Մատթեոս Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Վանանդեցի
Ծնվել էմոտ 1630-ականներ[1] կամ մոտ 1640-ականներ[1]
ԾննդավայրՎանանդ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունմշակութային գործիչ, տպագրիչ և քահանա

Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյան (ծնվել է մոտ 1630-1640-ական թվականներին — մահացել է անհայտ թվականի), XVII դարի 2-րդ կեսի և XVIII դարի 1-ին քառորդի մշակութային գործիչ, տպագրիչ, Ամստերդամի հայկական երկրորդ տպագրության սկզբնավորող, վարդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ) Վանանդ գյուղում։ Գողթնի Սուրբ Խաչ վանքի եպիսկոպոս, մշակութային-լուսավորական գործիչ Թովմաս Վանանդեցի Նուրիջանյանը իր քեռորդուն՝ Մատթեոս Վանանդեցուն տարել է Եվրոպա և 1670 թվականին (Լիվոռնոյում) հանձնել Ոսկան Երևանցու տնօրինությանը։ Մաթեոս Վանանդեցին տպագրական գործ սովորելով, որպես գրաշար, Մարսելում 14 տարի անվճար աշխատել է Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան տպարանում՝ մասնակցելով մոտ 20 անուն հայերեն գրքերի հրատարակությանը։ 1683 թվականին, երբ Մարսելում հայկական տպարանը փակվելու վտանգի տակ էր, Թովմաս Վանանդեցու հանձնարարությամբ գնում է Ամստերդամ, հայկական տպատառեր պատվիրում հունգարացի ականավոր գրաձուլիչ վարպետ Նիկոլաս Քիշին[2][3], սարքավորում տպարան և 1685 թվականին հրատարակում Շարակնոց, 1686 թվականին՝ ժամագիրք[4]։ Շուտով նրան են միանում իր ազգականներ Ղուկաս Վանանդեցին (1690 թվականին) և Միքայել Վանանդեցին (1696 թվականին)։ 1694 թվականին Թովմաս Վանանդեցին գալով Ամստերդամ՝ ստանձնել է տպարանի տնօրինությունը։ Մաթեոս Վանանդեցին տպարանում աշխատել է մինչև 1704 թվականը՝ տպագրելով մոտ 15 անուն գիրք (կամ մասնակցելով դրանց տպագրությանը), այդ թվում՝ Մովսես Խորենացու. «Պատմութիւն Հայոց»-ը (1-ին հրատարակությունը 1695 թվական), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացույց»-ը (1695), Ղուկաս Վանանդեցու աշխատությունները՝ «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698), «Գանձ չափոյ, կշռոյ...» (1699, աշխարհաբար) և այլն։ Ղուկաս Վանանդեցու հեղինակությամբ գրել է «Ոսկեայ դուռն դպրատան» դասագիրքը (1699), «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն...» երկը (1702), նրա հետ կազմել բնագիտական, աստղագիտական, պատմագիտական ու լեզվաբանական այլ երկեր (տես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2180, 5024, 6620, 6679, 8120)։ Շարադրել է աստղագիտական-հողաչափական գործիքի (աստրոլաբ) օգտագործման կանոնները։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 289