Մատթեոս Ծարեցի
Մատթեոս Ծարեցի (ծն. մոտ. 1590 թ., Ծար — 1661 թ., Ամստերդամ), հայ հոգևորական և հրատարակիչ։ 17-րդ դարի Ամստերդամի հայկական տպագրության հիմնադրիր։
[խմբագրել] Կենսագրությունը
Ծնվել է Արցախի Ծար գավառում։ Էջմիածնի ծառայել է որպես կաթողիկոսի քարտուղար։ 1655 թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը նրան գործուղել է Եվրոպա՝ տպարան հիմնելու և Աստվածաշունչը հայերեն տպագրելու նպատակով։ Սկզբում Ծարեցին դա փորձել է անել Իտալիայում, սակայն նրան խոչընդոտել է Ինկվիզիան։ Այնուհետև 1658 թ. մեկնել է Նիդերլանդներ։
Նույն տարի, նոյեմբերի 27-ին, պայմանագիր է կնքել հայտնի տառագիր Քրիստոֆել վան Դայքի հետ և վերջինս պատրաստել է հայկական տառատեսակներ։ Ծարեցին հրատարակության է պատրաստել «Հիսուս որդի» գրքույկը, որին ավելացրել է նաև փոքրիկ հիշատակարան։ Սակայն մահացել է նախքան վերջինիս լույս տեսնելը 1661 թ. հունվարի 3-ին։ Աճյունը ամփոփխվել է Ամստերդամի Աուդեկերկ եկեղեցու գերեզմանատանը։
Ծարեցու գործը շարունակել է Ոսկան Երևանցին, և 1666 թ. առաջին անգամ հայերեն լեզվով տպագրվել է Աստվածաշունչը, իսկ 1695 թ.՝ առաջին հայերեն ատլասը «Աշխարհացոյցը»։
Ծարեցու հիմնադրած տպարանը գործել է մինչև 1718 թ.։
[խմբագրել] Աղբյուրներ
- Խարելթ Վերհուվեն, «Ամստերդամում հրատարակված առաջին հայերեն գիրքը», Ամստերդամի համալսարանի գրադարան, 2006 թ.։ (Հոլանդերեն)