀԱԱ/, կյանքի տևողությունը և բնակչության կրթվածության մակարդակը։ Այսինքն` այն ավելի նեղ հասկացություն է, քան ՄԿ-ն։ ՄԿ-ն ներառում է մարդկային ներուժը, որպես իր բաղկացուցիչ մաս։ Ո±րն է տարբերությունը ՄԿ-ի և աշխատուժի միջև։ Աշխատանքային ռեսուրսները կրթություն ստացած և չստացած մարդիկ են, որոնք էլ հենց որոշում են որակյալ և ոչ որակյալ աշխատանքը։ ՄԿ-ը ավելի լայն հասկացություն է, որը, բացի մարդկային ռեսուրսներից ներառում է կրթության մեջ կատարված ներդրումները, գիտությունը, առողջությունը, անվտանգությունը, մտավոր աշխատանքի և տնտեսական գործու-նեության միջավայրի գործիքները, որոնք և ապահովում են ՄԿ-ի արդյունավետ գոր-ծունեությանը։

Բարձր հասարակության ձևավորման մեջ, այդ թվում մրցակցության կազմա-կերպման մեջ կատարված ներդրումները համարվում են ՄԿ-ում կատարվող կարևո-րագույն ներդրումներ։ Դեռևս Վեբերի և Թոյնբի ժամանակ էր հայտի, որ հենց հասա-րակության բարձր խավն է որոշում երկրի զարգացման ուղղությունը։

Ձեռնարկատիրական ունակությունները համարվում են ստեղծագործական ռեսուրսներ, տնտեսության զարգացման մտավոր ռեսուրսները։ Այդ պատճառով էլ ձեռնարկատիրական ռեսուրսներում կատարվող ներդրումները համարվում են ՄԿ-ի զարգացմանն ուղղված ներդրումներ, որոնք պայմաններ են ստեղծում բարելավվելու նրա նորարարական, նախագծման և ստեղծագործական բնույթը։ Մասնավորա-պես «գործարար հրեշտակները» համարվում են ՄԿ-ի անհրաժեշտ բաղադրիչներ։ Ինստիտուցիոնալ ծառայություններում կատարվող ներդրումները ուղղված են ստեղծելու պայմաններ պետական հաստատությունների` այդ թվում բժիշկների, ու-սուցիչների, գիտնականների, ինժեներների` այսինքն, ՄԿ-ի միջուկի հասարակու-թյանը ծառայելու համար, ինչը հնարավորություն է ստեղծում բարելավվելու նրանց կյանքի և աշխատանքի որակը։

Տնտեսական ազատության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղ-ված ներդրումները խթանում են ստեղծագործ և օրինապաշտ քաղաքացիներին, ձևավորում լավատեսական, կառուցողական և, միաժամանակ, ռացիոնալ գաղափա-րախոսություն պետական հաստատությունների կազմավորման համար, որոնք նպաստում են հասրակության կյանքի որակը բարելավելուն, առողջ ապրելակերպ ձևավորելուն, որը արդյունքում տանում է տնտեսության և աշխատանքի որակի բարձրացմանը։ ՄԿ-ի կազմի մեջ մտնում են նաև տնտեսական գործունեության միջավայրի բարելավմանն ուղղված ներդրումները։ Զարգացող երկրում անհնար է միաժամանակ ստեղծել մրցունակ հարմարավետ միջավայր բարձրակարգ մասնագետների համար, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ինովացիոն համակարգի և տնտեսական ինովացիոն սեկտորի ձևավորման համար։ Այդ պատճառով էլ ստեղծվում են տեխնոլո-գիական պարկեր /ինչպես, օրինակ, Չինաստանը և Հնդկաստանը/։ Այնտեղ ստեղծ-վում է կյանքի հատուկ պայմաններ` ուժեղացված անվտանգություն, բարելավված ենթակառուցվածքներ, կյանքի որակի բարձրացում։ Ձևավորվում են հատուկ պայ-մաններ գիտնականների և ինժեներների շփման համար, ինչը խթանում է ինովացիոն խմբերի և գիտնականների ստեղծագործ ջանքերի արդյունավետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ կոռուպցիոն և հանցավոր միջավայրով երկրում ՄԿ-ը չի կարող գործել արդյունավետ, նույնիսկ եթե այն ձևավորվել է ներմուծված ՄԿ-ի հաշվին։ Այն կամ կորցնում է իր որակը կոռուպցիայի պատճառով, կամ գործում է անարդյունա-վետ։

ՄԿ-ի արդյունավետ գործունության համար անհրաժեշտ են տնտեսության մրցակ-ցային պայմաններ, ներառյալ անվտանգությունը, էկոլոգապես մաքուր շրջակա միջավայրը և այնպիսի կյանքի պայմաններ, ինչպիսիք գործում են զարգացած երկրներում։ Հակառակ դեպքում, լավագույն մասնագետները մեկնում են այն երկր-ներ, որտեղ ավելի հարմար է ապրել և ավելի անվտանգ է աշխատել։ Ինչու± է անհրաժեշտ ՄԿ-ի կազմի մեջ ներառել մասնագետների աշխատանքի գոր-ծիքները, մեթոդոլոգիան և տեղեկատվության աղբյուրը։ Քանի որ, օրինակ, բարձրա-կարգ ծրագրավորողը, առանց հզոր համակարգչի, տվյալների բազայի, տեղեկատ-վության աղբյուրի, առաջավոր ծրագրերի չի կարող ցույց տալ իր հնարավորություն-ները, փորձը և գիտելիքները։

ՄԿ-ի հայեցակարգը և տեղեկատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները սերտորեն միահյուսված են։ Դեռ ավելին, ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգա-նում են հենց ՄԿ-ի և տեղեկատվության սերտ կապի շնորհիվ, քանի որ տեղեկատ-վական հոսքերը թափանցում են հասարակության կյանքի բոլոր ոլորտները և համաշխարհային հասարակության գլոբալացման պայմաններում գնալով ավելի մեծ դեր են խաղում։ Կուտակված տեղեկատվությունը համարվում է անօգուտ, եթե այն չի հասնում սպառողներին, չկան կապի միջոցներ, այն չի վերահսկվում և չի վերա-մշակվում։ Ժամանակակից տնտեսության և հասարակության համար տեղեկատ-վության կարևորությունը, ներկայումս , հետևում է զարգացած հետինդուստրիալ պե-տություններին բնորոշ անվանումներից, ինչպիսիք են տեղեկատվական հասարա-կություն, տեղեկատվական նորարարական տնտեսություն կամ գիտելիքի տնտեսություն։ Այսպիսի լայն հայեցակարգով, ինչպես արդեն նշվեց, տեղեկատվությունը մտնում է ՄԿ-ի կազմի մեջ։ Մարդիկ ոչ արդյունավետ են աշխատում ցածր անվտան-գության, տնտեսական գործունեության և բնակավայրի ճնշող կամ ագրեսիվ պայ-մաններում։

Ինովացիոն տնտեսության և տեղեկատվական հասարակության ձևավորման հիմք են հանդիսանում ՄԿ-ի բարձր որակը, կյանքի որակի բարձր մակարդակը և արդյու-նավետ գործող ինդուստրիալ տնտեսությունը, որոնք ծառայում են օրենքի գերա-կայությանը և, վերջիվերջո, տանում են հետինդուստրիալ կամ ինովացիոն տնտե-սության ձևավորմանը։

Շուկայական տնտեսությունում ինովացիան համարվում է ազատ մրցակցության հետևանք։ Ինովացիայի աղբյուրի` մրցակցության բացակայության դեպքում բացա-կայում են և ինովացիաները, կամ կրում են պատահական բնույթ։ Ավելի մեծ շահույթ ստանալու ցանկությունը կամ անհրաժեշտությունը ստիպում է սեփականատիրոջը ինչ-որ առանձնահատուկ բան ստեղծել, որը չունեն մրցակիցները, ինչը նպաստում է, որ նրա ապրանքը ավելի գրավիչ լինի և ավելի լավ վաճառվի։ Տնտեսական ազա-տությունը, մրցակցային շուկաները, օրենքի գերակայությունը և մասնավոր սեփա-կանությունը այն գործոններն են, որոնք ավտոմատ կերպով առաջացնում են նորա-րարություններ, դրանց նկատմամբ պահանջարկ, ներդրումներ ու նորարարական ապրանքներ և կապ են ստեղծում գաղափարների և նորարարական ապրանքների միջև։ Ոչ շուկայական տնտեսությունում ինովացիոն տնտեսության և նորարարական ապրանքների ստեղծման բոլոր ջանքերը ապարդյուն են։

