Մասնակցի քննարկում:Pandukht
|
Քննարկում
|
[խմբագրել] Ցուցափեղկի քվեարկություն
Ողջույն, հարգելի Պանդուխտ: Ինչպե՞ս եք... Ներեցեք, կցանկանայի ձեզ նույնպես դիմել ցուցափեղկի խնդրի հարցով: Բազում դիմել եմ ադմիններին և ուրիշ փորձառու մասնակիցներին, բայց դեռ ապարդյուն: Կուզենայի լսել ձեր կարծիքն ու խորհուրդը, ցուցափեղկի բարելավման ու զարգացման վերաբրեյալ: Ինձ մոտ դեռ վաղուց տպարվորվել էր, որ դուք առաջիններից էիք, ով զբաղվում էր ցուցափեղկով: Խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս անել, որ ենթադրենք՝ քվեարկությունը առաջ գնա: Եթե առաջ գնա, հետևաբար ընտրյալ հոդվածների քանակը կավելանա: Անհանգստացած եմ այս հարցով, որովհետև առաջադրել եմ իմ ստեղծած Դաշնակահարը հոդվածը, սակայն քվեարկությունը առաջ չի գնում: Եթե այդպես շարունակվի, ոչ մի հոդված չի ընտրվի երբեք, դա պարզից էլ պարզ է, բայց ոչ ոք չի լսում իմ ձայնը: Կիլիկիայի Հայկական Թագավորություն, Կոնկակաֆի ոսկե գավաթ, Մադրիդ, Մինաս Ավետիսյան... Սրանք թեկնածու հոդվածներ են, որոնք երևում է երբեք չեն ընտրվի և այդպես էլ կմնան: Ճիշտ չի՞ լինի, եթե օրինակ՝ մի փորձառու մասնակից կամ ադմին, հսկի ցուցափեղկը և վերջնական արդյունքը նա հաստատի, այլ ոչ թե տարիներով հավաքած քվեները: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ կարծիքի եք... Hovhannes (talk) 06:40, 12 Մայիսի 2012 (UTC)
- Ողջույն, սիրելի Հովհաննես: Իմ կարծիքով այժմ ընտրյալ հոդվածների քանակի ավելացման գլխավոր թշնամիններն են անորակ «օրվա հոդվածները» (անորակ գլխավոր էջում տեղադրվող հոդվածի մակարդակին չհասնող իմաստով): Ժամանակին ոմանք զգուշացնում էին այն խնդրի մասին, որի առաջ այժմ դուք կանգնած եք, բայց ոչ ոք չլսեց: Օրեցօր այդ «օրվա հոդվածների» որակը վատանում է, քանի որ մեզ հնարավորություն չունենք ամեն օր նոր քիչ թե շատ ամբողջական հոդված տրամադրել գլխավոր էջի համար, այդ պատճառով ընտրվում են վատ կամ կիսատ հոդվածներ:
- Իմհօ, քանի որ «օրվա հոդվածը» ամեն օր փոխվում է անկախ դրա որակից, մասնակիցների հիմնական մասը էլ հետաքրքրված չե ընտրյալ հոդվածներով: Կարծում եմ եթե մի քիչ էլ սպասենք կհասնի նրա, որ գլխավոր էջում կհայտնվեն իսկապես անկապ հոդվածներ: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի համոզել մյուսներին, որ տվյալ նախաձեռնությունը ձախողվել է, և հենց այդ ժամանակ կարող ենք նորից մի քննարկում բացել, ինչպես, օրինակ, Վիքիպեդիայի անվանափոխության քննարկում-քվեարկության նման (բայց ավելի համեստ սահմաններում): Եվ ընդհանրապես մեզ շատ խնդիրներ ունենք (որոնք բնական են զարգացող ՎՊ-ի համար), որոնց միակ լուծումն ես տեսնում եմ ընդհանուր քննարկում-քվեարկության անցկացման մեջ:
