Մատնակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատնակցում, սինդակտիլիա (հուն.՝ συν-միասին և δάκτυλος-մատ), ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում։ Արտահայտվում է մատների սերտաճմամբ։ Լինում է թաղանթային, մաշկային և ոսկրային։ Ըստ պրոցեսի տարածման տարբերում են ոչ լրիվ (սերտաճում է ֆալանգների հիմքային հատվածը), լրիվ (մատների երկարությամբ) կամ ծայրային մատնակցում։ Ոսկրային ձեն առաջանում է պտղի զարգացման շրջանում մատների տարբերակման կասեցման, մաշկայինը և թաղանթայինը՝ ամնիոն թաղանթի խոռոչում պտղի կաշկանդված վիճակի պատճառով։ Մաշկային մատնակցումը հանդիպում է առավել հաճախ։ Մատների ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է սերտաճման աստիճանով։

Բուժումը[խմբագրել]

Բուժումը վիրահատական է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png