Մարգար Սեդրակյան
| Մարգար Սեդրակյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Մարգար Սեդրակի Սեդրակյան |
| Ծննդյան օր՝ | 15 հունիսի 1907 |
| Ծննդավայր՝ | Ռուսաստան Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր՝ | 10 հոկտեմբերի 1973 |
| Վախճանի վայր՝ | Երևան ՀԽՍՀ |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
|
Սեդրակյան Մարգար Սեդրակի (1907—1973), կոնյակագործ, Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1971), վաստակավոր ինժիներ Հայաստանի (1961): Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (1940)։
Կենսագրությունը [խմբագրել]
1927 թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա: 1935 թվականից — ԽՍՀՄ-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ: 1940 թվականից — գլխավոր տեխնոլոգ Երևանի կոնյակի գործարանի։ Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է: Ստեղծել է կոնյակներ. «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Դվին», «Երևան», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արմենիա», «40 տարի», «50 տարի», ուկրաինական կոնյակ «Ուկրաինա»: 1966 թվականին Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» պատվավոր կոչումը:
Արժանացել է ֆրանսիական բարձրագույն պարգևի Դեգուստացիայի ասպետ» (մեդալ), Լենինի շքանշաններով, Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով։ Սեդրակյանի հիշատակին է նվիրված «Վասպուրական» կոնյակը:
Ի հիշատակ մեծ վարպետի նրա հուշարձանը կանգնեցված է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր մասնաշենքի առջև։
Պատմական ակնարկ [խմբագրել]
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը: Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին: Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանին Ստալինը արտաքսել է Սիբիր: Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը: