Մասնակցի քննարկում:Arlen Shahverdyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Arlen Shahverdyan ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 04:28, 19 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Բարև հարգելի մասնակից, չի կարելի ջնջել զգուշացման կաղապարը հոդվածից առանց քննարկման, այլ կարելի է պարզաբանում պահանջել ինչու է դրվել զգուշացման հաղորդագրությունը հոդվածի մեջ:--6AND5 (քննարկում) 09:09, 28 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Բարև հարգելի 6AND5: Շնորհակալ եմ դիտողության համար: Ասացեք խնդրեմ ի՞նչն է պատճառը, որ արդեն երկրորդ անգամ «Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ» տեքստով զգուշացման կաղապար եք տեղադրում «Հայկ Քոթանջյան» էջում (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%94%D5%B8%D5%A9%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6), քանի որ ես փորձում եմ պատշաճ կերպով մշակել ու տեղադրել նյութը՝ հնարավորինս բացառելով բոլոր խնդիրները և խնամքով հետևելով էջի վարման անհրաժեշտ կանոններին: Հիմա Ձեր թույլտվությամբ ես զգուշացումը դարձյալ կհանեմ, սակայն ակնկալում եմ Ձեր օգնությունը և խորհրդատվությունը՝ խնդրի վերջնական լուծման ու կարգավորման նպատակով: Սպասում եմ արձագանքի, քանի որ էջը և դրա բովանդակությունը կարևոր են, ինֆորմացիայի տեսանկյունից՝ ճշգրիտ ու հղումներով հաստատված: Ինձ շատ կարևոր է, որպեսզի «Հայկ Քոթանջյան» էջը կառուցվի ճիշտ և լինի բյուրեղյա: Ակնկալում եմ Ձեր օգտակար աջակցությունը և նախապես շատ շնորհակալություն: Հարգանքով՝ Առլեն, Էջի ադմին:

Հարգելի մասնակից ես բերեմ մի քանի տող օրինակ. Նա Հայկական բանակում առաջին անգամ ստեղծել է՝ , այս տողը արդեն ոչ հանրագիտարանային է, չի կարող անհատը ուղղակի իրեն վերագրի բաժնի կամ այլ բանի ստեղծումը: Բացի այդ հարկավոր է առաջին անգամ ստեղծվածի տողի ցուցակի բոլոր կետերի համար աղբյուրներ լինել և ցանկալի է հայերեն ու լինի էլեկտրոնային: Ամեն դեպքում հայերեն լինի չլինի կամ էլեկտրոնային լինի չլինի հարկավոր են նաև մեջբերումներ կատարել կարևոր փաստերի համար, օրինակ նայեք Հյուսիսային Իրանի խանություններ հոդվածի ծանոթագրություններ բաժնի երրորդ կետը, որպես մեջբերում բերելու օրինակ: Հիշեցնեմ նաև եթե հանկարծ պարզվում է, որ որևէ մասնակից սխալ մեջբերում է կատարել, այսինքն կեղծել է փաստերը, ապա երկարաժամկետ արգելափակում է ստանում, եթե իհարկե անժամկետ չստանա:

Դերը «Պերեստրոյկայում» ենթավերնագիրը նույնպես ոչ հանրագիտարանային, այնպիսի տպավորություն է, որ Քոթանջյան պերեստրայկայի գլխավոր դերակատարներից է եղել:Բացի այդ հայերեն Վիքիպեդիայում ծանոթագրությունները դրվում են վերջակետից առաջ, ոչ թե հետո:--6AND5 (քննարկում) 08:24, 29 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի 6AND5, փորձեմ պատասխանել Ձեր դիտարկումներին, որոնց համար շատ շնորհակալ եմ: «Նա Հայկական բանակում առաջին անգամ ստեղծել է» և «Դերը «Պերեստրոյկայում»» ենթավերնագրերի առնչությամբ ես փորձում եմ գտնել ընդունելի լուծում-ձևակերպումներ, որոնք հանրագիտարանային են ու Վիքիպեդիայի տրամաբանությանը համապատասխան, թեև պրն. Քոթանջյանի դերը նշված պատմական ժամանակաշրջանում զգալի է ու կարևոր: Ինչ վերաբերվում է ծանոթագրությունների՝ վերջակետից առաջ տեղադրվելուն, ապա ես դա անմիջապես փոխեցի և ուղղեցի: Հավելեմ, որ նյութում բերված բոլոր ծանոթագրությունները և մեջբերումները ստույգ են ու ճշգրիտ, չկա որևէ կեղծիք կամ անճշտություն, ինչը հավաստի կերպով հաստատում է ամբողջ նյութի՝ Հայկ Քոթանջյանի կենսագրական փաստերի ու գործունեության արժանահավատությունը: Ամեն դեպքում, ես կփորձեմ հարստացնել հոդվածի աղբյուրագիտական ապարատը: Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ Ձեր կառուղոցական մոտեցման համար, ինչը շատ գնահատելի է: Հուսով եմ, որ զգուշացումը այլևս չի լինի և ձեր աջակցությունը կնպաստի հոդվածի կատարելագործմանն ու զարգացմանը: Հարգանքով՝ Առլեն:

Եվս մեկ դիտարկում, հաղորդագրություն գրելիս մի մոռացեք ստորագրել, դրա համար ուղղակի սղմեք գրիչ պատկերի վրա (էջի վերևի ձախ մասում) :--6AND5 (քննարկում) 15:41, 29 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ, հիմա փորձում եմ կարգավորել ենթավերնագրերի պահը: Շատ գնահատում եմ ձեր վերաբերունքը:--Arlen Shahverdyan (քննարկում) 16:09, 29 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Խնդրեմ, բայց կարևոր փաստերի, մասնավորապես վերը նշված ցանկի դեպքում ցանկալի է յուրաքանչյուր կետի համար մեջբերումներ կատարեք, մեջբերում կատարելու ձևը նայելու համար նշել եմ, որ հոդվածը նայեք: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ ըստ Վիքիպեդիայի յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճշտել աղբյուրներում գրվածը, սա ուղղակի չափանիշ է, որ պետք է գործի, որպեսզի խնդիրներ չառաջանան:--6AND5 (քննարկում) 16:42, 29 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ, խնդիրն այն է, որ վերը նշված ցանկում աշխատությունները էլեկտրոնային լինքեր չունեն, միայն երկու կետի դեպքում կարողացա էլեկտրոնային հղում տալ, քանի որ դրանք կան ՊՆ կայքում, մյուսները հրատարակված գրքեր են, որոնք համացանցում չկան: Ենթավերնագրերը փոխել եմ ու հուսով եմ՝ արդեն ավելի ճիշտ են ու համապատասխան: Ես մեկ անգամ ևս ձեզ շնորհակալ եմ ձեր բարեկամաբար սատարման համար:--Arlen Shahverdyan (քննարկում) 16:53, 29 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

«Առլեն Շահվերդյան» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Arlen Shahverdyan, Ձեր ստեղծած «Առլեն Շահվերդյան» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ ոչ հանրագիտարանային բովանդակության պատճառով։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Ar sog 11:18, 3 Հունիսի 2016 (UTC)[reply]