Մասնակցի քննարկում:NatigKrolik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածներ[խմբագրել կոդը]

Հարգելի Նաթիգ: Հոդվածներ ստեղծելիս աշխատեք գրեք հնարավորինս հասկանալի բովանդակությամբ: --Mishukdero (քննարկում) 21:47, 16 Մայիսի 2013 (UTC)[reply]

Նաթիգ եկեք փոխենք Ձեր կասկածելի իմիջը, որոշել եմ իմիջմեյքերությամբ զբաղվել:-): Եվ այսպես սկսենք խոսել, Do you speak English? Вы говорите по-русски? ответьте пожалуйста. – Այս անստորագիր գրառման հեղինակն է 6AND5 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մեքենայական թարգմանություն[խմբագրել կոդը]

NatigKrolik, դուք հոդվածներում մեքենայական թարգմանված տեքստեր եք տեղադրում, հավանաբար լեզվին չտիրապետելու պատճառով։ Եթե ուզում եք կառուցողական խմբագրումներ կատարել, ապա մտեք երկխոսության այլ խմբագիրների հետ (այն լեզվով, որը ձեզ մատչելի է)՝ նրանք ձեզ կօգնեն։ Հիշեցնեմ, մեքենայական ցանկացած տեքստ հեռացվելու է։--Bekoքննարկում 16:52, 22 Մայիսի 2013 (UTC)[reply]

Բեկո ջան, ոչ թե մեքենայական, այլ գուգլթրանսլեյթային տեքստեր են։ --ջեօ  18:20, 22 Մայիսի 2013 (UTC)[reply]
GeoO, Գուգլ թարգմանիչը, դա հենց մեքենայական թարգմանիչ է։--Bekoքննարկում 12:52, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]

Վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Վիքիմեդալ
Հարգելի NatigKrolik, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում հեռուստատեսության և այլ թեմաների մասին հոդվածներ ստեղծելու համար։ --ջեօ  07:18, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]

Անարժան Նաթիգ, ինչու եք ձեր ստեղծաց Galaxie Sport անբավարար չափս ունեցող հոդվածում տեղադրել "Խմբագրում եմ" կաղապարը իմ ամվանումով?--Mishukdero (քննարկում) 11:57, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]

Արգելափակում[խմբագրել կոդը]

Էջերում կեղծ տվյալներով կաղապար տեղադրելու համար դուք արգելափակվում եք 3 օրով։--Bekoքննարկում 12:52, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]

Վերջին նախազգուշացում[խմբագրել կոդը]

Ողջույն, NatigKrolik։ Բազում նախազգուշացումներից և խորհրդարանում քննարկումից հետո ձեր բոլոր հաշիվների կապակցվածության ստուգման համար հայտ էր ներկայացվել, ինչը հաստատեց հաշիվների միջև կապը։ Որպես նոր մասնակցի, ուզում եմ ձեզ տալ վերջին հնարավորությունը հայերեն Վիքիպեդիայում արդյունավետ մասնակցության համար։ Սակայն ձեր խամաճիկները և արգելափակման պատճառը արնձանագրված է արգելափակումների գրանցամատյանում ու հիմք կհանդիսանան հետագա չարաշահումների դեպքում ավելի խիստ կանխամիջոցի։ Ուզում եմ սրանով նախազգուշացնել, որ ևս մեկ չարաշահման դեպքում, ձեր հաշիվը կարող է արգելափակվել առհավետ՝ հետագա հաշիվներ ստեղծելու արգելմամբ։ Հուսով եմ կընդունեք սա որպես բարի կամքի արտահայտում ու կդառնաք հայերեն վիքիհանրության օգտաբեր անդամ։ Կոչ եմ ձեզ անում նաև ծանոթանալ Վիքիպեդիա:Վարվելակարգին ու հետևել այստեղ ընդունված հանրային հաղորդակցման կարգին (պատասխանե՜ք ձեզ ուղված հարցերին)։ ― Teak (քննարկում) 17:22, 31 Մայիսի 2013 (UTC)[reply]

Անպատշաճ ստորագրություն[խմբագրել կոդը]

Ձեր ստորագրությունից հանվել է գովազդային պատկերակը։ Խնդրում եմ զերծ մնալ նման սիմվոլիկայի օգտագործումից ձեր ստարագրությունում, ինպես նաև այլուր վիքիում։ ― Teak (քննարկում) 06:44, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Եղիր ուշադիր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, խնդրում եմ առավել ուշադիր լինել "Արագ" կաղապարն ավելացնելիս: Խոսքը Վիքիպեդիա:Շքանշաններ/Գոթական շքանշան Վիքինախագծի հոդվածի մասին է: Արման Մուսիկյան (քննարկում) 15:59, 5 Հունիսի 2013 (UTC)[reply]