Ռուսաստանում գիտատեխնիկական առաջընթացի և ինովացիոն գործունեության լճացման հիմանական պատճառները ցածր որակի ՄԿ-ն է և տնտեսական գործու-նեության կոշտ ու, նույնիսկ, ճնշող միջավայրը։ ՄԿ-ի բոլոր բաղադրիչների` կրթու-թյան, գիտության, կյանքի որակի, մասնագետների որակը նվազել է։ Իսկ ռիսկային /վենչուրային/ բիզնեսի և իննովացիոն տնտեսության համար անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր։

Ազգային մարդկային կապիտալ[խմբագրել]

Ազգային մարդկային կապիտալը երկրի ՄԿ-ն է, որը մտնում է երկրի ազգային հարստության կազմի մեջ։ Ազգային մարդկային կապիտալը ներառում է քաղաքա-կան, սոցիալական կապիտալը, ազգային հետախուզական գրականությունները, ազ-գային մրցակցային առավելությունները և ազգի բնական ներուժը։ Ազգային մարդ-կային կապիտալը չափվում է նրա արժեքով, որը հաշվարկվում է տարբեր մեթոդնե-րով` ներդրումների հիման վրա, դիսկոնտավորման մեթոդով և այլն։

Ազգային մարդկային կապիտալը կազմում է զարգացող երկրների ազգային հարստության կեսից ավելին, իսկ զարգացած երկրներում` 70-80%-ը։ Ազգային մարդկային կապիտալի առանձնահատկությունը որոշել է համաշխարհային քաղա-քակրթության և աշխարհի երկրների պատմական զարգացումը։ Ազգային մարդկային կապիտալը XX-XXI դարերում համարվել և շարունակում է համարվել տնտեսության և հասարակության զարգացման գլխավոր ներդրումային գործոնը։

Աշխարհի երկրների ազգային մարդկային կապիտալի արժեքը[խմբագրել]

Աշխարհի երկրների ազգային մարդկային կապիտալի ինքնարժեքը ծախսային մեթո-դով հաշվարկել են համաշխարհային բանկի փորձագետները։ Հաշվարկի ընթաց-քում օգտագործվում են ՄԿ-ի բաղադրիչների արժեքները` կառավարության, ընտա-նիքների, ձեռնարկությունների և այլ հիմնադրամների ծախսերի հիման վրա։ Դրանք թույլ են տալիս որոշել հասարակության կողմից Մկ-ի վերարտադրության համար կա-տարվող ամենամյա ծախսերը։

ԱՄՆ-ում ՄԿ-ի արժեքը XX դարի վերջին կազմում էր 95 տրլ դոլլար կամ ազգային հարստության 77%, ՄԿ-ի համաշխարհային ընդհանուր արժեքի 26%։ Համաշխար-հային ՄԿ-ի արժեքը կազմել է 365 տրլ դոլլար կամ Համաշխարհային հարստության 66%, իսկ ԱՄՆ-ի հետ համեմատած` 384%-ը։ Չինաստանի համար այս ցուցանիշ-ները համապատասխանաբար կազմում են` 25 տրլ դոլլար, ԱՀ-ի 77%, համաշխար-հային ՄԿ-ի ընդհանուր արժեքի 7%, իսկ ԱՄՆ-ի հետ համեմատած` 26%։ Բրազի-լիայի համար այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում են` 9 տրլ դոլ-լար, 74%, 2% և 9%։ Հնդկաստանի համար` 7տրլ դոլլար, 52%, 58%, 2%, 7%։ Ռու-սաստանի համար` 30 տրլ դոլլար, 50%, 8%, 2%։

XX դարի վերջին Մեծ յոթնակին բաժին էր ընկնում համաշխարհային ՄԿ-ի 59%, որը կազմում է Մեծ յոթնակի ազգային հարստության 78%։

Աշխարհի երկրների մեծ մասում ՄԿ-ի արժեքը կազմում է ազգային հարստության կեսից ավելին/ բացառությամբ ՕՊԵԿ-ի երկրների/։ ՄԿ-ի տոկոսային մասնաբաժնի վրա էականորեն ազդում է բնական ռեսուրսների արժեքը։ Մասնավորապես Ռուսաս-տանում բնական ռեսուրսների արժեքի մասնաբաժինը համեմատաբար բաձր է։

Համաշխարհային ՄԿ-ի հիմնական մասը կենտրոնացված է զարգացած երկրներում։ Դա բացատրվում է նրանով, որ վերջին հինգ տասնամյակի ընթացքում այս երկրներում ՄԿ-ում կատարված ներդրումները էականորեն գերազանցում են ֆիզի-կական կապիտալում կատարված ներդրումներին։ ԱՄՆ-ում ՄԿ-ում կատարված ներդրումները/գիտության, կրթության, առողջապահության, սոց. ապահովության մեջ կատարված ներդրումները/արտադրական ներդրումների համեմատ 1970թ. կազմում էին 194%, իսկ 1990թ.` 318%:

Առաջանում են որոշ դժվարություններ զարգացման տարբեր մակարդակում գտնվող երկրների ՄԿ-ի արժեքի համեմատման ժամանակ:Թերզարգացած և զարգացող երկրներում մեկ միավոր կապիտալի արտադրության ժամանակ էականորեն տար-բեր է ՄԿ-ի արտադրող-ականությունը, ինչպես նաև որակը/օրինակ` էականորեն տարբեր է բժշկական ծառայությունների և կրթության որակը/։ ՄԿ-ի արդյունավետ գնահատման համար օգտագործում են գործոնային վերլուծության մեթոդը` օգտագործելով միջազգային մի շարք ինդեքսներ և ցուցանիշներ։ ՄԿ-ի արդյունավետու-թյունը տարբեր երկրներում համեմատական է նրանց աշխատանքի արտադրողա-կանությանը։

Ազգային ՄԿ-ը և երկրների ու քաղաքակրթությունների պատմական զարգացումը[խմբագրել]

ՄԿ-ի տնտեսագիտական կատեգորիան ձևավորվել է աստիճանաբար։ Ձևավորման առաջին փուլում ՄԿ-ը ներառում էր ոչ մեծ թվով բաղադրիչներ` կրթությունը, գի-տությունը, մասնագետների վերապատրաստումը և առողջապահությունը։ Ընդ որում, երկար ժամանակ տնտեսական աճի հայեցակարգի տեսակետից ՄԿ-ը համարվում էր միայն զարգացման սոցիալական գործոն, այսինքն` ծախսային գործոն։ Համար-վում էր, որ մասնագետների կրթության, վերապատրաստման վրա կատարված ներ-դրումները համարվում են ոչ արտադրողական, սակայն 20-րդ դարի երկրորդ կեսին ՄԿ-ի և կրթության նկատմամբ վերաբերմունքը հիմնովին փոխվեց։

Փաստորեն, անցյալում հենց կրթության և գիտության մեջ կատարված ներդրումները ապահովեցին արևմտյան քաղաքակրթությունների` Եվրոպայի և Հյուսիսային Ամերի-կայի` Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների նկատմամբ առաջընթաց զարգա-ցումը։ Անցած դարերում զարգացած երկրներում կատարված ուսումնասիրություն-ները ցույց են տվել, որ ՄԿ-ը այն ժամանակ էլ եղել է զարգացման հիմնական գործոն-ներից մեկը, որը կանխորոշել է տնտեսական զարգացման մեջ որոշ երկրների հաջո-ղությունները, իսկ մյուսների` անհաջողությունները։

Արևմտյան քաղաքակրթությունը պատմական զարգացման որոշիչ փուլում` միջնա-դարում, համաշխարհային պատմական մրցակցության մեջ առաջ է անցել շատ ավելի հին քաղաքակրթություններից` շնորհիվ ՄԿ-ի արագ աճի, ներառյալ կրթու-թյունը։18-րդ դարի վերջին Արևմտյան Եվրոպան կիսով չափ գերազանցեց Չինաս-տանի և Հնդկաստանի` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, իսկ գրագիտության ցուցանիշը` երկու անգամ։ Վերջին հանգամանքը` կապված տնտեսական ազատության, ապա նաև ժողովրդավարության հետ, դարձավ եվրո-պական երկրների, ԱՄՆ-ի և այլ անգլո-սաքսո-նական ազգերի տնտեսական առաջ-ընթացի հիմնական գործոնը։

ՄԿ-ի` տնտեսական աճի վրա բացահայտ ազդեցության օրինակ է նաև Ճապոնիան։ «Ծագող արևի երկրում՚` մեկուսացման քաղաքականության դարերով պահպանված երկրում միշտ էլ բարձր է եղել ՄԿ-ի մակարդակը, ներառյալ կրթությունը և կյանքի տևողությունը։ 1913թ. չափահաս բնակչության կրթական միջին տարիքը Ճապոնիա-յում կազմում էր 5.4 տարի, Իտալիայում` 4.8, ԱՄՆ-ում` 8.3, իսկ կյանքի միջին տևո-ղությունը 51 տարի / այնպես, ինչպես Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին` 1-1.2տարի և 33-35 տարի։ Կուտակված ՄԿ-ի շնորհիվ Ճապոնիան 20-րդ դարում կարողացավ կատարել տեխ-նոլոգիական թռիչք և մտնել զարգացած երկրների կազմի մեջ։

ՄԿ-ը հանդիսանում է զարգացման բարդ ինտենսիվ ներդրումային գործոն, հատկա-պես, այն ՀՆԱ-ի աճի հիմքն է` նորարարության և բարձր տեխնոլոգիաների ժամանա-կակից պայմաններում։ ՄԿ-ի տարբերությունը բնական ռեսուրսներից, դասական աշխատանքից և սովորական կապիտալից կայանում է նրանում, որ այն պահանջում է անընդհատ ներդրումներ և զգալի ժամանակ` կատարված ներդրումները վերա-դարձնելու համար։ 1990-ական թթ. վերջին զարգացած երկրներում ՄԿ-ի մեջ էր ներ-դրվում բոլոր միջոցների 70%, իսկ ֆիզիկական կապիտալում` ընդամենը 30%։ Ընդ որում, ՄԿ-ում կատարված ներդրումների հիմնական մասը զարգացած երկըր-ներում իրականացնում է կառավարությունը։ Եվ հենց դրանում է կայանում տնտե-սության պետական կարգավորման հիմնական ֆուկցիաներից մեկը։

Տնտեսության տեխնոլոգիական գործընթացների և հասարակական կառույցների վերափոխման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՄԿ-ը, նրա աճի և զարգացման փուլերը հանդիսանում են ինովացիոն ալիքների, համաշխարհային տնտեսության և հասարակության ցիկլային զարգացման հիմնական գործոնը։

ՄԿ-ի ցածր մակարդակի և որակի պայմաններում բարձր տեխնոլոգիական ոլորտ-ներում կատարված ներդրումները արդյունք չեն տալիս։ Ֆիների, իռլանդացիների, ճապոնացիների, չինացիների /Թայվան, Հոնկ Կոնգ, Սինգապուր, Չինաստան և այլն/, ապա կորեացիների, եվրոպական նոր զարգացած երկրների /Հունաստան, Իսպա-նիա, Պորտուգալիա/ համեմատաբար բարձր առաջխաղացումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ բարձր որակի ՄԿ-ի ձևավորման հիմք է հանդիսացել այդ երկրներում բնակչության բարձր զարգացվածության մակարդակը։

ՄԿ-ի կառուցվածքը, տեսակները և գնահատման մեթոդները[խմբագրել]

Կառուցվածքը[խմբագրել]

Մի ժամանակ կրթությունը, հիմնարար գիտությունները և վերապատրաստումը պետության համար համարվում էին ծախսային բեռ։ Այնուհետև, դրանց նշանակու-թյան ըմբռնումը` որպես հասարակության և տնտեսության զարգացման գործոնի, փոխվեց։ Կրթությունը, գիտությունը, մտածողությունը` որպես ՄԿ-ի բաղադրիչներ, և ինքը ՄԿ-ը դարձան ժամանակակից տնտեսության, հասարակության զարգացման և կյանքի որակի բարձրացման հիմնական գործոն։ ՄԿ-ի միջուկը, իհարկե, եղել և մնում է մարդը։ ՄԿ-ը ներկայումս սահմանվում է որպես երկրի, տարածաշրջանի ազ-գային հարստության հիմնական մաս։ Ըստ էության, կուտակված ՄԿ-ը մարդու մեջ կատարված ներդրումների արդյունքն է, որոնք կատարվում են մարդու կյանքի ո-րակը, գիտական աշխատանքի պայմանները, տնտեսական գործունեության միջա-վայրը բարելավելու համար։

ՄԿ-ի տնտեսական կատեգորիայի և հայեցակարգի զարգացման ու բարդացման հետ բարդացավ նաև նրա կառուցվածքը։ Նախ և առաջ, ՄԿ-ը ձևավորվում էբնակչության կյանքի որակի և մակարդակի բարձ-րացմանն ուղղված ներդրումների հաշվին, այդ թվում` կրթության, գիտության, առող-ջապահության, ձեռնարկատիրական ունակությունների, աշխատանքի տեղեկատ-վական կառավարման, քաղաքացիների և բիզնեսի անվտանգության, տնտեսական ազատության, ինչպես նաև մշակույթում և ՄԿ-ի այլ բաղադրիչներում կատարված ներդրումների հաշվին։ ՄԿ-ը ձևավորվում է նաև այլ երկրներից ներհոսքի շնորհիվ։ Կամ նվազում է այդ երկրից կատարված արտահոսքի պատճառով, ինչը ներկայումս դիտվում է Ռուսաստանում։ ՄԿ-ը ուղղակի մարդկանց խումբ չէ, այն գիտելիքն է, մասնագիտացումը, տեղեկատվական ծառայությունները, առողջությունը, օրինա-պահ քաղաքացիները, ստեղծագործ և արդյունավետ վերնախավը և այլն։

ՄԿ-ի բաղադրիչներում կատարվող ներդրումները կազմում են նրա կառուցվածքը` կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, անձնական անվտանգությունը, տե-ղեկատվական ծառայությունները, մտավոր աշխատանքի գործիքները և այլն։

ՄԿ-ի տեսակները[խմբագրել]

ՄԿ-ի` որպես արտադրական գործոնի, արդյունավետության աստիճանից ելնելով կարելի է բաժանել բացասական /քայքայիչ/ և դրական /ստեղծագործական/ ՄԿ-ի։ Կուտակված ՄԿ-ի այս երկու ծայրահեղ բաղադրիչների միջև կան նաև ըստ արդյու-նավետության միջանկյալ դիրք գրավող բաղադրիչներ։

Բացասական ՄԿ կուտակված ՄԿ-ի այն մասն է, որում կատարված ներդրումները որևէ դրական արդյունք չեն տալիս հասարակության, տնտեսության համար, խոչնդոտում են բնակչության կյանքի որակի բարելավումը, տնտեսության և հասա-րակության զարգացումը։ Կրթության, գիտության մեջ կատարված ոչ բոլոր ներ-դրումներն են արդյունավետ, և ոչ բոլորն են բարելավում ՄԿ-ի որակը։ Անհուսալի հանցագործը կամ վարձու մարդասպանը հասարակության և ընտանիքի համար, նրանցում կատարված, անդառնալի ներդրումներ են։ Կուտակված բացասական ՄԿ-ի մեջ էական ներդրումներ են կատարում կաշառակերները, հանցագործները, թմրամոլները, հարբեցողները։ Եվ, ընդհակառակը, դրական ՄԿ-ի մեջ էական ներդրումներ են կատարում համաշխարհային մակարդակով մասնագետները և աշխատունակները։ Բացասական ՄԿ-ը ձևավորվում է բնակչության բացասական մտածելակերպի, նրա ցածր մակարդակի հիմքի վրա, ինչպես նաև շուկայական տնտեսության որոշ բաղադրիչների, մասնավորապես աշխատանքային էթիակայի և ձեռնարկատիրական ունակությունների հիման վրա։ Նրանում իրենց ներդրումն են ունենում նաև պետական կառույցների և ինստիտուտների բացասական սովորույթ-ները, որոնք խոչնդոտում են տնտեսական ազատությանը, քաղաքացիական հասա-րակության զարգացմանը։ Բացասական ՄԿ-ի մեջ էական ներդրում կարող է կա-տարել բնակչության ակտիվ մասը, հատկապես նրա վերնախավը, քանի որ հենց նա է որոշում երկրի զարգաց-ման քաղաքականությունը` իր հետևից տանելով հասարա-կությանը կամ դեպի զարգացում, կամ դեպի լճացում, կամ, նույնիսկ, դեպի հետընթաց։

