Մարգար Առուստամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգար Առուստամով
Ծնվել է1854[1][2]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 14 (27), 1901[1][2]
Մահվան վայրԱրմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1877)[1]
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1899)

Մարգար Հովհաննեսի Առուստամով (Առուստամյան) (1854[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 14 (27), 1901[1][2], Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բժիշկ-համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1889

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ 1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին։ 1879 թվականին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի Շուշի՝ ծավալելով բժշկական գործունեություն։ Բացել է գրադարան, իգական միջնակարգ դպրոցում անվճար դասավանդել հիգիենա։ Միաժամանակ հիգիենա է դասավանդել է Մարիամ Հախումյան իգական միջնակարգ դպրոցում։

1885 թվականին բնակություն է հաստատել Պետերբուրգում։ Որպես համաճարակագետ մասնակցել է 1892 թվականին Աստրախանում տարածված խոլերայի և 1899 թվականին Աստրախանի նահանգում ու Կիրգիզիայի տափաստաններում բռնկված ժանտախտի համաճարակների դեմ տարվող պայքարին։ Առուստամյանը գործուն մասնակցություն է ունեցել Աստրախանի հայկական գաղութի հասարակական կյանքին։

1892 թվականին մասնակցել է Աստրախանում խոլերայի, իսկ 1899 թվականին նաև Կիրգիզիայում բռնկված ժանտախտի համաճարակների վերացմանը։ Շուրջ քսան գիտական աշխատությունների հեղինակ է։

Հեղինակ է շուրջ 20 գիտական աշխատությունների, որտեղ արծարծվում են թոքաբորբերի առաջացման, ձկնորսարանների սանիտարական վիճակի բարելավման, բանվորների բժշկական օգնության կազմակերպման հարցերը։ Աշխատություններ է գրել նաև բորոտության, ժանտախտի և խոլերայի մասին։ Առուստամյանը գիտականորեն հաստատեց ձկան թույնի մանրէային բնույթը և տվեց բոտուլիզմի կլինիկայի հանգամանալից նկարագրությունը։

Մահացել է նոյեմբերի 14-ին, Արմավիրում, թաղվել է Շուշիում։ Նշանավոր գրող Վ. Կորոլենկոն «Ինը ֆունտանոց ռեյդի կարանտին» պատմվածքում մարմնավորել է Առուստամյանի կերպարը։ Ռուսաստանի կառավարության մրցանակ (հետմահու)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арустамов М. О., О природе рыбьего яда. Текст и доп. подготовили к изд. А. А. Оганесян и А. С. Кцоян, Е., 1958.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 552
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Առուստամով» հոդվածին։