50 Հոդված
Հարգելի NatigKrolik այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 50-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: Արման Մուսիկյան (քննարկում) 05:05, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան: --NatigKrolik քննարկում 08:43, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Պիտակների հեռացում[խմբագրել կոդը]

Ողջույն, NatigKrolik։ Խնդրում եմ հոդվածների վերնամասի պիտակները չհեռացնել (ինչպես դա արել եք այստեղ) մինչև պիտակներում նշված խնդիրների շտկումը։ Եթե համաձայն չեք պիտակի օգտագործման հետ, կարող եք քննարկում սկսել դրա մասին հոդվածի քննարկման էջում։ ― Teak (քննարկում) 20:56, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

NatigKroli, խնդրում եմ վերընթերցել վերևի մեկնաբանությունս։ Ձեր այս էջի վերջին խմբագրումները արդեն խմբագրական պատերազմի նշույլներ են։ Նորից կրկնեմ՝ եթե համաձայն չեք պիտակների հետ, քննարկման էջում բերեք ձեր պատճառաբանությունը։ Բայց մի հեռացրեք պիտակները առանց հոդվածի բավականաչափ բարելավման։ Եվս մեկ այսպիսի պիտակների հեռացումը կբերի ձեր ժամանակավոր արգելափակման։ ― Teak (քննարկում) 01:53, 9 Հունիսի 2013 (UTC)[reply]

հարգելի NatigKrolik, Դուք շարունակում եք հեռացնել պիտակները, խնդրում եմ զերծ մնացեք նման գործողություններից, պիտակը հեռացնելու փոխարեն կարող եք պիտակում նշված պահանջը կատարել, ինչևէ ինքս փորձել եմ օգնել Ձեզ Թուրքական լիրա, Վրացական լարի, Չեխական կրոնա, Լեհական զլոտի հոդվածները նույնպես ենթակա էին ջնջման սակայն ես դրանցում կատարել եմ խմբագրումներ, [1], [2], [3], [4], բայց միշտ չի որ կգտնվեն մասնակիցներ ովքեր կարելի է ասել կիսադատարկ հոդվածները կխմբագրեն, կարևորն այն է, որ Դուք չշարունակեք նույն ոճով, իմ անձնական կարծիքով Դուք հայերենին չեք տիրապետում, ինչպես նշել եք Ձեր մասին, անկախ ամեն ինչից իհարկե շնորահակալություն Ձեր ներդրումների համար, բայց փորձեք պահել վիքիպեդիայի կաննոները, քանի որ այն բոլորին է վերաբերվում: --ERJANIK քննարկում: 13:37, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]
ERJANIK, այդ պիտակի հեռացումը կատարվել էր մայիսի 18-ին՝ մինչև վերևի նախազգուշացումները։ ― Teak (քննարկում) 16:25, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]
հասկացա Քեզ, պետք է ավելի ուշադիր լինեի հարգելի Teak, ամեն դեպքում իմ գրածը բուն պիտակներ հեռացնելուն չի, չնայած գնալով պարզ է դառնում, որ մասնակցի կողմից դժվար արձագանք լինի: --ERJANIK քննարկում: 18:06, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հայերենի կետադրական նշանները[խմբագրել կոդը]

Ողջույն, NatigKrolik: Ձեր խմբագրումներում հայերենի վերջակետի (։) փոխարեն օգտագործում եք անգլերեն երկու կետի նշանը (:)։ Սա սովորաբար Վինդոուս ՕՀ-ի ստանդարդ հայերեն ստեղնաշարային դասավորվածության խնդիր է, որտեղ վերջակետի և միջակետի փոխարեն օգտագործվում են նման ASCII նշաններ։ Այս հարցի շուրջ խնդրում եմ ծանոթանալ այս քննարկման հետ, որտեղ նաև տրված է շտկված ստեղնաշարային դասավորվածության ներբեռնման հղում։ Նաև, ձեր ավելացրած հայերեն նախադասությունները մեքենայական թարգմանության որակի են։ Եթե դուք չեք տիրապետում բավականաչափ հայերենի, խնդրում եմ զերծ մնալ Նոր հոդվածների ստեղծումից (քանի որ սրանք կա՛մ կարճ են, կա՛մ հիմնովին վերամշակման կարիք ունեն լեզվական թերությունների պատճառով)։ Նաև, անհասկանալի է ձեր մասնակցային էջում հայերենի մայրենի աստիճանի իմասցության նշումը, եթե դուք չեք տիրապետում հայերենին։ ― Teak (քննարկում) 09:09, 9 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ոչ հայերեն[խմբագրել կոդը]