Բացասական ՄԿ-ը պահանջում է լրացուցիչ ներդրումներ գիտելիքի և փորձի բնույթը վերափոխելու, կրթական գործընթացը, նորարարական և ներդրումային ներ-ուժը, հասարակության մտածողությունը և նրա կուլտուրան վերափոխելու համար։ Այս պարագայում լրացուցիչ ներդրումներ են պահանջվում անցյալում կուտակված բացասական կապիտալը վերափոխելու համար։

Մկ-ում կատարված անարդյունավետ ներդրումները ոչ արդյունավետ ծրագրերում կատարված ներդրումներն են, կամ ՄԿ-ի բաղադրիչների որակը բարձրացնելուն ուղղված ընտանեկան ծախսերը, որոնք կապված են կոռուպցիայի, զարգացման կեղծ կամ ոչ օպտիմալ գաղափարախոսության, ոչ մասնագիտական առաջարկների վրա կատարված ներ-դրումների հետ։ Փաստորեն սրանք ՄԿ-ի բացասական բաղա-դրիչներում կատարված ներդրումներն են։ Մասնավորապես անարդյանավետ ներդ-րումներ են ուսուցմանը և ժամանակակից գիտելիքների ընկալմանը անընդունակ մարդկանց մեջ կատարված ներդրումները, որոնք տալիս են չնչին արդյունք կամ ընդհանրապես արդյունք չեն տալիս, կոռուպցիայի հիման վրա ձևավորված կրթա-կան համակարգում կատարված ներդրումները, կեղծ և ցածր արդյունավետ ծրագ-րերում ու նախագծերում կատարված ներդրումները։

Կուտակված բացասական ՄԿ-ը սկսում է լիովին դրսևորվել խիստ անհավասարա-կշռության պայմաններում, երբ հասունանում է դեպի այլ տնտեսական կամ քաղա-քական համակարգի անցնելու պահը։ Այս դեպքում ՄԿ-ը կարող է փոխել իր նշանա-կությունը և մեծությունը։ Մասնավորապես, դա տեղի է ունենու, երբ երկիրը կտրուկ անցում է կատարում նոր տնտեսական կամ քաղաքական համակարգի կամ էակա-նորեն ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակի։ Դա նշանակում է, որ կուտակ-ված ՄԿ-ը, նախ և առաջ կուտակված գիտությունը, կրթությունը, փորձը, մտածողու-թյունը այլևս պիտանի չեն ավելի բարդ մա-կարդակի խնդիրների լուծման համար կամ զարգացման այլ ուղղություն ընտրած երկրի առջև խնդիրների լուծման համար։ Անցումը նոր համակարգի Մկ-ի որակի և մակարդակի նկատմամբ նախկինի համե-մատ արմատականորեն տարբեր պահանջները բերում են նրան, որ նախկինում կու-տակված կապիտալը դառնում է բացասական, զարգացման համար խոչընդոտ։ Եվ անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ` ՄԿ-ի վերափոխման և զարգացման համար։

Որպես օրինակ կարող է ծառայել ԽՍՀՄ-ի կողմից քիմիական պատերազմում օգ-տագործվող զինամթերքի մեջ կատարված ներդրումները։ Դրանք ստեղծվեցին 2 անգամ ավելի շատ, քան մնացած երկրներում միասին. ծախսվեցին հազարավոր դոլլարներ, իսկ քիմիական զենքի ոչնչացման վրա հետագայում ծախսվեց այնքան գումար, որքան ծախսվել էր դրա արտադրության ժամանակ։ Մեկ այլ օրինակ է ԽՍՀՄ-ի կողմից տանկերի արտադրության մեջ կատարված ներդրումները, որոնք նույնպես արտադրվեցին 2 անգամ ավելի շատ, քան մնացած աշխարհում։ Ռազ-մական իրավիճակը փոխվեց և ներկայումս տանկերի նշանակությունը էականորեն նվազել է, այսինքն` նրանցում կատարված ներդրումները տվեցին զրոյական արդ-յունք։ Դրանք հնարավոր չէ օգտագործել խաղաղ նպատակներով և հնարավոր չէ վաճառել, քանի որ հնացել են։

Մեկ անգամ ևս բացատրենք ՄԿ-ի բացասական` ոչ արտադրողական բաղադրիչի էությունը։ Այն սահմանվում է հետևյալ կերպ. եթե աշխատողը հանդիսանում է այն գիտելիքների, տեխնիկայի, տեխնոլոգիայի, արտադրության, կառավարման, սոցիա-լական ոլորտների կրողը, որոնք չեն համապատախանում ժամանակակից գիտու-թյան պահանջներին, ապա նրա վերապատրաստումը, հաճախ, պահանջում է ավելի շատ միջոցներ, քան այն աշխատողը, որը սկսում է զրոյից կամ արտասահմանից հրավիրված աշխատողը։ Այլ խոսքով ասած, եթե աշխատանքի որակը համարվում է ժամանակից պահանջներին անհամապատասխան, ապա նրա արմատական վերա-պատրաստումը ավելի ծախսատար է, քան նոր աշխատանքի կազմակերպումը` ժա-մանակից կրթական համակարգի հիման վրա մասնագետների պատրաստման և ժա-մանակակից պահանջներին համապատասխան աշխատողների աշխատանքի հիման վրա։ Դրա հետ կապված մեծ դժվարություններ են առաջանում, ինչպես, օրի-նակ, դրանք առաջացան ռուսական ինովացիոն համակարգի և վենչուրային բիզնեսի ձևավորման ժամանակ։ Այստեղ հիմնական խոչնդոտ հանդիսացավ ՄԿ-ի բացասա-կան բաղադրիչը` այս ոլորտում նախկինում կուտակված գիտելիքները, կրթությունը, մտածողությունը, փորձը և ձեռնարկատիրական ունակությունները։ Այս ոլորտում կա-տարված ներդրումները դեռևս չեն տալիս սպասված արդյունքը։ Աշխարհի տարբեր երկրներում կուտակված ՄԿ-ի մեջ բացասական բաղադրիչի բաժինը և դրան համա-պատասխան, ՄԿ-ում կատարված ներդրումների արդյունավետությունը խիստ տարբեր է։ ՄԿ-ում կատարված ներդրումների արդյունավետությունը բնութագրվում է Ռուսաստանի տարբեր մասերում կատարված ներդրումներից և ամբողջ երկրի մակարդակով կատարված ներդրումներից ստացված արդյունքների համադրման միջոցով։

Դրական ՄԿ-ը սահմանվում է որպես կուտակված ՄԿ, որը ապահովում է դրական արդյունք նրանում կատարված ներդրումներից, և հանդիսանում է խթան զարգաց-ման գործընթացում ու տնտեսական աճում։ Մասնավորապես դրական ՄԿ է համար-վում կյանքի որակի, ներդրումային և նորարարական ներուժի բարելավմանն ուղղ-ված ներդրումները, կրթական համակարգի զարգացմանը, գիտելիքների աճին, գի-տության և առողջապահության զարգացմանը, տեղեկատվության որակի և հասանե-լիության բարելավմանը ուղղված ներդրումները։ ՄԿ-ը համարվում է ինտենսիվ արդ-յունավետ գործոն։ Նրանում կատարված ներդրումները արդյունք են տալիս միայն որոշ ժամանակ անց։ ՄԿ-ի որակը և մեծությունը նախ և առաջ կախված է բնակչու-թյան կրթական, գիտական, առողջական վիճակից և մտածողությունից։ Պատմական կարճ ժամանակահատվածում կարելի է կրթության, գիտության, առողջապահու-թյան մեջ կատարված ներդրումներից էական արդյունք ստանալ, ինչը բնորոշ չէ մտածողությանը, որը ձևավորվում է դարերի ընթացքում։ Միևնույն ժամանակ, բնակ-չության մտածողությունը կարող է էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես անարդյունավետ դարձնել ՄԿ-ում կատարված ներդրումները։ Այն հանգամանքը, որ ՄԿ-ը հնարավոր չէ փոխել կարճ ժամանակահատվածում և, հատկապես, կուտակ-ված հսկայական բացասական ՄԿ-ի պայմաններում, ըստ ՄԿ-ի հայեցակարգի զար-գացման տեսակետի, հանդիսանում է Ռուսաստանի տնտեսական զարգացման հիմ-նական խոչնդոտը։

