Մասնակցի քննարկում:Eurofan88

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվ
Արխիվ

2014 թ. տարվա հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Eurofan88, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:16, 11 Հունվարի 2015 (UTC)

Հարգելի՛ Eurofan88։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ) հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --ERJANIK քննարկում: 11:04, 1 Փետրվարի 2015 (UTC)

Բայց երկու պատկերներն էլ անհրաժեշտ են հոդվածի համար։ Օրինակ այս ԼՀ կարգավիճակ ունեցող հոդվածում նույնպես 2 ոչ ազատ պատկեր է օգտագործվում։ --Եվրո$ան 11:13, 1 Փետրվարի 2015 (UTC)
դե հա այդպիսի բան կարող է լինել, բայց հարցն այն է, որ այդ կանոնակարգը ավելի ուշ է ստեղծվել քան այդ հոդվածը, դրա համար մի տեսակ հետադարձ ուժ կոչվածի պես չենք կարող միանշանակ դրանց մասին գրել, չնայած վաղ թե ուշ պետք է այս հարցը բարձրացվի, ինչևէ, բայց այս պահին եղած կանոնակարգի ստեղծումից հետո է գրվել այս հոդվածը, դրա համար պետք է այնպես անել որ չխախտվի այդ կանոնը, ցավոք բայց այդպես է։ --ERJANIK քննարկում: 11:24, 1 Փետրվարի 2015 (UTC)
լավ, դե ուրեմն կարող ես ջնջել այս պատկերը [1] ։| --Եվրո$ան 11:29, 1 Փետրվարի 2015 (UTC)
Կարծում եմ՝ այստեղ չի կարող գործել «օրենքը հետադարձ ուժ չունի» արտահայտությունը։ Եթե Դաշնակահար հոդվածում առկա է երկու ոչ ազատ պատկեր, ուրեմն մեկը պարտադիր պետք է հեռացնել։ Մնում է որոշել՝ որը։ -- Ջեօ () 11:47, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ջեոն ճիշտ է։ Թող այդ հոդվածի պատկերներից մեկն էլ ջնջվի։ Իսկ առհասարակ հոդվածում երկու ոչ ազատ պատկեր ունենալու արգելքի իմաստը ո՞րն է։ Օրինակ անգլերենում ու ռուսերենում այդպիսի կանոն չկա։ --Եվրո$ան 11:57, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ոչ, ներկա տեսքով կանոնակարգի պահպանմանն անձամբ կողմ եմ, այլապես կարող է խառնաշփոթ առաջանալ հոդվածում։ Բայց դեմ չեմ, կարելի է քննարկում բացել և համայնքի կարծիք հարցնել։ -- Ջեօ () 12:18, 1 Փետրվարի 2015 (UTC)
եթե մտածում եք, որ նոր կանոնակարգը պետք է պարտադիր ազդի նաև կանոնակարգից առաջ ստեղծված հոդվածների վրա, ապա խորհրդարանում քննարկում բացեք, տեսնենք, գրածս իմ կարծիքն է, ամեն դեպքում ապրես Eurofan88 ջան հոդվածում արագ արձագանքելու համար։ --ERJANIK քննարկում: 05:18, 2 Փետրվարի 2015 (UTC)
Այո, Երջանիկ ջան, կարծում եմ, որ կանոնակարգը պետք է կիրառվի նաև վերջինիս ընդունվելուց առաջ ստեղծված հոդվածների վրա։ Բացառություններ այս դեպքում չպետք է լինեն։ Խորհրդարանում քննարկում կբացեմ։ -- Ջեօ () 05:58, 2 Փետրվարի 2015 (UTC)
Ջեօ ջան, ուրեմն մի կարևոր բան էլ ասեմ, կանոնակարգի ստեղծումից առաջ էլ բազմաթիվ պատկերներ ունենք որոնց համար լրացված չի համապատասխան կաղապարը, դրա համար իսկ ի՞նչ կարծիք ունես, շատերն էլ բեռնվել են այն մասնակիցների կողմից ովքեր էլ ակտիվ չեն, այդ տրամաբանությամբ դրանք պետք է ջնջվեն բոլորը, դա ճիշտ կլինի????: --ERJANIK քննարկում: 06:15, 2 Փետրվարի 2015 (UTC)
Հնարավորության դեպքում պետք է համապատասխան կաղապարը լրացնել, իսկ եթե պատկերների աղբյուրներ չենք կարողանում գտնել, միակ լուծումը ջնջել է։ -- Ջեօ () 06:17, 2 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհավոր Սուրբ Զատիկ[խմբագրել կոդը]