- Ինչ վերաբերվում է ձեր թեկնածու հոդվածին, ապա կարծում եմ ձայն տված մասնակիցների թիվը դեր չի խաղում, մանավանդ որ դա դեռ ոչ մի կանոնում գրված չե: Ավելի լավ է, որ լինի մեկ ձայն, բայց փաստարկներով և ճիշտ մեկնաբանություններով, քան «կողմ» կաղապարների շարան: Բացի այդ, եթե ես չեմ սխալվում, ապա ոչ մի տեղ գրված չե, որ միակ ադմինիստրատորը կարող է ընտրյալ հոդվածների քվեարկությանը արդյունք տալ: Որոշ ժամանակ առաջ մի քանի քննարումներին ես արդյունք եմ տվել և ոչ ոք դեմ չէր: Եթե դուք դեմ չեք, և եթե մյուս մասնակիցները դեմ չեն, եկող մեկ շաբաթվա ընթացքում կարող եմ փորձել իմ դիտողությունները գրել հոդվածների վերաբերյալ (իհարկե, եթե դրանց կարիք լինի) և հետո արդյունք տալ:--तावूश 13:39, 12 Մայիսի 2012 (UTC)
- Շատ հաճելի է իմանալ, որ այսպիսի մասնակիցներ կան նախագծում: Ես լիովին համամիտ եմ ձեր ծրագրերի ու կարծիքների հետ: Ցուցափեղկը հարկավոր է արագորեն բարելավվել և զարգացնել: Եթե մեզ տային այդ հնարավորությունը, մենք կարող էինք կատարյալ վիճակի հասցնել այդ բաժինը: Ըստ իմ ծրագրի՝ քվեարկությունը ընդհանրապես չպետք է դեր խաղա թեկնածու հոդվածի ընտրման մեջ: Ըստ իս՝ քվեարկությունը դա մեկնաբանությունների, կարծիքների, որոշումների աղբյուր պետք է լինի, իսկ վերջնական արդյունքը տա կամ ադմինիստրատորներից մեկը կամ էլ փորձառու մասնակիցներից: Ինքներդ մտածեք, հիմիկվա պայմաններուվ, երբ միայն քվեարկությամբ է արդյունքը որոշվում, պարզից էլ պարզ է, որ ոչ մի հոդված երբեք չի ընտրվի, որովհետև քվեարկող էլ չկա: Ոչ ոքի վեճն էլ չէ: Մի անգամ էլ արդեն ասել եմ մի տեղ, որ քվեարկությունը կարող է սխալ լինել նաև նրա պատճառով, որ ենթադրենք՝ մի մասնակից վատ է տրամադրված հոդվածը առաջադրողի դեմ, և դիտավորյալ դեմ է քվեարկում: Դա չի նշանակում, որ պետք է հաշվի առնել այդ քվեն: Արդյունքում անարդարություն է տեղի ունենում:
Կանոնակարգում նշված է, որ նվազագույն քվեների քանակը պետք է 8 լինի, իսկ առավելագույն ժամկետը 1 ամիս: Նշված է, որ քվեարկությունն է արդյունքը որոշում: Նշված է, որ հարաբերական քվեով է ընտրվում միայն, դա ընդհանրապես սխալ է: Այո, ես իհարկե դեմ չեմ, որ վերջնական արդյունքը դուք տաք և շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է արագ: Իհարկե եթե հնարավոր է, դժվար չէ: Դրա համար շատ շնորհակալ ու պարտական կլինեմ ձեզ, Պանդուխտ: Հարգանքներով: Hovhannes (talk) 16:06, 12 Մայիսի 2012 (UTC)
- Հարգաելի Պանդուխտ, Դաշնակահարը հոդվածում, անընդհատ անտեղի ու անիմաստ խմբագրումներ է կատարում, ինչ որ IP հասցեից օգտվող: Եթե շատ խնդրեմ, կարո՞ղ եք մի կերպ բացատրել նրան, որ այլևս չշարունակի կամ հասկացնել կամ դեմը առնել, չգիտեմ: Շնորհակալ եմ, հարգանքներով: Hovhannes (talk) 17:30, 17 Մայիսի 2012 (UTC)
Չնայած արդեն կարծես թե հանդարտվեց: Hovhannes (talk) 04:34, 18 Մայիսի 2012 (UTC)
-
- Պետք է ուղղակի արգելափակաել:--तावूश 04:59, 18 Մայիսի 2012 (UTC)