ՄԿ-ի կարևորագույն բաղադրիչներից մեկը աշխատանքն է, նրա որակը և արտա-դրողականությունը։ Աշխատանքի որակը, իր հերթին, որոշվում է բնակչության մտա-ծողությամբ և կյանքի որակով։ Աշխատանքը Ռուսաստանում ավանդաբար եղել և մնում է ցածր որակի։ Ռուսական ձեռնարկությունների արտադրանքը, բացառու-թյամբ հումքի և կիսաֆաբրիկատների, մրցունակ չէ համաշխարհային շուկայում, աշ-խատանքի արտադրողականությունը և ինտենսիվությունը ցածր է։ Պատրաստի ապ-րանքների էներգոտարությունը երկու անգամ, իսկ էներգոտար ճյուղերինը` երեք ան-գամ ավելի բարձր է, քան արդյունավետ արտադրություն ունեցող երկրներում։ Իսկ աշխատանքի արտադրողականությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան զար-գացած երկրներում։ Ցածր որակի և ցածր արտադրողական աշխատանքը էականո-րեն նվազեցնում է կուտակված ռուսական ՄԿ-ը, նրա որակը։

ՄԿ-ի գնահատման մեթոդները[խմբագրել]

Գոյություն ունեն ՄԿ-ի գնահատման տարբեր մեթոդական մոտեցումներ։ Ջ. Քենդ-րիկը առաջարկել է ՄԿ-ի գնահատման ծախսային մեթոդը, որը հիմնված է մարդու մեջ կատարված ներդրումների վիճակագրական տվյալների հաշվարկման վրա։ Այս մեթոդը հարմար է ԱՄՆ-ի համար, քանի որ այնտեղ կա հուսալի և մեծ վիճակագ-րական տվյալների բազա։ Քենդրիկը ՄԿ-ում կատարված ներդրումների մեջ ներա-ռում էր երեխաների մինչև աշխատանքային տարիք հասնելու և որոշակի մասնագի-տական կրթություն ստանալու համար կրթական գործընթացում կատաված ներդ-րումները, վերապատրաստման և մասնագիտական զարգացմանը, առողջապահու-թյանը, աշխատանքային աւժերի միգրացիան կանխելուն ուղղված ներդրումները։ Նա դրա մեջ էր ներառում նաև երկարատև օգտագործման ապրանքների, կենցաղային իրերի, գիտական հետազոտություններում կատարվող ներդրումները։ Հաշվարկների արդյունքում նա պարզեց, որ 1970-ական թթ. ՄԿ-ը կազմում էր ԱՄՆ-ի կուտակված ազգային հարստության կեսից ավելին /առանց հաշվի առնելու պետական ներդրում-ները/։ Քենդրիկի մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել ՄԿ-ը` նրա ամբողջ «վերականգնման արժեքով՚: Բայց հնարավորություն չէր տալիս գնահատել նրա «զուտ արժեքը» /առանց «մաշվածության»/։ Այդ մեթոդը հնարավորություն չէր տալիս ծախսված ամբողջ գումարից առանձնացնել այն մասը, որը օգտագործվում է ՄԿ-ի վերարտադրության համար։ Ջ. Մինսերայի ՄԿ-ի գնահատմանն ուղղված աշխա-տանքում տրվում է նաև կրթության և երկարատև աշխատանքային գործունեության արժեքի գնահատման մեթոդը։1980-ական թթ. ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների հիմնա վրա Մինսերան կարողացավ հաշվարկել ՄԿ-ի արդյունավետության կախվա-ծությունը ընդհանուր կրթական տարիքից, մասնագիտական ուսուցումից և աշխա-տողի տարիքից։

Կ. Բ. Մալիգանը և Խ. Խ. Մարտինը առաջարկել են ընդհանուր ՄԿ-ի գնահատման մեթոդը` ինդեքսների համակարգի միջոցով։ Մկ-ի տեսության մեջ էական ներդրում են կատարել ԱՄՆ-ի ազգային գիտական հիմ-նադրամը ՏՀԶԿ-ի փորձագետների հետ միասին։ Հիմնադրամը մշակել է գիտատեխ-նիկական առաջընթացի ցուցանիշների համակարգը, ինչպես նաև ՄԿ-ի վրա կա-տարված ծախսերի հաշվարկման համակարգը /մշակվել է ՖՐԱՍԿԱՏ հիմնադրամի կողմից/, որը դարձել է գիտական հետազոտությունների արդյունքների միջազգային չափման ստանդարտ։ Այս մեթոդի հիմքում ընկած է ՄԿ-ի վրա կատարված ընթացիկ ծախսերի հաշվարկման մեթոդը և դրանց կուտակումը` որպես տնտեսական աճի ոչ նյութական գործոնի։

ՖՐԱՍԿԱՏ մեթոդը հիմնված է ԱՄՆ-ում 1920թ-ից գիտության վրա կատարված ծախ-սերի մասին մանրամասն տեղեկություններիհիման վրա։ Մեթոդը հաշվի է առնում այն ժամանակահատվածը, որն ընկած է ՄԿ-ում ներդրումների կատարման և դրանց հետգնման միջև` որպես հիմնարար գիտելիքների և փորձի պաշարների աճ։ Կապի-տալի այս տեսակի ծառայության միջին ժամկետը ընդունված էր համարել 18 տարի։ Հաշվարկների արդյունքները նման էին մյուս հետազոտողների ստացած արդյունք-ներին։ Հաշվարկի մեթոդը հետևյալն էր`

  1. գիտության վրա կատարված ընդհանուր ընթացիկ ծախսերը /հիմնարար, կիրառական հետազոտությունների վրա կատար-ված ծախսերը, ՄԿ-ում կատարված ներդրումները/,
  2. կուտակման ժամանակահատվածը,
  3. պաշարներում կատարված փոփոխությունները,
  4. սպառումը ընթացիկ ժամանակահատվածում,
  5. կապիտալի համախառն կուտակումը,
  6. զուտ կուտակումը։

Միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցները մշտապես հետաքրքրու-թյուն են ցուցաբերում ՄԿ-ի հիմնախնդրի նկատմամբ։ Դեռևս 1970-ական թթ. Տնտե-սական և սոցիալական խորհուրդը ներկայացրեց մի փաստաթուղթ հասարակության հետագա զարգացման ռազմավարության վերաբերյալ, որտեղ առաջ էր քաշվում գլոբալ տնտեսական զարգացման մեջ մարդկային գործոնի դերի ու նշանակության հիմնախնդիրը։ Այս հետազոտության մեջ ներկայացվում էր ՄԿ-ի մի քանի բաղա-դրիչների` մեկ սերնդի կյանքի միջին տևողության, ակտիվ աշխատանքային փուլի տևողության, զուտ աշխատանքայն հավասարակշռության, ընտանեկան կյանքի ցիկ-լի և այլ բաղադրիչների հաշվարկման մեթոդները։ ՄԿ-ի արժեքի մեջ ներառվում է կրթության, գիտության, նոր աշխատողների պատրաստման, մանագիտական զար-գացման արժեքը, աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկա-րաձգմանն ուղղված ծախսերը, հիվանդությունների, մահացությունների հետ կապ-ված կորուստները։

Ազգային հարստության /նաև ՄԿ-ի/ հայեցակարգի ընդլայնման մեջ նշանակալի ներ-դրում են ունեցել համաշխարհային բանկի վերլուծաբանները, որոնք մի շարք ուսում-նասիրությունների հիման վրա հիմնավորել են այս հայեցակարգը։ Համաշխարհային բանկի առաջարկած մեթոդաբանության մեջ ամփոփված են ՄԿ-ի գնահատման` մյուս դպրոցների և հեղինակների առաջարկած մեթոդները։ Համաշխարհային բանկի մեթոդաբանության մեջ, մասնավորապես, հաշվի է առնվում կուտակված գիտելիք-ները և ՄԿ-ի այլ բաղադրիչներ։

Մկ-ի աղբյուրները` ելնելով համապատասխան ոլորտներում կատարված ծախսե-րից, բաժանված են խմբավորումների։ Դրանք են` կրթությունը, գիտությունը, մշա-կույթն ու արվեստը, առողջապահությունը և տեղեկատվական ապահովումը։ Այդ խմբավորումները պետք է լրացվի հետևյալով`