Նաթիգ, Ձեր MTV Ռուսաստան, TRT Okul և Իստորիա (հեռուստաալիք) հոդվածները լրիվ անհասկանալի բովանդակություն ունեն, կարծես այլ լեզվով լինի: Միգու²ցե դադարեք ախտոտել Հայերեն Վիփիպեդիան գուգլի միջոցով սխալ թարգմանված հոդվածներ ստեղծելովով:--Mishukdero (քննարկում) 14:56, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]

հարգելի NatigKrolik, Ձեր ստեղծած MTV Ռուսաստան, TRT Okul և Իստորիա (հեռուստաալիք) հոդվածները ջնջվել են, քանի որ դրանք պարզապես շատ վատ թարգմանության արդյունք էին, նման հոդվածներ կարելի է ամեն օր հարյուրներով ստեղծել, ու դրանց խմբագրումը կարելի է ասել խմբագրում չի, այլ նոր հոդված ստեղծել, արդեն հասկանալի է որ Դուք շատ քիչ եք տիրապետում հայերեն լեզվին, այդ դեպքում նման հոդվածներ ստեղծելը ավելի շատ վնասում է հայերեն վիքիպեդիային, ու ավելացնում է բոլորիս առանց այդ էլ շատ աշխատանքը (քննարկումներ, ջնջման առաջարկ, ջնջում և այլն), խնդրում եմ հետագայում այդպես մի վարվեք, եթե իհարկե ուզում եք օգուտ տված լինեք հայերեն վիքիպեդիային, մեկ անգամ ևս կոչ եմ անում Ձեզ, եթե քիչ թե շատ տիրապետում եք հայերենին, պատասխանեք Ձեր քննարկում-հարցերին, նման վարվելակերպով, նորից եմ ասում, Դուք միայն վնաս եք բերում ընդհանուր գործին, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 04:32, 13 Հունիսի 2013 (UTC):[reply]

Եվ ի՞նչ է սա՝ Iiiiiiiiiiiiiii[խմբագրել կոդը]

NatigKrolik, ինչու զբաղված մասնակիցները պետք է ժամանակ կորցնեն ձեր փորձարկումները ջնջելու վրա։ Օգտագործեք ձեր ավազարկղը։ Նման անիմաստ էջեր ստեզծելու և միանգամից դրանք ջնջման ներկայացնելու դեպքում, կարգելափակվեք։ Դուք զգուշացված եք։--Bekoքննարկում 12:57, 13 Հունիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն Рубінян Карапет Рубенович ուկրաիներեն հոդվածի համար։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 23:43, 14 Հունիսի 2013 (UTC)[reply]

Կաղապար։Արագ[խմբագրել կոդը]

NatigKrolik, կաղապարների հետ խաղ մի արեք։ Յուրաքանչյուր շեղում անդրադառնում է հարհուրավոր էջերի վրա։--Bekoքննարկում 15:55, 16 Հունիսի 2013 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի NatigKrolik, ես շուրջ 10 օր է, ինչ դուք իմ կողմից ստեղծված հոդվածները դնում եք "Արագ ջնջման" կատեգրոիայի տակ: Կասեք ի՞նչն է պատճառը: (Could you say, what reason to put articles in "Fast Remove" category ?) -Արման Մուսիկյան (քննարկում) 12:27, 24 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ինչո՞ւ չես արձագանքում քննարկումներին[խմբագրել կոդը]

Հարգելի NatigKrolik, ինչո՞ւ ոչ մի քննարկման չես արձագանքում: Բացի այդ կասես, ի՞նչն է քո անհարգի խմբագրումների պատճառը: Մի շաբաթ էլ դրանք վերջ չունեն: Արման Մուսիկյան (քննարկում) 09:41, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հարգելի Արման, ժամանակ մի կորցրու Նաթիգին հաղորդակցություն գրելով, նա ազերական թուրք է, և ինչպես երևում է հայերեն ընդհանրապես չի հասկանում, ու ոչ մեկին չի պատասխանել: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչու մեր հարգարժան ադմինիստրատորները հավերժ չեն հեռացնում այս մասնակցի հաշիվները:--Mishukdero (քննարկում) 19:26, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]
գիտեք, ինքս էլ որպես անհատ կիսում եմ Ձեր կարծիքը հարգելի Arman musikyan և Mishukdero, բայց միայն նրա ազգային պատկանելիությունը հաշվի առնելո ու նրան հավերժ արգելափակելը վիքիպեդիայի հարթակում սխալ է, ամեն դեպքում բայց կարծես թե գործը գնում է նրան, որ հնարավոր է այդպես էլ լինելու է: --ERJANIK քննարկում: 07:32, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ի դեպ, մենք հստակ չգիտենք` նա թուրք է, թե ադրբեջանցի։ --ջեօ » 08:18, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]
միայն ազգությունը վիքիպեդիայում դեռ կարևոր չի, ու մենք իրավունք չունենք նրան վերաբերվել որևէ այլ կերպ, ավելի կարևոր է նրա վարքը: --ERJANIK քննարկում: 08:56, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]

