Մարգար
| Մարգար | |
|---|---|
( հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:) |
|
| ԱԱՀ՝ | Մարգար |
| Ծննդյան օր՝ | 1880 |
| Ծննդավայր՝ | Նոր Բայազետ |
| Վախճանի օր՝ | 1944 |
| Վախճանի վայր՝ | Թբիլիսի |
Մարգար (Մարգար Մկրտչի Ավետիսյան, 1880 - 1944), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում։ Գրաճանաչություն սովորել է ծննդավայրում տիրացու-վարժապետ Հայրապետ Մուշեղյանի (Մշկոյի Հայրո) մոտ։ Ունեցել է դառը մանկություն։ Տասը տարեկանում տողափոխվել է Թիֆլիս։ Այստեղ մի քանի ամիս սովորել է Տեր Խիխոյի տղա Լյուդվիգի մոտ, հետո Շամքորեցոց եկեղեցու ծխական դպրոցում, այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցը, աղքատիկ թոշակով սովորում և ավարտում է 1900 թվականաին:
Թիֆլիսից նա գնացել է Թեհրան և զբաղվել մանկավարժությամբ Թեհրանի Հայկազյան դպրոցում։ Ապա երկու տարի ծառայել է ցարական բանակում։ Հետո մեկնել է Բաքու և դարձյալ զբաղվել մանկավարժությամբ։ Բաքվում նա ապրել է 1903-10-ին։
Առաջին աշխարհամարտի ժամանակ չորս տարի գտնվել է ռազմաճակատում։ 1918-ից նորից ուսուցչություն է արել Գայանյան դպրոցում։ Մահացել է Թբիլիսիում։[1]
Նրա անդրանիկ երկը, պետք է համարել «Կույր Բաբին», որը լույս տեսավ Բաքվում, առանձին գրքով, 1904 թվականին, և ջերմ ընդունելություն գտավ:[2]
Մարգարի երկերի մատենագրությունը [խմբագրել]
- Երախտիք, Բաքու, տպարան Երևանցյանի, , 1904, 30 էջ։
- Հալածանքի ծնունդը, Ալեք-պոլ, 1905, 64 էջ։
- Հոգեվարքի ծիծաղը (պատմվածք Բաքվի սարսափներից), Բաքու, տպարան Ն. Ա. Երևանցյանի, 1906, 35 էջ։
- Գողը (զինվորի հիշատակարանից), Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1910, 60 էջ։
- Խիկար իմաստուն։ Պղնձե քաղաքի զրույցները, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայնանի, 1911, 36 էջ։
- Վեպիկներ, Թիֆլիս, Կովկասի հայոց. հրատ. ընկ., 1913, 106 էջ։
- Երեք խրատ Պղնձե քաղաքի զրույցներից, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1913։
- Տասնամյա թոռնիկներ, Թիֆլիս, Սախելգամի, 1930, 40 էջ։
- Զորանոցում (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1934, 111 էջ։
- Հրեղեն ալիքներ (վեպ), հատոր 1, Թիֆլիս, վրաց. պետհրատ, 1934, 155 էջ։
- Մերժում, Թիֆլիս, 1935, 46 էջ։
- Չալիկ, Թիֆլիս, Սախելգամի, 1936, 88 էջ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 365։
- ↑ Սերգո Պայազատ (1964)։ «Հրեղեն ալիքներ»։ Երևան: «Հայպետհրատ», էջ 5։