Մատենադարանի ձեռագրերը տիեզերագիտության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատենադարանի ձեռագրերը տիեզերագիտության մասին հոդվածը նվիրված է Մատենադարանի այն ձեռագրերի նկարագրությանը, որոնք վերաբերում են տիեզերագիտությանը կամ տեղեկություններ են պարունակում այդ գիտության մասին։ Ճշգրիտ գիտությունների, մաթեմատիկայի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, տիեզերագիտության, աշխարհարգության և տոմարագիտության զարգացումը Հայաստանում սկսվել է շատ հին ժամանակներից, ինչի մասին վկայում է Մատենադարանում պահպանված ձեռագրային ժառանգությունը։

Շիրակացու տիեզերագիտական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում պահպանվել են Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է՝ մյուսում գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է «խիտ և աղոտ աստղերի կուտակում»։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ։ [1] Արխիվացված 2010-05-23 Wayback Machine

Այլ գիտնականների տիեզերագիտական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագիտական, տոմարագիտական հարցերին անդրադարձել են նաև 12-րդ դարի հեղինակ Ներսես Շնորհալին («Երկնքի և նրա զարդերի մասին»), 13-րդ դարի ականավոր գիտնական Հովհաննես Երզնկացի Պլուզը («Երկնային շարժման մասին»), !4-րդ դարի տոմարագետ Հակոբ Ղրիմեցին, նույն դարի մատենագիր, Հովհան Որոտնեցու աշակերտ Մխիթարը («Խրախճանականներ»), 15-րդ դարի գիտնական Սարգիս Փիլիսոփան և ուրիշներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մնացորդք բանից ի լույս ած, Ք.Պատկանյան ՍՊԲ 1977
  • Տիեզերագնացություն և տոմար, աշխատասիր. Ա. Աբրահամյան Երևան 1940
  • Լուսնի պարբերաշրջանները, աշխատասիր. Ա. Աբրահամյան Երևան 1962
  • Вопросы и решения ... изд. и пер. И.А.Орбелян, П., 1918
  • Космография, пер. с древнеармянского, предис. и коммент. K.C. Тер Давтяна и С.С.Аревшатяна, Е. 1962

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]