Մարտակերտի շրջան
| Երկիր | |
| Ներառում է | 42 համայնք |
| Վարչկենտրոն | Մարտակերտ |
| Նահանգապետ | Ժիրայր Գաբրիելյան |
| Բնակչություն (2008) |
19 400[1] (3 տեղ) |
| Խտություն | 10.56 մարդ/կմ² |
| Տարածք | 1795 կմ² (4 տեղ) |
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 |
Մարտակերտը կամ Ջրաբերդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 կմ², բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թ.[2])։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։
Շրջանը հյուսիսից և արևելքից սահմանակցում է Շահումյանի շրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին։ Մարդակերտը հարուստ է կուսական անտառներով և պատմաճարտարապետական հուշարձաններով՝ եկեղեցիներով, վանքերով ու բերդերով։ Այստեղ է գտնվում Գանձասար վանքը։
Շրջանը երկու մասի է բաժանում Թարթառը՝ Արցախի ամենամեծ և երկար գետը, որը հնում կոչվել է Տրտու։ Թարթառի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը։ Մարդակերտ շրջանի հյուսիսում տարածվում է Մռավի լեռնաշղթան։ Արևելքը առավելապես հարթավայրային է, արգասաբեր, սակայն այս տարածքի մեծ մասը, Արցախյան գոյամարտից ի վեր, բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Մարտակերտ | ||
| Գյուղեր | Աղաբեկալանջ | Անձավներ | Առաջաձոր | Գառնաքար | Գետավան | Դաշտագլուխ | Դրմբոն | Զագլիկ | Զարդախաչ | Թալիշ | Թբլղու | Խնկավան | Ծաղկաշեն | Ծաղկունք | Ծմակահող | Կիչան | Կոճողոտ | Կուսապատ | Հաթերք | Հարությունագոմեր | Հովտաշեն | Ղազարահող | Ճանկաթաղ | Ճրագ | Մադաղիս | Մաղավուզ | Մեծ շեն | Մեհմանա | Մոխրաթաղ | Նարեշտար | Ներքին Հոռաթաղ | Նոր Այգեստան | Նոր Կարմիրավան | Նոր Հայկաջուր | Նոր Ղազանչի | Նոր Մարաղա | Նոր Սեյսուլան | Շահմասուր | Չափար | Չլդրան | Պողոսագոմեր | Ջրաբերդ | Վաղուհաս | Վանք | Վարդաձոր | Վարնկաթաղ | Վերին Հոռաթաղ | Տոնաշեն | Քմքաձոր| Քոլատակ | |
| * Գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ: | ||
|
||||||||||