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ :-)--Νοραγρ (συζήτηση) 11:34, 5 Ապրիլի 2015 (UTC) [reply]
․․․Օրհնյալ է հարությունը Քրիստոսի ։] --Եվրո$ան 11:52, 5 Ապրիլի 2015 (UTC)[reply]

խնդրանք առաջարկ[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Eurofan88, շնորհակալ եմ այս խմբագրման համար, ու առաջարկում եմ ստեղծես Քորթնի Քարդաշյանի մասին հոդված հայերեն վիքիում որ հղում լինի գիտեիք որի էջից։ --ERJANIK քննարկում: 18:39, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ողջույն։ Սիրով կստեղծեմ հիմա ։) --Եվրո$ան 18:46, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]
շնորհակալ եմ շատ ։ --ERJANIK քննարկում: 19:19, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Translating the interface in your language, we need your help[խմբագրել կոդը]

Hello Eurofan88, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:06, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Eurofan88, ինչպե՞ս ես: Մեկ հոդված կա ձուլման տակ, երևի մենակ դու կարողանաս ձուլել՝ Big Time Rush (խումբ) և Big time rush: Որն է դրանցից ավելի հիմնականը՝ թե վերնագրի թե տեսքի առումով, որը որի մեջ պետք է ձուլենք? Եթե ժամանակ ունենալու դեպքում զբաղվես այս հարցով, շնորհակալ կլինեմ:

Միայն հիշեցնեմ, որ ձուլելուց պահում ենք առաջին գրված հոդվածը, իսկ երկրորդի տեքստը ավելացնում առաջինի մեջ: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 16:12, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն։ Լավ, դու ինչպե՞ս ես։ «Big Time Rush (խումբ)» անվանումն է ճիշտ։ Ես հիմա կձուլեմ դրանք։ --Եվրո$ան 16:30, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 20:41, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]

Շքանշաններ, 2015 հունիս[խմբագրել կոդը]

Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Eurofan88, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:15, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ =) --Եվրո$ան 18:18, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]
Խնդրեմ: Շնորհակալություն երաժշտության բնագավառում ձեր զգալի ներդրումների համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:32, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Eurofan88, Արտաքին հղումներ կաղապարը ցուցադրում է արտաքին եղած ողջ հղումները երգչի, ֆիլմի, դերասանի, երևույթի մասին և ոչնչով չի խանգարում Ձեր աշխատանքին ու չի նսեմացնում Ձեր աշխատանքը: Խնդրում ենք հետ չշրջել կատարված խմբագրումները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:41, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հետ չէի շրջի եթե գոնե մի քանի հղում լինեին (ինչպես օրինակ այստեղ), միայն MusicBrainz կայքի հղումը անհրաժեշտ չէ։ Դուք եք ընտրում ո՞ր կայքի հղումները պետք է լինեն։ --Եվրո$ան 10:53, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Չէ իհարկե, ավտոմատ է գալիս:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:06, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հ.Գ.Այն կայքերն են, որոնք թվագրված պահպանում են տեղեկույթը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:08, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լավ։ Բայց չեմ կարծում որ Ինստագրամի հղումը անհրաժեշտ է։ Նկատի ունեմ ընդամենը լուսանկարներ հրապարակելու կայք է, իմաստ չունի հղումը դնել հոդվածներում։ --Եվրո$ան 20:11, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Eurofan ջան, մենք միայն դնում ենք {{Արտաքին հղումներ}} կաղապարը, մնացածն ավտոմատ գալիս է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:14, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լավ, պարզ է )) --Եվրո$ան 20:16, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ինստագրամի հղումը կարող ենք կաղապարից հանել--ԱշոտՏՆՂքնն․ 20:38, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Եթե հնարավոր է, հանիր Աշոտ ջան։ Ոչ մի ինֆորմատիվ բան չի ներկայացնում հոդվածի թեմային ծանոթանալու համար։ --Եվրո$ան 20:41, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Եթե Կաղապարի քննարկում:Արտաքին հղումներում դեմ կարծիքներ չլինեն, կարող ենք հանել --ԱշոտՏՆՂքնն․ 21:00, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Երաժշտական շքանշան
Կարճ-կոնկրետ՝ ապրե՜ս թեմատիկան զարգացնելու համար։ Ջեօ 08:53, 10 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, Ջեօ ջան ^^ --Եվրո$ան 08:55, 10 Հուլիսի 2015 (UTC)[reply]

