Մասշտաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզի պայմանանշանների հատվածում մասշտաբի մեծությունը ցույց տալիս նշված է «1սմ = 6կմ» և «1:600 000» (քանի որ՝ 6կմ = 600 000 սմ)

Մասշտաբ (գերմ.՝ Maßstab), թվային հարաբերություն, որը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի անգամ է փոքրացված իրական չափերից։ Եթե այդ հարաբերությունը արտահայտվում է վերացական թվով, կոչվում է թվային մասշտաբ։ Այն արտահայտվում է կոտորակով, որի համարիչը հավասար է մեծության միավորին, իսկ հայտարարը ցույց է տալիս, թե պատկերվող տարածության գիծը քանի անգամ է փոքրացված։ Գծի երկարությունը չափելու համար կազմվում է գծային մասշտաբ։ Վերջինը հավասար միավորների (մմ-երի, սմ-երի) բաժանված ուղիղ գիծ է, որի թվերը (մ, կմ) ցույց են տալիս, թե այդ միավորներից յուրաքանչյուրը իրականում քանի կմ-ի կամ մ-ի է հավասար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 274
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասշտաբ» հոդվածին։