Մարգարտախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարտախոտ
Melica nutans
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Poales
Ընտանիք Դաշտավլուկազգիներ
Ցեղ Մարգարտախոտ
Լատիներեն անվանում
Melica L.
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մարգարտախոտ (լատին․՝ Mélica), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարագիր

Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, բարձր.՝ 30-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, վերին մասում՝ նոսր թավոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման, թեքված հուրան է, հասկիկները՝ փոքրաթիվ, կարմրավուն երանգով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը սերմնապտուղ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • մարգարտախոտ հակված (M. nutans),
  • մարգարտախոտ բարձր (M. altissima),
  • մարգարտախոտ ատրոպատանյան (M. atropatana),
  • մարգարտախոտ պարսկական (M. persica),
  • մարգարտախոտ տրանսիլվանական (M. transsilvanica)
  • մարգարտախոտ ղրիմյան (M. taurica)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, գետափերին, կիրճերում և ագրոցենոզներում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարտախոտի բոլոր տեսակները բավարար որակի կերաբույսեր են. պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, ճարպեր, վիտամիններ և այլն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

մարգարտախոտ հակված
Melica altissima ‘Atropurpurea’
մարգարտախոտ բարձր

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Melica դաս ընդգրկում մոտ 80 տեսակ։ Ներքևում բերված է որոշ տեսակների ցանկը ըստ GRIN տվյալների[1]

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ GRIN[3] տվյալների դասին համապատասխանում են հետևյալ հոմանիշները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черепанов С. К. Сосудистые растения России и сопредельных государств. — СПб.։ Мир и семья, 1995. — С. 729—730.
  • Травянистые растения СССР. Т. 1. — М.։ Мысль, 1971. — С. 236.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտախոտ» հոդվածին։