գլխավոր էջում ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

մի անգամ մի առիթով մի ադմինիստրատոր ինձ ասեց որ ցանկալի չի, որ գլխավոր էջում լինեն ոչ ազատ պատկերներ, սա գրում եմ կապված սրա հետ, բայց դե մեծ խնդիր չի, եթե ուզում ես թող մնա այս մեկը, ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս ոչ ազատ պատկերները չդնել գլխավորում, բայց նորից եմա սում երևի թե մեծ խնդիր չի։ --ERJANIK (քննարկում) 08:44, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Եթե գլխավոր էջում ոչ ազատ պատկեր ունենալը ցանկալի չի, որևե խնդիր չեմ տեսնում կարող ես հանել։ Այնպես չի, որ շահագրգռված եմ որ այդ պատկերը լինի գլխավոր էջում, ուղղակի դրեցի որ ավելի գեղեցիկ տեսք ստանա։ --Եվրո$ան 09:04, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Hello Eurofan88. Please say me; whats your real name? --MIZZ (քննարկում) 15:05, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Hey MIZZ, you look newcomer here. Why are you interested? --Եվրո$ան 15:07, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Outright. but I am dont newcomer in Wikipedia. I am newcomer in Armenian Wikipedia --MIZZ (քննարկում) 15:11, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Outright? Like really? and how you found me? Also i said here which already refers to the Armenian Wikipedia :) --Եվրո$ան 15:15, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Oh yeah. Thanks for all. Yes; really. Oh~ sorry, I dont seen word here. --MIZZ (քննարկում) 15:20, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սա էլ գլոբալ տեղեկությունը մասնակցի մասին։ --Ջեօ 15:22, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Անգլերենից երևում էր, որ հայ ա ։D --Եվրո$ան 15:25, 28 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Eurofan88, այդ տողերը գալիս են Վիքիդատայից և ապահովում Հայկի նշած արտաքին հղումների առկայությունը հոդվածում: Ոչ ոք նպատակ չունի նսեմացնել Ձեր աշխատանքը, այլ դյուրինացնել: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:17, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Մասնակից:Արամ Սողոմոնյան, Վիքիդատան այդ տողերը սխալ է լրացնում։ Ինչ իմաստ ունի դրանք ջնջել, եթե հոդվածում արդեն ճիշտ լրացված են? Մասնագիտությունների առաջ հայտնվում է «դերասան, կինոպրոդյուսեր, երաժիշտ, պարող, ձայնային դերասան, ձեռնարկատեր, հեղինակային կատարող և երգահան», մինչդեռ ընդամենը այն երեք պետք է լինեն, որոնք ես նշել եմ։ Ծննդավայրը ես նշել էի Մեմֆիս, Թենեսի, բայց ձեր փոփոխությունից հետո մնացել է միայն Մեմֆիս, Ժանրերի տողը ընդանրապես անհետացավ։ --Եվրո$ան 15:26, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Իսկ ինչ կասե՞ք ծննդյան թվականի մասին:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:27, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Չի աշխատում 404 NOT FOUND :) --Եվրո$ան 15:31, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ինձ մոտ բացում է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:33, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հենց նոր չէր բացում, երևի ճշտեցիք դատայից։ Ես դեմ չեմ, որ միայն ծննդյան թվականը Վիքիդատայից գա, բայց մյուս տողերը սխալ է լրացնում։ Ես պարտավոր չեմ մտել Վիքիդատա ուղղել, երբ որ դրանից առաջ արդեն հոդվածում ճիշտ լրացրել էի։ --Եվրո$ան 15:36, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Լավ, Եվրո$ան ջան: Լուծումը գտնվեց:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:40, 1 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն Եվրո$ան ջան, մի հարց ունեմ: Մի այ փիով մասնակից Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հոդվածում բաներ է ավելացնում, պակասեցնում, խնդրեմ տես ճիշտ է անում: --Խաչատրյան 09:52, 2 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Մոտավորապես մի տարի կլինի, որ և՛ պակասեցնում է, և՛ ավելացնում։ :-) --Ջեօ 09:53, 2 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Բարև Խաչատրյան ջան ։) Հա, թարմացումներ է անում հոդվածներում։ --Եվրո$ան 09:57, 2 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