  • պետական և բիզնեսի անվտանգության մեջ կատարված ներդրումներով, որոնք ապահովում են ՄԿ-ի բոլոր մյուս բաղադրիչների կուտակումը, հնարա-վորություն են տալիս մարդուն դրսևորելու իր ստեղծագործական և մասնագի-տական ներուժը, ապահովում են կյանքի որակի աճը։
  • ձեռնարկատիրական ունակություններում կատարված ներդրումները - փոքր և վենչուրային բիզնեսում կատարվող պետական և մասնավոր ներդրումները։ Ձեռնարկատիրական ունակությունների պահպանմանը և զարգացմանը ուղղ-ված ներդրումները հնարավորություն են տալիս այն դիտել որպես երկրի տնտեսական արտադրողական ռեսուրս։
  • Երեխաների կրթությանը և դաստիարակությանը ուղղված ներդրումները
  • Հասարակության մտածողության զարգացմանն ուղղված ներդրումները, որը որոշում է ՄԿ-ի արդյունավետությունը։
  • Բնակչության ինստիտուցիոնալ խնամքին ուղղված ներդրումները-երկրի պետական և հասարակական կառույցները պետք է ի վիճակի լինեն բացա-հայտել բնակչության ստեղծագործական և մասնագիտական կարողու-թյունները, դրանք դրսևորելու հնարավորություն տան, բարձրացնեն բնակչու-թյան կյանքի որակը` բնակչության վրա բյուրոկրատական ճնշումները նվա-զեցնելու միջոցով։
  • Գիտության մեջ կատարվող ներդրումները, որոնք կապված են այլ երկրներից մասնագետների, ստեղծագործ մարդկանց և բարձր որակավորում ունեցող կադրեր հրավիրելու ծախսերի հետ։ Դրանք էականորեն բարձրացնում են այդ երկրի ՄԿ-ի որակը։ ։
  • Տնտեսական ազատության, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ազա-տության զարգացմանը ուղղված ներդրումները։

Համաշխարհային բանկի մասնագետների կողմից Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ՄԿ-ի արժեքի հաշվարկման ժամանակ օգտագործվել են ՄԿ-ի բաղադրիչների արժեքները` ձեռնարկությունների, ընտանիքների, պետության և այլ տարբեր ֆոնդերի կողմից կատարված ծախսերի հիման վրա։ Դրանք հնարավորություն են տալիս որոշել ՄԿ-ի վերականգնման վրա կատարվող ամենամյա ծախսերը։ Փաստացի խնայողությունների իրական արժեքը գնահատելու համար հեղինակներն օգտա-գործում են «մաքուր խնայողությունների՚ ցուցանիշը, որը առաջարկել են Համաշ-խարհային բանկի վերլուծաբանները:

Երկրների մեծ մասում ՄԿ-ը կազմում է կուտակված ազգային հարստության կեսից ավելին /բացառությամբ ՕՊԵԿ-ի երկրների/, ինչը արտացոլում է այդ երկրների բարձր զարգացվածության մակարդակը: ՄԿ-ի տոկոսային բաժնի վրա զգալիորեն ազդում են բնական ռեսուրսների արժեքը:Մասնավորապես Ռուսաստանում բնական ռեսուրսների արժեքի մասնաբաժին զգալիորեն բարձր է:Պետք է նշել, որ ՄԿ-ի ար-ժեքի գնահատման վերը նշված մեթոդը բավականին հարմար է զարգացած երկըր-ների համար, որոնք ունեն արդյունավետ կառավարման համակարգ և արդյունավետ տնտեսություն, սակայն այս մեթոդով հաշվարկի դեպքում առաջանում են էական սխալներ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում:Գոյություն ունեն որոշ դժվարություններ տարբեր երկրների ՄԿ-ի արժեքի համեմատական գնահատ-ման համար: ՄԿ-ի մեկ միավորի արտադրողականությունը թույլ զարգացած և զար-գացած երկրներում խիստ տարբեր է, տարբեր է նաև նրա որակը:

Համաշխարհային բանկի վերլուծաբանները առաջարկել են ՄԿ-ի հաշվարկման մեկ այլ մեթոդ` դիսկոնտային մեթոդը։ Ազգային հարստության եկամտաբերության տըրված նորմայի դեպքում հաշվարկվում է նրա արժեքը։ Այնուհետև ստացված մեծու-թյունից հանվում է հողի, օգտակար ռեսուրսների, անտառային, ջրային ռեսուրսների արժեքը, արտադրական կապիտալը և այլ ակտիվներ։ Արդյունքում մնում է ՄԿ-ի ար-ժեքը։ Այս մեթոդով հաշվարկման դեպքում ՄԿ-ի արժեքը նույնիսկ աղքատ երկրնե-րում կազմում է մոտավորապես ազգային հարստության կեսը, իսկ զարգացած երկրներում` 3/4։ Ընդ որում, ազգային մակարդակով ծագում են համագործակցու-թյան սերտ ուղիներ։ Ավելի էական համագործակցության ուղիներ են առաջանում գի-տական հետազոտությունների բնագավառում։

Ռուսական ՄԿ-ի արժեքը չափազանցեցված է։ Մասնավորապես, օգտագործվել է սխալ մեթոդ արևմտյան երկրներում ռուսական մեկ մասնագետի վերապատրաստ-ման ծախսերի հաշվարկման ժամանակ։ Վերջին տասնամյակում զարգացած երկըր-ներում դիտվում է ՄԿ-ում ներդրումների արագ աճ։ Մկ-ը աճել է ավելի արագ տեմ-պերով, քան ֆիզիկական կապիտալը։ 1990թ. կրթության, առողջապահության, սո-ցիալական ապահովության վրա գումարային ծախսերը ԱՄՆ-ում երեք անգամ գերա-զանցել են արտադրական կապիտալում կատարված ներդրումներին։ Այդ ճեղք-վածքը խորացնում է համաշխարհային մակարդակով բարձրագույն կրթությամբ մարդկանց եկամուտները։1990թ. տվյալներով նախնական կրթությամբ ամերիկացի-ների եկամուտը ամբողջ կյանքի ընթացքում կազմել է 756հազ. դոլլար, բարձրագույն կրթրությամբ` 1720 հազ. դոլլար։ Այսինքն բարձրագույն կրթությամբ ամերիկացիների եկամուտը 1 մլն. դոլլարով ավել էր։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների բարձր աշխատավարձը հանդիսանում է զարգացած երկրներում գիտելիքի ձեռք-բերման հիմնական խթանը և այդ երկրների զարգացման հիմնական գործոնը։

Իր հերթին մտավոր աշխատանքի բարձր նշանակությունը գիտելիքի տնտեսության համար ստեղծում է սերտ համագործակցության ուղիներ երկրի գիտական հետազո-տությունների, արդյունաբերության, կորպոռացիաների և, ի վերջո, երկրի ամբողջ ՄԿ-ի միջև։ Հետևաբար դրանք համարվում են առավելություններ զարգացած երկըր-ների համար, և էական խնդիրներ` զարգացող երկրների համար, որոնք փորձում են մտնել զարգացած երկրների շարքը։

ՄԿ-ի որպես «գիտելիքների տնտեսության» հիմնական գործոն[խմբագրել]

Ինովացիոն տնտեսությունը (ԻՏ) այն տնտեսությունն է, որը ի վիճակի է արդյունավետո-րեն օգտագործել հասարակության համար օգտակար ցանկած նորարարություն /պատենտ, արտոնագրեր, նոու-հաու, փոխառու և սեփական տեխնոլոգիաներ և այլն/։ Ինովացիոն տնտեսությունը պետական ենթակառուցվածքներն են, որոնք նպաս-տում են գիտական գաղափարների իրականացմանը և դրանց ներդրմանը ինովա-ցիոն ծրագրերի մեջ։ Ինովացիոն տնտեսությունը նաև այն տնտեսությունն է, որը ի վիճակի է կուտակել և ավելացնել դրական /ստեղծագործական/ ՄԿ-ը և կանխել բա-ցասական ՄԿ-ի կուտակումը, որը համարվում է կործանարար։ ԻՏ-ն ստեղծվել, ստեղծվում և զարգանում է կուտակված ՄԿ-ի որակի և արժեքի աճին զուգահեռ, այ-սինքն` ՄԿ-ի զարգացմանը զուգահեռ։ Եվ ՄԿ-ը հանդիսանում է նրա զարգացման հիմնական գործոնը։ Կուտակված որակյալ ՄԿ-ը համարվում է «գիտելիքների տըն-տեսության» հիմքերից մեկը և որոշում է նրա ընթացիկ մակարդակը և զարգացման գագաթնակետը։ ԻՏ-ն` որպես իր էական մաս ներառում է վենչուրային գիտա-տեխ-նիկական և տեխնոլոգիական բիզնեսը` ռիսկային բիզնեսը, որն իրականցվում է գի-տական հետազոտությունների, խոշոր տեխնոլոգիական նորարարությունների և գյու-տերի հիման վրա։ Վենչուրային բիզնեսը ուղղված է բարձր շահույթի ստացմանը և նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, ինչպես նաև հզոր ընկերությունների ձևավոր-մանը։

