Մարգարիտա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Սարգսյան
Մարգարիտա Վարդանի Սարգսյան
Դիմանկար
Արցախյան ազատամարտի հերոս
Ծնվել էփետրվար 13, 1960
ԾննդավայրՀացի (գյուղ), ԼՂԻՄ,
Մահացել էՕգոստոս 23, 1993
Մահվան վայրՍանասար
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ({{{2}}} ՀԽՍՀ)→
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԾնողներՎարդան Հայրապետի Սարգսյան և Արաքսյա Հովսեփի Թավադյան
Պարգևներ և
մրցանակներ
ԼՂՀ «Մարտական խաչ»
2-րդ աստիճանի շքանշան

Մարգարիտա Վարդանի Սարգսյան, ազատամարտիկ, նշանառու, Ադրբեջանի հրաձգության և Ստեփանակերտի շախմատի առաջնությունների չեմպիոնուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. նախկին ԼՂԻՄՀացի գյուղում (ներկայումս՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) փետրվարի 13-ին։ Սովորել է գյուղի, ապա Ստեփանակերտի գիշերօթիկ, այնուհետև թիվ 9 միջն. դպրոցներում։ Չորրորդ դասարանից տեղափոխել են սովորելու 6 Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1981)։ 1981-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում։ Եղել է ջուլհակուհի, ապա հերթափոխի պետ և կոմերիտմիության քարտուղար։

Արցախյան ազատամարտի սկզբից կամավոր զինվորագրվել է «Կանանց ջոկատին», 01.09.1992 - 23.08.1993 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում։ Եղել է թիվ 53 հրաձգային գումարտակի լավագույն նշանառուներից մեկը։ 1992-1993 թվականներին մասնակցել է Շուշվա, Բերձորի, Քարվաճառի (նախկին Քելբաջարի), Մարտակերտի, Մարտունու, Ակնայի (նախկին Աղդամ), Հադրութի, նախկին Կուբաթլուի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է թշնամու բազմաթիվ զինվորներ, նշանառուներ և տանկեր։

1993 թ. օգոստոսի 23-ին զորաջոկատը նախկին Կուբաթլուի շրջանի հյուսիսարևելյան մասում՝ Ամուտեղ գյուղի (նախկինում՝ Բաշարաթ, ներկայումս՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) մատույցներում, մարտի է բռնվել թվով գերակշռող թշնամու ջոկատի հետ և զոհվել անձնուրացաբար։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[1]։

Մարգարիտա Սարգսյանի մասին գրվել է լրագրերում («Ով է վերջում փակելու դուռը», «Последняя ночь снайпера» և այլն), Հովիկ Վարդումյանի գրքույկում, Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպում (2015 թ.,), նրան է նվիրվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նվիրյալները» հաղորդաշարի 2015 թվականի սեպտեմբերի 28 - ի թողարկումը, հեղինակ՝ Ցվետանա Պասկալևա։ Մարգարիտա Սարգսյանի մասին է Անահիտ Արփենի «Հրանտ և Մարգարիտ» վիպակը (2016 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան 1 հատորով