հետ շրջում[խմբագրել կոդը]

Ողջույն, Եվրոֆան ջան, կապված այս խմբագրման հետ: Եթե տվյալ հոդվածում, մենք օգտագործում ենք {{Անձ}} կաղապարը, ապա ցույց է տալիս այսպես՝ Ծննդավայր՝ Լոս Անջելես: Ինչպես նաև նայիր ռուսերեն Վիքիպեդիայում ինչ է գրված. մեջբերեմ.

Лили родилась в Лос-Анджелесе в семье известного британского художника Алана Олдриджа и американской модели Лоры Лайонс

Այսքանը: Եթե ինչ-որ սխալ եմ թույլ տվել, խնդրում եմ ասել :): Հարգանքներով: Հա, ի դեպ, անգլերեն Վիքիպեդիան իմ և ռուսերեն Վիքիի հետ համաձայն չի:

Aldridge was born at Saint John's Hospital in Santa Monica, California

: Ինչ-որ սխա՞լ է: Մեկ էլ համեմատիր ռուսերեն և անգլերեն վիքիպեդիաներում օգտագործվող տեղեկաքարտի այդ դաշտերը--Խաչատրյան (քննարկում) 18:13, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո, Գարիկ ջան։ Ծննդավայրը Սանտա Մոնիկա քաղաքն է, որը գտնվում է Լոս Անջելեսի շրջանում, երևի հենց դրա համար էլ որոշ տեղերում միայն գրված է Լոս Անջելես։ --Եվրո$ան (Քննարկում) 18:32, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ, շնորհակալ եմ և՛ արագ արձագանքելու, և՛ հակիրճ պատասխանելու համար:--Խաչատրյան (քննարկում) 18:34, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Եվրոֆան ջան, շնորհավորո՜ւմ եմ, Real and True հոդվածը ստացավ Լավ հոդվածի կարգավիճակ։ Շնորհակալություն քեզ քո ներդրումներ և որակյալ հոդվածների համար ^^ --Jeo 06:06, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Վայ վերջապես՜՜՜ \Օ/ Ապրես Jeo ջան! ^^ --Եվրո$ան (Քննարկում) 06:11, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհավո՜ր (առանձնապես) :D --Լիլիթ (քննարկում) 06:12, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Առանձնապես շնորհակալ եմ, Լիլիթ ջան ;D --Եվրո$ան (Քննարկում) 06:13, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Լավ հոդվածներ ^_^[խմբագրել կոդը]

Լավ Հոդված
Հարգելի՛ Eurofan88, շնորհակալություն երկու լավ հոդված ստեղծելու համար (Real and True և Ջասթին Թիմբերլեյք)--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 16:57, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ապրես ԱշոտՏՆՂ ջան ^^ --Եվրոֆան (Քննարկում) 17:04, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհավո՜ր Եվրոֆան ջան: -- Գարիկ 17:35, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Քեզ էլ մերսի Գարիկ ջան ;) --Եվրոֆան (Քննարկում) 17:41, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Թարգմանություն[խմբագրել կոդը]

Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը: Կաղապարը դրել էի, որ ավելացնեիր, Եվրոֆան:--Արամ (քննարկում) 10:55, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դե ամփոփման մեջ գրել եմ, որ չգիտեմ։ Դա երգի հուկն է ու այս դեպքում երևի այդքան էլ կարևոր չի թարգմանությունը, քանի որ երգը լսողը առաջինը ուշադրություն է դարձնում այդ արտահայտությունը բազմաթիվ անգամներ հնչեցնելու վրա։ --Եվրոֆան (Քննարկում) 11:00, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
70 անգամ անիմաստ արտահայտությունը կրկնելը հո՞ւկ է:--Արամ (քննարկում) 11:04, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Անիմաստ կամ իմաստով արտահայտությունը ասյտեղ կարևոր չի, քանի որ կարող եմ ներկայացնել վստահելի աղբյուրներ, որոնք գրել են երգում այդ արտահայտությունը մի շարք անգամներ օգտագործելու մասին ու համարել են դա հուկ (Complex, Pitchfork Media, Grant Brydon)։ --Եվրոֆան (Քննարկում) 11:14, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

փոքր հարց[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Eurofan88, ոնց ես?, կապված այս խմբագրման հետ, այս տեսքով երբ կիսվում է այդ նշանը, ըստ իս օրինակ ավելի լավ է օգտագործել այնպիսի կաղապարում, որ հոդվածը պետք է զրկվի լավ հոդվածի կարգավիճակից, ես դրել էի հարցականով նշանը, իհարկե ոչ մի դեպքում խնդիր չի, նորմալ է ամեն ինչ, ուղղակի կուզել լսել քո կարծիքը, եթե մնալու է այսպես, ապա այդ դեպքում Կաղապար:Ցուցափեղկի թեկնածու-ի համար էլ նման մի պատկեր գտիր որ նման լինեն, չնայած որ տարբեր էլ լինի պարզ է էլի ոչ մի խնդիր։ --ERJANIK (քննարկում) 10:40, 8 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո ERJANIK ջան, լավ եմ, շնորհակալություն, դու ինչպես ես? Անգլերենում ու մի քանի այլ Վիքիպեդիաներում էլ է դա օգտագործվում։ Համաձայն եմ, որ դա կարող է օգտագործվել կարգավիճակից զրկված հոդվածներում, բայց նաև կարող է օգտագործվել թեկնածուների հոդվածներում։ Արի պատկերացնենք, որ ոչ թե այդ նշանը կիսվում է, այլ ընդամենը այդ կիսված փոքր մասնիկն է պակասում որ նշանը ամբողջանա ու հոդվածի վերջի աջ մասում հայտնվի։ Չգիտեմ, իմ կարծիքն է, նախորդ տարբերակն էլ վատը չէ, կարող ենք փոխել, որևէ նպատակ չունեմ զոռով իմ նախընտրած պատկերը պահել կաղապարում ։) --Եվրոֆան (Քննարկում) 19:01, 8 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ընտրյալ հոդվածի կաղապարում էլ սա կարող է օգտագործվել [2] --Եվրոֆան (Քննարկում) 19:04, 8 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
դե դա էլ փոխի ընտրյալում որ նման լինեն, ոչ մի խնդիր չկա։ --ERJANIK (քննարկում) 06:05, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արված է --Եվրոֆան (Քննարկում) 07:30, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Եվրոֆան ջան: Շնորհավորում եմ քո խմբագրած «Թու Չեյնս» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 7-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շարունակիր զարգացնել մեր վիքին: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 19:43, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Մերսի։ --Եվրոֆան (Քննարկում) 19:51, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր 500-րդ հոդված[խմբագրել կոդը]