- Է՜, Պանդուխտ ջան, երևում է չար ուժերը (հումոր) չեն ուզում, որ Դաշնակահարս ընտրվի: Ինքներդ եք տեսնում թե ինչ է կատարվում հոդվածիս շուրջը: Քվեարկությունն էլ դրա պատճառով կանգ է առնում և վախենամ, որ անրաժեշտ քվեների քանակը չի հավաքվի: Երևի այդ անհայտ IP հասցեից օգտվող անձի պնդումների պատճառով է, որ մարդիկ կասկածանքների մեջ են ընկնում ու չեն քվեարկում: Ի՞նչ անեմ: Hovhannes (talk) 13:41, 19 Մայիսի 2012 (UTC)
- Հովհաննես ջան, սա բյուրոկրատիա է կոչվում: Դրա դեմ ի՞նչ կարող ես անել: Ասում եմ, արի մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ ստացվում:--तावूश 19:51, 19 Մայիսի 2012 (UTC)
- Այո, մեկն արդեն դեմ է քվեարկել, իսկ դրանից հետո խոսակցություններ գնացին, որ հոդվածը թերություններ ունի, այն ինչ այդ թերությունները պարունակում են համարյա բոոր ցուցափեղկի հոդվածները: Լրիվ անարդարություն ու խայտառակություն է: Երևում է երբեք չեն ընդունի ճիշտը, որ արդյունքը պետք է մի փորձառու մասնակից կամ ադմին տա: Իսկ այդ դեմը կարող է լավ վնասել ինձ: Կեցցեն այն մասնակիցները իհարկե, ովքեր կողմ են քվեարկել, սակայն այդ դեմը կարող է վնասել ինձ: Կողմեր են պետք, սակայն կողմերի փոխարեն դեմ եմ ստանում: Hovhannes (talk) 12:03, 20 Մայիսի 2012 (UTC)
- Հովհաննես ջան, սա բյուրոկրատիա է կոչվում: Դրա դեմ ի՞նչ կարող ես անել: Ասում եմ, արի մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ ստացվում:--तावूश 19:51, 19 Մայիսի 2012 (UTC)
- Է՜, Պանդուխտ ջան, երևում է չար ուժերը (հումոր) չեն ուզում, որ Դաշնակահարս ընտրվի: Ինքներդ եք տեսնում թե ինչ է կատարվում հոդվածիս շուրջը: Քվեարկությունն էլ դրա պատճառով կանգ է առնում և վախենամ, որ անրաժեշտ քվեների քանակը չի հավաքվի: Երևի այդ անհայտ IP հասցեից օգտվող անձի պնդումների պատճառով է, որ մարդիկ կասկածանքների մեջ են ընկնում ու չեն քվեարկում: Ի՞նչ անեմ: Hovhannes (talk) 13:41, 19 Մայիսի 2012 (UTC)
- Պետք է ուղղակի արգելափակաել:--तावूश 04:59, 18 Մայիսի 2012 (UTC)
Տեսա՞ք թե ինչ արդյունքում ստացվեց, հարգելի Պանդուխտ: Hovhannes (talk) 15:28, 26 Մայիսի 2012 (UTC)
- Ցավոք այժմ ես ժամանակ չունեմ հետևել Վիքիպեդիային:(--तावूश 16:57, 26 Մայիսի 2012 (UTC)
[խմբագրել] օրենսգիրք
հարգելի Pandukht, հոդվածի քննարկման էջում գրեցի, չէիք արձագանքել, օրենսգրքերի անվանումներում արդյո՞ք ճիշտ է առանց Հանրապետության բառի: Ասենք Հայաստանի աշխատանքային օրենսգիրք, թե՞ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք: ERJANIK 07:32, 16 Մայիսի 2012 (UTC)
- Պատասխանեցի:--तावूश 11:53, 17 Մայիսի 2012 (UTC)
[խմբագրել] Ջնջվել է Վեհ գաղափար Դաշնակցության էջը
Հարգելի Pandukht։ Ձեր ստեղծած Վեհ գաղափար Դաշնակցության հոդվածը ջնջվել է քանի որ այն Չէր բավարարում նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Ծանոթացեք նաև Հայերեն Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ --vacio 06:49, 26 Մայիսի 2012 (UTC)
