Մատտեո Դարմիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մատտեո Դարմյանից)
Մատտեո Դարմիան
իտալ.՝ Matteo Darmian
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մատտեո Դարմիան
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Լենյանո, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 36
Պատանեկան կարիերա
2000-2009 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2010 Իտալիա Միլան 4 (0)
2009 - 2010   Իտալիա Պադովա 20 (1)
2010 - 2012 Իտալիա Պալերմո 11 (0)
2011 - 2015 Իտալիա Տորինո 133 (3)
2015 - ներկա Իտալիա [Ինտեր] 28 (1)
Ազգային հավաքական
2014 - ներկա Իտալիա Իտալիա 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մատտեո Դարմիան (դեկտեմբերի 2, 1989(1989-12-02)[1][2][3], Լենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ինտերում» և Իտալիայի ազգային հավաքականում՝ որպես պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմիանը «Միլանի» սան է։ Իր նորամուտը «ռոսսոներների» հիմնական կազմում նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Բրեշիայի» դեմ խաղում[4][5], փոխարինելով Կախա Կալաձեին հանդիպման 46-րդ րոպեին[6]։

Առաջին խաղը Սերիա Ա-ում անց է կացրել 2007 թվականի մայիսի 19-ին[4], փոխարինելով Ջուզեպպե Ֆավալիին «Միլան»-«Ուդինեզե» հանդիպման 68-րդ րոպեին[7]։

2009/10 մրցաշրջանը Դարմիանն անց կացրեց վարձավճարով հանդես գալով «Պադովա» ակումբում, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ «Պադովի» կազմում նորամուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 28-ին «Վիչենցայի» դեմ խաղում[8]։ Ընդամենը լիգայում անց կացրեց 20 խաղ, ինչից հետո օգնեց իր թիմին խույս տալ Սերիա Բ-ից դուրս թռչելուց՝ 2 խաղի արդյունքում փլեյ-օֆֆում հաղթելով «Տրիեստինային»[9]։

2010 թվականի հուլիսի 12-ին «Պալերմոն» «Միլանից» գնում է ֆուտբոլիստի կես իրավունքները[10] 800 000 եվրոյով[11]։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մատտեոն խաղաց իր առաջին խաղը «վարդագույնա-սևերի» կազմում. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի շրջանակներում խաղն էր ընդդեմ պրահական «Սպարտայի»[12]։ Սեպտեմբերի 23-ին առաջնությունում նորամուտը նշեց Պալերմոյի կազմում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում 92-րդ րոպեին փոխարինելով Խավիեր Պաստորեին, որտեղ «արծիվները» հաղթանակ տարան 3:1 հաշվով[13]։ Ընդհանուր 2010/11 մրցաշրջանում «Պալերմոյի» կազմում անց կացրեց 16 խաղ։

2011 թվականի հունիսին «Միլանը» և «Պալերմոն» երկարաձգեցին ֆուտբոլիստի իրավունքների իրենց համատեղ տիրապետումը[14]։ 2011 թվականի հուլիսի 12-ին Դարմյանը վարձավճարով տեղափոխվեց «Տորինո»[15]։ Օգոստոսի 13-ին Մատտեոն իր նորամուտը նշեց «նռնագույնների» կազմում Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Լումեցանիեի» դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 29-ին գոլ խփեց Սերիա Բ-ում «Էմպոլիի» դեմ խաղում[17]։ 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, որում Դարմյանը խաղաց 33 խաղ, «Տորինոն» դուրս եկավ Սերիա Ա։

2012 թվականի հունիսին «Պալերմոն» ֆուտբոլիստի իրավունքների կեսը գնեց «Միլանից» 500 000 եվրոյով և հանձնեց «Տորինոյին» 825 000 եվրոյով[18]։ 1 տարի անց՝ 2013 թվականի հունիսի 20-ին «Տորինոն» «Պալերմոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքների մնացած մասը՝ տալով 1,5 միլիոն եվրո[19]։ 2013/14 մրցաշրջանում Դարմիանն անց կացրեց 37 խաղ առաջնությունում և ընդգրկվեց Սերիա Ա-ի տարվա խորհրդանշական թիմում իր ակումբակից Չիրո Իմմոբիլեի հետ[20]։

2014/15 մրցաշրջանի առաջին խաղում աչքի ընկավ՝ գոլ խփելով. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղն էր ընդդեմ շվեդական «Բրոմմապոյկարնայի»` 2014 թվականի օգոստոսի 7-ին[21]։ Հոկտեմբերի 29-ին իր առաջին գոլը խփեց Սերիա Ա-ում` հաղթական դառնալով «Պարմայի» դեմ խաղում[22]։ 2015 թվականի փետրվարի 26-ին Դարմիանը խփեց հաղթական գոլ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը, որը «Տորինոյին» դուրս բերեց Ուեֆա Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[23]։ Ընդհանուր 2014/15 մրցաշրջանում Մատտեոն խաղաց 47 խաղ բոլոր առաջնություններում։