Վիքիներդնող
Ողջույն, Eurofan88: Այս շքանշանը քեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում 500-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ 500-րդ հոդվածը White Walls-ն էր: Շարունակիր զարգացնել մեր Վիքիպեդիան։ Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 21:01, 12 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Eurofan88, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Օմարիոն» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 16-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 22:07, 15 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Եվրոֆան: Խնդրում եմ կարո՞ղ ես ասել՝ ինչպես է հայերեն թարգմանվում garage rock-ը: Նախապես շնորհակալություն:--Արամ (քննարկում) 14:38, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Արամ։ «Գարաժ ռոք» կամ «Գարաժային ռոք»։ Ռոքով հետաքրքրված չեմ, դրա համար էլ չեմ կարող միանշանակ ասել սրանցից որ մեկն է ավելի ճիշտ։ Չնայած երևի առաջինը ըստ Գուգլի արդյունքների։ --Եվրոֆան (Քննարկում) 14:53, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, ուղղակի բառացի թարգմանությունն էր մտքովս անցում:--Արամ (քննարկում) 14:55, 22 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Eurofan88, Bad Romance հոդվածում չկարողացա տեղադրել երգի ձայնագրությունը: Այն կա Ռուսերեն Վիքիպեդիայում: Կարո՞ղ եք օգնել: Շնորհակալություն:) --Doctor Vamp (քննարկում) 12:10, 25 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Doctor Vamp։ Ըստ Հայերեն Վիքիպեդիայի այս կանոնակարգի` հոդվածում միայն մեկ ոչ ազատ ֆայլ կարելի է օգտագործել, իսկ Bad Romance հոդվածում արդեն կա մեկը (սինգլի շապիկը)։ --Եվրոֆան (Քննարկում) 12:21, 25 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Eurofan88, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «This Summer's Gonna Hurt like a Motherfucker» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 19:37, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Խնդրանք Արմանից[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Eurofan88: Ինչպես հայերենով ճիշտ կլինի թարգմանել Country music ? Այն պետք է Քևին Քոսթների հոդվածի համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:13, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Արման։ Քանթրի երաժշտություն կամ ուղղակի քանթրի։ --Եվրոֆան (Քննարկում) 08:16, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Եվրոֆան ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 08:22, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Վաստակաշատ Վիքիպեդիացի[խմբագրել կոդը]

Վաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի՛ Eurofan88, այս շքանշանը Ձեզ, Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած մեծ վաստակի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:47, 9 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

{| class= style="font-size:100%; border:1px solid #CC9999; background-color:#FEDEDE;"

|

|width="100%"|Զգուշացում. Դուք Դեմի Լովատո էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--Արամ քննարկում 20:05, 10 Դեկտեմբերի 2015 (UTC) |}[reply]