Արգելափակում[խմբագրել կոդը]

Անհեթեթ բովանդակությամբ էջեր ստեղծելու, հետո դրանք ջնջման ներկայացնելու համար, ինչպիսիք էին վերջին Քննարկում:Շարույթ, Քննարկում:Ցցունք էջերը, դուք նախազգուշացված էիք։ Այս և նմանատիպ ոչ կառուցողական ներդրման համար արգելափակվում եք երկու շաբաթով, հուսամ, որ այս ժամկետը լրանալուց հետո ավելի լուրջ և ստեղծագործ կվերաբերվեք խմբագրումներին։--Bekoքննարկում 16:24, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]

Երկու շաբա՞թ։ --ջեօ » 16:49, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]
Երկու շաբաթ հանգիստ կաշխատենք այստեղ, Շնորհակալություն հարգելի Բեկո!!!!! Ժամանակ չենք կորցնի Նաթիգի հոդվածները ուղղելու կամ ջնջման ուղղարկելու վրա:--Mishukdero (քննարկում) 19:24, 27 Հունիսի 2013 (UTC)[reply]

Մասնակից:UBX/1337[խմբագրել կոդը]

Ինչո՞ւ եք ուրիշ մասնակցի ենթաէջ ստեղծում, այնտեղ կաղապար տեղադրելով։ Փորձարկման դաշտ չկա՞։ Եվս մնկ նմանատիպ քայլ և կարգելափակվեք։--Bekoքննարկում 19:12, 12 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Առհավետ արգելափակում[խմբագրել կոդը]

Ձեր մասնակցային հաշիվը առհավետ արգելափակված է կրկին անպատշաճ ստորագրություն օգտագործելու համար [5]։ Ձեզ արդեն նախազգուշացվել էր այդպիսի ստորագրության անպատշաճության մասին [6], ինչպես նաև բազմիցս այս չարաշահումների կապացկությամբ։ Ձեր մասնակցությունը մեծ մասամաբ ադմինական, ինչպես նաև այլ մասնակիցների ռեսուրսների գռեհիկ վատնում է։ Այս պատճառով սահմանափակ ժամկետի փոխարեն արգելափակվում եք առհավետ։ Խորհուրդ եմ ձեզ տալիս գտնել նոր զբաղմունք և զերծ մնալ հայերեն վիքիպեդիայում այլևս խմբագրումներ կատարելուց։ Ձեր կամայական նոր խամաճիկ անհապաղ արգելափակվելու է։ ― Teak (քննարկում) 03:48, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ապաարգելափակել[խմբագրել կոդը]

Այս՝ NatigKrolik (քննարկումներդրումմատյաններարգելափակել) մասնակիցն արգելափակվել է և խնդրում է Վիքիպեդիայի ադմինիստրատորներին ապաարգելափակել իրեն:
Ապաարգելափակման համար իր կողմից նշված պատճառը՝ անպատշաճ ստորագրություն
  • Ադմինիստրատորներին՝ Այն դեպքում, երբ կան օրինական հիմքեր մասնակցի արգելափակումը հանելու համար, մի՛ մոռացեք ըստ անհրաժեշտության ապաարգելափել նաև համապատսախան IP-հասցեն: Մասնակցի ապաարգելափակումը կարող է լինել մի շարք հանգամանքներում (տե՛ս ՎՊ:ԱՐԳԵԼՔ, ՎՊ:ԱՏ)
  • Այն դեպքում, երբ արգելափակված է IP-հասցեն, և մասնակիցը չի կարողանում դրանից օգտվել իրենից անկախ պատճառներով, նա պետք է նշի այդ IP-հասցեն իր ապաարգելափակման պատճառում, որպեսզի հստակ լինի, թե որ IP-հասցեն է արգելափակվել:

--NatigKrolik (քննարկում) 22:38, 2 Հունվարի 2017 (UTC)