2015 թվականի հուլիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Դարմիանի հետ կնքած 4 տարվա պայմանագրի մասին։ Տրանսֆերը կազմեց 12,7 միլիոն ֆունտ ստերլինգ[24].[25]: Դարմիանը դարձավ 2-րդ խաղացողը, ով «Տորինոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` Դենիս Լոուից հետո[26]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատտեոն հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում սկսած Իտալիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականից։ 2008 թվականին Իտալիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությունում, իսկ 1 տարի անց Իտալիայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում խաղաց Միջերկրածովյան խաղերում։ 2009 թվականին նորամուտը նշեց Իտալիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։

2014 թվականի հուլիսի 1-ին ընդգրկվեց Իտալիայի հավաքականի վերջնական հայտի մեջ աշխարհի 2014 թվականի առաջնությանը[27]։ Հունիսի 14-ին նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դեմ խաղում[28]։ Հետագայում խաղաց նաև Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի հավաքականի դեմ, բայց Իտալիան պարտվեց 2 խաղերում էլ և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։

2015 թվականի հունվարին ստացավ «կապույտ գնդակ» պարգևը՝ Իտալիայի ազգային հավաքականի 2014 թվականի լավագույն խաղացող երկրպագուների վարկածով՝ առաջ անցնելով այնպիսի խաղացողներից, ինչպիսին են Գրացիանո Պելլեն և Անդրեա Պիռլոն[29]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Երկրի
գավաթ[30]
Առաջնության
գավաթ
Եվրոգավաթներ[31] Այլք[32] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2006/07 1 0 1 0 0 0 0 0 2 0
2007/08 0 0 1 0 0 0 0 0 1 0
2008/09 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդամենը 4 0 2 0 0 0 0 0 0 0 6 0
Պադովա 2009/10 20 1 0 0 0 0 2 0 22 1
Ընդամենը 20 1 0 0 0 0 0 0 2 0 22 1
Պալերմո 2010/11 11 0 1 0 4 0 0 0 16 0
Ընդամենը 11 0 1 0 0 0 4 0 0 0 16 0
Տորինո 2011/12 33 1 1 0 0 0 0 0 34 1
2012/13 30 0 2 0 0 0 0 0 32 0
2013/14 37 0 1 0 0 0 0 0 38 0
2014/15 33 2 1 0 13 3 0 0 47 5
Ընդամենը 133 3 5 0 0 0 13 3 0 0 151 6
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը կարիերայում 168 4 8 0 0 0 17 3 2 0 195 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Matteo Darmian» (իտալերեն). ACMilan.com.
  5. «Matteo DARMIAN» (իտալերեն). MagliaRossonera.it.
  6. «Brescia Calcio - AC Milan» (անգլերեն). Transfermarkt.co.uk.
  7. «AC Milan - Udinese Calcio» (անգլերեն). Transfermarkt.co.uk.
  8. «Calcio Padova 1:2 Vicenza» (իտալերեն). Calcio.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Triestina-Padova 0-3 ritorno Play-out Serie B 2010» (իտալերեն). Sport Live. 2010 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  10. «Matteo Darmian al Palermo» (իտալերեն). Palermo Calcio. 2010 թ․ հուլիսի 12.(չաշխատող հղում)
  11. «AC Milan Group 2010 Annual Report» (PDF) (իտալերեն).
  12. «Спарта Прага 3-2 Палермо» (ռուսերեն). UEFA.com. 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Juventus 1-3 Palermo» (իտալերեն). Lega Serie A. 2010 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  14. «Comunicato Compartecipazioni» (իտալերեն). Palermo Calcio. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Darmian e Glik ceduti al Torino» (իտալերեն). Palermo Calcio. 2011 թ․ հուլիսի 12.(չաշխատող հղում)
  16. «Torino FC - AC Lumezzane» (անգլերեն). Transfermarkt.co.uk.
  17. «Torino 2-1 Empoli» (իտալերեն). Lega Serie A. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  18. «Palermo, Succi al Cesena e Darmian al Torino» (իտալերեն). TuttoPalermo.net. 2012 թ․ հունիսի 25.
  19. «Glik e Darmian comproprieta' risolte a favore del Torino» (իտալերեն). Palermo Calcio. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  20. «Serie A, Gran Galà del Calcio Aic. Tutte le frasi e i premi» (իտալերեն). Tuttosport.com. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  21. «FC Turin - IF Brommapojkarna» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2014 թ․ օգոստոսի 7.
  22. «Torino FC - Parma FC» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2014 թ․ հոկտեմբերի 29.
  23. «Athletic Bilbao - Torino FC» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2015 թ․ փետրվարի 26.
  24. «United sign Matteo Darmian» (անգլերեն). ManUtd.com. 2015 թ․ հուլիսի 11.
  25. «Matteo Darmian: Man Utd sign Torino and Italy defender» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ հուլիսի 11.
  26. Marshall, Adam (2015 թ․ հուլիսի 11). «Five facts about Matteo Darmian» (անգլերեն). ManUtd.com.
  27. «Prandelli ha scelto: ecco i 23 Azzurri che partiranno per il Brasile» (իտալերեն). FIGC.it. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  28. «England 1-2 Italy» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունիսի 14.
  29. «Il torinista Darmian vince il pallone azzurro» (իտալերեն). Quotidiano Piemontese. 2015 թ․ հունվարի 3.
  30. Իտալիայի գավաթ.
  31. Ուեֆա եվրոպա լիգա.
  32. Փլեյ-օֆֆ Սերիա Բ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատտեո Դարմիան» հոդվածին։