Արամ ջան, այստեղ խմբագրական պատերազմ լինել չի կարող, քանի որ 3 անգամ նույն խմբագրումը չի հետ շրջվել, այլ 3 տարբեր բաներ՝ ֆան կայքերի ավելացում, մեքենայական թարգմանություն, ոչ չեզոք, ոչ հանրագիտարանային, առանց աղբյուր տեղեկության ավելացում։ Եվրոֆանի կողմից եղել է ոչ կառուցողական ներդրման կանխում և ոչ թե խմբագրական պատերազմ։ Հետևաբար այս զգուշացումն անվավեր է։--Լիլիթ (քննարկում) 20:14, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես հետշրջումներն եմ նայել, Եվրոֆան ջան, կներես, Լիլիթին շնորհակալություն:--Արամ քննարկում 20:18, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հոդվածանյութի մասին կարծիք[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Eurofan88: Մի հատ Ան Գորդոնախ հոդվածը կնայես, թե այն հանրագիտարանային է, թե ոչ: Մի հղում ունի, այն էլ չաշխատող: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 13:01, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, հարգելի Արման Մուսիկյան։ Հոդվածում խմբի գործունեության մասին նշանակալի բան չկա ներկայացված, բայց ըստ Գուգլի արդյունքների` հայկական որոշ կայքեր անդրադարձել են խմբին։ Հաստատ չեմ կարող ասել` նշանակալի է, թե չէ։ --Եվրոֆան (Քննարկում) 13:46, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ, կդնեմ ջնջման, թող համայնքը որոշի: Շնորհակալություն, Eurofan88 ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 13:49, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Eurofan88, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
:D
Առանձնապես մեծ բան չի, բայց համովա երևում :D Հյուրասիրվի, հաստատ չես փոշմանի, նոր հոդվածների լավ գաղափարներա տալիս :D Լիլիթ (քննարկում) 19:14, 23 Հունվարի 2016 (UTC)
Առանձնապես մերսի, Լիլիթ ջան, զգացված եմ ;D --Եվրոֆան (Քննարկում) 19:19, 23 Հունվարի 2016 (UTC)
Առաջացնում է նաև Վիքիդարանում խմբագրելու անզուսպ ցանկություն։ Ճ --Ջեօ 20:08, 23 Հունվարի 2016 (UTC)
:DD --Լիլիթ (քննարկում) 20:13, 23 Հունվարի 2016 (UTC)
Ինձ մոտ այդպիսի ցանկություններ չեն առաջանում հիրավի, Ջեօ՛ :D Ես միայն ժամանակ եմ տրամադրում Վիքիպեդիա ազատ հանրագիտարան խմբագրելուն :3 --Եվրոֆան (Քննարկում) 20:14, 23 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Eurofan88, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Բրայսոն Թիլեր» հոդվածն ընտրվել է 2016 թվականի ապրիլի 11-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ Ս. 21:13, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Եվրոֆան ջան, խնդրում եմ կաղապարում կատարած փոփոխություններն ավելացբել նաև հոդվածում:--Արամ Ս. 21:27, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Արամ ջան, կարիք չկա, կաղապարում երկրորդ պարբերությունը հոդվածի «1993-2013: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ» ենթաբաժինն է, որտեղ ավելի մանրամասն ներկայացված է նախաբանի փաստերը։ --Եվրոֆան ($$$) 21:41, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Եթե հարց էր[խմբագրել կոդը]

Ողջույն, խմբագրման ամփոփման մեջ գրել եք՝ «Նորմալ լրացված տեղեկաքարտ է, ինչու եք ջնջում? Դատայի պատճառով տողերի մեծ մասի տվյալները ու նկարի նկարագրությունը անհետանում են։» Այո, բայց կարելի է, և պետք է այդ ամենը լրացնել դատայում, և հարցը կփակվի։ Ինչը որ փորձում էի անել։ --BekoՔննարկում 17:18, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Beko։ Բայց ինչու գնալ դատա նորից նույն բանը լրացնել, եթե հոդվածում արդեն լրացված էր? Լրացված տեղեկաքարտի տողերը ջնջելու իմաստը որն է? Դատայի տվյալներով տեղեկաքարտերը այն հոդվածների համար չէին, որոնք ընդհանրապես չունեին դրանից? --Եվրոֆան ($$$) 17:24, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Անգլերենում 7-8 ամիս առաջ ավելացվել է ծննդյան տարեթվի կամ-կամը, ու եթե դա լիներ դատայում, ապա հայերենում, ու մնացած լեզուներում ավտոմատ կհայտնվեր, այլ ոչ թե այսօր ձեռքով այն կավելացնեին։ Նաև մնացած փոփոխությունները, որ կատարվում են հոդվածի հերոսի կյանքում կամ նոր են հայտնվում արագ կավելանան հոդվածում։ --BekoՔննարկում 17:41, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ժանրերից միայն մեկն էր մնացել դատայի տվյալներով, նկարի նկարագրությունը անհետացել էր, Մասնագիտություն տողը ընդհանրապես սխալ էր, սրանք նոր փոփոխություններ չեն այս անձի կյանքում: --Եվրոֆան ($$$) 18:21, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Զգուշացում․ Վիքիէթիկետի խախտում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Eurofan88, Դուք ստանում եք զգուշացում այստեղ Վիքիէթիկետը խախտելու համար՝ «սարքել եք բոմժանոց լրիվ»։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել Վիքիէթիկետի սահմաններում։ Վիքիէթիկետի խախտումները, այլ մասնակիցներին վիրավորելը շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։

--Սիգմա (քննարկում) 06:55, 15 Հուլիսի 2019 (UTC)[reply]