ԻՏ-ը կյանքի բարձր մակարդակի, կրթության, գիտության, բարձրորակ ՄԿ-ի տնտե-սությունն է։ ԻՏ-ի ենթակառուցվածքի առանցքային տարր է հանդիսանում նոր տիպի տեխնոլոգիական պարկը, որը հիմնված է համաշխարհային վենչուրային բիզնեսի ձեռքբերումների և փորձի վրա, համաշխարհային մակարդակի մասնագետների, մրցակցության և թափանցիկության, բիզնեսի «հրեշտակներ» ներդրումների վրա /վենչուրային բիզնեսում աշխատանքային փորձ ունեցող մասնավոր ներդրողների/, որոնք կազմում են բոլոր ներդրումների կեսից ավելին։ Ժամանակակից զարգացած տնտեսությունում ինովացիոն գործունեությունը ներառում է բոլոր տնտեսվարող սյուբեկտների կեսից ավելին։ Այսինքն, այն տարածված է տնտեսական գործունեու-թյան բոլոր ոլորտներում։ ԻՏ-ի խթանիչ ուժ է հանդիսանում ինովացիոն գաղափարների շարժը դեպի ապ-րանքներ և հաճախորդներ, իսկ ինովացիոն գաղափարների շարժիչ ուժ` մրցակցու-թյունը։ Մրցակցությունը ստիպում է գործարաներին և կառավարիչներին ստեղծել նոր արտադրանք, նորարարական ապրանքներ, պահպանել և ընդլայնել շուկայի իրենց մասնաբաժինը, ավելացնել շահույթը։ Ազատ մրցակցությունը հենց նոր գիտե-լիքների, նորարարական ապրանքների հիմնական խթանն է։ Զարգացած երկրների տնտեսության ինովացիոն համակարգը և վենչուրային բիզնեսը հանդիսանում է օրի-նակ զարգացող երկրների համար։

Աշխարհի առաջատար երկրներում ԻՏ-ն բնութագրվում է` ՄԿ-ի բարձր որակով և նրա զարգացմանն ուղղված ներդրումների բարձր աստիճանով, օրենքի գերակա-յությամբ, բիզնեսի և քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակով, կյանքի բարձր որակով, սոցիալական կայունությամբ, ակտիվ և գրագետ վերնախավով, մարդկային զարգացման բարձր ինդեքսով, ՄԶՀ-ի և տնտեսական ազատության բարձր ինդեքսով, հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացման հզոր կենտրոնների առայկությամբ, տեխնոլոգիական պարկերով, մարդու նշանակալի մտավոր գործունեությամբ, տնտեսության մեջ «նոր տնտեսության՚ զգալի հատվածով, մարդու մտավոր գործու-նեության բոլոր ոլորտներում համագործակցության հզոր ուղիներով, ինովացիոն հա-մակարգի արդյունավետությամբ և էֆեկտիվությամբ, պետության կողմից վենչուրա-յին բիզնեսի հովանավորմամբ, գրավիչ ինովացիոն մթնոլորտով և բարձր ներդրու-մային գրավչությամբ, բարենպաստ գործարար միջավայրով, դիվերսիվիկացված տնտեսությամբ և արդյունաբերությամբ, համաշխարհային տեխնոլոգիական շուկա-ներում մրցունակ արտադրանքով, տնտեսության պետական կարգավորման բարձր էֆեկտիվությամբ, բազմազգային կորպորացիաների առկայությամբ, որոնք ապահո-վում են երկրի տեխնոլոգիական և գիտական մրցունակությունը, ցածր գնաճով /որպես կանոն 3%-ից ցածր/: Վերը թվարկված գործոնների և պայմանների առկայու-թյունն էլ հենց ստեղծում է նորարարական և արդյունավետ մեխանիզմ մրցունակ ապրանքներ արտադրելու համար:

ԻՏ-ը բաղկացած է վեց հիմնական բաղդրիչներից, որոնք պետք է ստեղծել և զար-գացնել միջազգային չափանիշներին համապատասխան մրցակցային մակարդակ ապահովելու համար: Դրանք են`

  1. կրթությունը,
  2. գիտությունը,
  3. ՄԿ-ը` ներառյալ կյանքի բարձր որակը և բարձր որակավորման մասնագետները,
  4. ինովացիոն հա-մակարգը` ներառյալ օրենսդրությունը, ինովացիոն համակարգի նյութական բաղա-դրիչը /տեխնոպարկեր, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, նորարարա-կան կենտրոններ, քլաստերներ, բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտներ, վենչուրային բիզնեսը և այլն/,
  5. ինովացիոն արդյունաբե-րությունը, որը իրականաց-նում է նորարարություններ,
  6. ՄԿ-ի գործունեության նպաստավոր միջավայրը։

Ներկայումս ինովացիոն տնտեսությունը բաժանվում է 4 բաղադրիչների`

  1. լայն սահմանմամբ բարձր որակի ՄԿ,
  2. արդյունավետ ինովացիոն համակարգ,
  3. ար-դյունավետ արդյունաբերություն, որը ընդունակ է արտադրել նորարարական ար-տադրանք,
  4. ՄԿ-ի համար նպաստավոր միջավայր։

Ըստ Օ. Գ. Գոլիչենկոյի ինովացիոն համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է ժամանակակից կրթություն, գիտելիքների արտադրություն, ձեռնարկատիրական մի-ջավայր` հիմնված նորարարության վրա։ Անհրաժեշտ է նախաձեռնել գիտելիքների և մտավոր ունակությունների փոխանցումը համագործակցության և գործընկերության միջոցով, ինչը կնպաստի նոր տեխնոլոգիաների փոխանցմանը և վենչուրային կա-պիտալիզմի զարգացմանը։

Ինովացիոն տնտեսության բարձրագույն և հաջորդ քայլը համարվում է գիտելիքների տնտեսությունը /գիտելիքների հասարակությունը/ կամ տեղեկատվական հասարա-կությունը։ Վերը նշված դրույթները այս կամ այն ձևով ներառված են նորարարական ռազմավարության մեջ` որպես տարածաշրջանային ռազմավարություն, ինովացիոն ծրագրեր և օրենքներ։

Ըստ էության ԻՏ ստեղծելու խնդիրը հասունացել է կառավարման բոլոր մակար-դակներում։ Սակայն, խնդրի լուծմանն ուղղված առաջընթացը աննշան է։

ԻՏ-ի շարժիչ ուժ է հանդիսանում վենչուրային բիզնեսը։ Ըստ սահմանման, վենչու-րային բիզնեսը բարձր ռիսկային և բարձր եկամտաբեր բիզնես է /հաջողության դեպ-քում/։ Եվ այս դեպքում պետական կարգավորիչ միջամտությունը ընդունելի է։ Ռիսկի մի մասը պետությունը վերցնում է իր վրա։ Վենչուրային բիզնեսի նպատակն է իրա-կանցնել լայնածավալ, հաճախ բեկումնային նորարաություններ, որոնք բխում են հիմնարար գիտություններից։ Այդ պատճառով էլ պետական միջամտությունը` հիմնված պետական և մասնավոր հատվածների համագործակցության վրա, անհրաժեշտ է և օգտակար։

Վենչուրային գործարարները մասնագետներ են, ղեկավարներ և «բիզնես հրեշտակ-ներ» յուրահատուկ բարձր մասնագիտացմամբ, աշխատանքի և կյանքի ժամանա-կակից պահանջներին համապատասխան, տաղանդավոր մարդիկ։ Համաշխարհային տնտեսության գլոբալացման և բաց սահմանների պայմաններում վենչուրային գոր-ծարարները և մյուս մասնագետները գնում են այն երկրները, որտեղ ավելի նպաս-տավոր է աշխատելու համար և ավելի եկամտաբեր։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վենչուրային բիզնեսի ձևավորման սկըզբ-նական փուլում բարձր որակավորման մասնագետներ կարելի էր վերապատրաստել միայն վենչուրային դպրոցներում, ինչպես, օրինակ, դա արվեց Իսրայելում և Սինգա-պուրում։ Վենչուրային բիզնեսի ձևավորման այս ուղին, այս կամ այն ձևով, օգտագոր-ծել են բոլոր այն երկրները, որոնք արդեն ձևավորել են ԻՏ և վենչուրային բիզնես։ Այն հիմքը, որի վրա ձևավորվել է ԻՏ-ը և տեղեկատվական հասարակությունը, ծա-ռայում է օրենքի գերակյությանը, ՄԿ-ի և կյանքի բարձր որակին, արդյունավետ ար-դյունաբերական տնտեսությանը, որն աստիճանաբար վերածվում է հետինդուստ-րիալ կամ ինովացիոն տնտեսության։ Վենչուրային բիզնեսը հատուկ նշանակություն ունի արդյունավետ և մրցունակ տնտեսության ձևավորման գործընթացում։ Բարձր տեխնոլոգիաները զարգացող տնտեսությամբ երկրին հնարավորություն են տալիս մոտենալ զարգացած երկրների` բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակին։ Բարձր տեխնոլոգիաների և նորարարական ապրանքների զարգացման շարժիչ ուժ է հանդիսանում վենչուրային տեխնոլոգիաները և գիտատեխնիկական բիզնեսը։

Ռուսաստանում ազգային ինովացիոն համակարգի և տնտեսության ինովացիոն հատվածի ձևավորման, տնտեսության տեխնոլոգիական արդիականացման, գիտու-թյան և բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրները դրվել են պետական և տարածքային զարգացման ծրագրերի հիմքում։ Սակայն դեռևս առաջխաղացում չկա։

Ի±նչումն է կայանում խնդիրը։ Պատասխանը բարդ չէ։ Կոռուպցիան և քրեականաց-ված տնտեսությունն ու հասարակությունը նվազեցնում են աշխատանքի, տնտեսու-թյան, բիզնեսի, կառավարության, ՄԿ-ի բաղադրիչների։

Շուկայական տնտեսությունում ինովացիաները համարվում են ազատ մրցակ-ցության արդյունք։ Ինովացիոն ներուժի` մրցակցության բացակայության դեպքում բացակայում են նաև նորարարությունները կամ կրում են պատահական բնույթ։ Ավելի մեծ եկամուտ ստանալու ցանկությունը և անհրաժեշտությունը ստիպում է մասնավոր սեփականատիրոջը ինչ-որ յուրահատուկ, օգտակար բան ստեղծել, որը չունի մրցակիցը, որպեսզի նրա արտադրանքը լինի ավելի գրավիչ և ավելի լավ վաճառվի։ Տնտեսական ազատությունը, մրցակցային շուկաները, օրենքի գերակայու-թյունը և մասնավոր սեփականությունը այն գործոններն են, որոնք, ինքնաբերաբար, առաջացնում է նորարարություններ, նրանց նկատմամբ պահանջարկ, ներդրումներ ու ինովացիոն ապրանքներ։ Ոչ շուկայական տնտեսությամբ երկրներում ինովացիոն տնտեսություն, ինովացիոն ներուժ և ինովացիոն արտադրանք ստեղծելու փորձերը մատնված են ձախողման։ Սա է ապացուցում ԽՍՀՄ-ի և այլ սոցիալիստական երկըր-ների փորձը։

Ինովացիոն տնտեսության, վենչուրային բիզնեսի և տեղեկատվական հասարա-կության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վենչուրային բիզնեսի հա-մար նպաստավոր պայմանների, կյանքի բարձր որակի ապահովումը պետք է իրա-կանացվի սահմանների բացման և համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում։ Վենչուրային բիզնեսի մասնագետները աշխատում են այնտեղ, որ-տեղ պայմանները ավելի հարմար են, իսկ բիզնեսի համար ստեղծված են նպաս-տավոր և մրցակցային միջավայր։ ԽՍՀՄ-ում այդպիսի պայմաններ ստեղծելու փոր-ձերը ձախողվեցին։ Այդ պատճառով էլ նա «տանուլ տվեց» գիտատեխնիկական մրցակցությունը։ Միջին պայմանները, որոնք կային ԽՍՀՄ-ում դրա համար պակաս բարենպաստ են։ Հին գիտության, կրթության, ինչպես նաև ինովացիոն համակարգի մյուս բաղադրիչների մնացորդները չեն համապատասխանում «գիտելիքների տնտեսության՚ մակարդակին:Այդ պատճառով էլ ռուսական «բիզնես-հրեշտակները» նախընտրում են ներդրումներ կատարել օտարերկրյա տեխնոպարկերում, օրինակ, Հնդկաստանում։ Ռուսաստանում վենչուրային ծրագրերից ստացվող շա-հույթը շատ ցածր է, իսկ ռիսկերը` շատ բարձր, ընդ որում, նաև քրեական ռիսկը։

Գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության հիմնական խոչընդոտները Ռու-սաստանում ՄԿ-ի ցածր որակն է և ինովացիոն գործունեության համար ոչ նպաս-տավոր, ճնշող միջավայրը։ Ռուսական ՄԿ-ի բոլոր բաղադրիչների` կրթության, գի-տության, քաղաքացիների և բիզնեսի անվտանգության, մասնագետների, վերնա-խավի որակը նվազել, իսկ վենչուրային բիզնեսի և ինովացիոն տնտեսության ձևա-վորման համար նախ և առաջ անհրաժեշտ է կառուցել ամուր հիմքեր։

Բնական կապիտալ[խմբագրել]

Բնական կապիտալը /անգլ. Natural capital/ տնտեսագիտական կատեգորիա է, որը ներառում է բնական միջավայրի բուսական, կենդանական և հանքային բաղադրիչ-ները, որնք դիտվում են որպես թթվածնի արտադրության, ջրի մաքրման, էրոզիայից /քայքայում/ ու էկոհամակարգի վնասակար բաղադրիչներից պահպանության միջոց։

Ավանդական տնտեսագիտության մեջ բնական կապիտալը հանդիսանում էր հողի արտադրության գործոն, այն դիտվում էր որպես տնտեսության բնական բաղադրիչ։ Բնական կապիտալի հայեցակարգի կողմնակիցները /այդ թվում կանաչ տնտեսու-թյան ներկայացուցիչները/ կարծում են, որ «բնական կապիտալ» տերմինը շատ հա-մապատասխան է, քանի որ հողի որակը կարող է բարելավվել կամ հողը կարող է էրոզիայի ենթարկվել, ինչպես արհեստական /մարդու կողմից ստեղծված/ կապիտա-լում։ Մեկ այլ օրինակ, մեքենաշինական գործարանը արտադրում է մեքենաներ այն-պես, ինչպես « խնձորի ծառը արտադրում է խնձոր» ։ Այս տերմինը օգտագործող հե-ղինակների թվում են Հ. Դելին, Ռ. Կոնստանցը, Պ. Հոուկենը և ուրիշներ։

Բնական կապիտալի հայեցակարգը էականորեն ազդել է մակրոտնտեսական ցու-ցանիշների հաշվարկի ժամանակակից գործընթացի վրա։ Համաշխարհային բանկը մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության ժամանակ հաշվի է առնում բնա-կան ռեսուրսների արդյունահանման ծավալները և շրջակա միջավայրին հասցրած վնասը` ըստ ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալների /ջերմոցային էֆեկտ/։

Գրականություն[խմբագրել]

  1. Shultz T. Human Capital in the International Encyclopedia of the Social Sciences. N.Y., 1968, vol. 6.
  2. Shultz T. Investment in Human Capital. N.Y., London, 1971, p. 26-28;
  3. Becker, Gary S. Human Capital. N.Y.։ Columbia University Press, 1964.
  4. Корчагин Ю. А. Широкое понятие человеческого капитала.- Воронеж: ЦИРЭ.
  5. Корчагин Ю. А. Современная экономика России.- Ростов-на-Дону։ Феникс, 2008. ISBN 978-5-222-14027-7
  6. Корчагин Ю. А. Российский человеческий капитал: фактор развития или деградации? — Воронеж: ЦИРЭ, 2005
  7. Нестеров Л., Аширова Г. Национальное богатство и человеческий капитал. Вопросы экономики, 2003, № 2.
  8. Корчагин Ю. Циклы развития человеческого капитала как драйверы инновационных волн. — Воронеж: ЦИРЭ.
  9. Клочков В. В. Человеческий капитал и его развитие. В книге: Экономическая теория. Трансформирующая экономика. / Под ред. Николаевой И. П. — М.: Юнити, 2004. — С.: 417.
  10. Щетинин В. Человеческий капитал и неоднозначность его трактовки. // Мировая экономика и международные отношения, 2001, № 12. С.6 42-49.
  11. Корчагин Ю. А. Человеческий капитал — что это такое и почему капитал? — Воронеж: ЦИРЭ.
  12. Корчагин Ю. А. Эффективность и качество национальных человеческих капиталов стран мира. — Воронеж: ЦИРЭ. Вестник 38, 2011
  13. Корчагин Ю. А. Человеческий капитал как интенсивный социально-экономический фактор развития личности, экономики, общества и государственности, Москва, ВШЭ, 2011