Ողջույն Anahit webpr։ Բարի գալուստ Հայերեն Վիքիփեդիա։ |
Welcome message in English |
| Շնորհակալություն քո հետաքրքրության և webpr ներդրումների համար։ Վիքիփեդիան մի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք, քեզ դուր կգա այստեղ և դու կդառնա Վիքիփեդիայի հանրության անդամ։ |
| Դու կարող ես օգնել զարգացնել այս հանրագիտարանը խմբագրելով եղած հոդվածները և ստեղծելով նորերը։ Հիշիր, որ Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է. դա նշանակում է, որ եթե քո խմբագրումները կառուցողական են, կարող ես կատարել ցանկացած փոփոխություն։ Շարունակության համար առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին. |
 |
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում Հայերեն Վիքիփեդիան |
 |
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար |
 |
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին |
 |
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը |
 |
Ինչպես գրել հայերեն
Քո մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար |
 |
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար |
|
Ի դեպ, էկրանիդ հայտնված այս էջը քո մասնակցային քննարկման էջն է։ Վիքիփեդիայում գրանցված ամեն մի մասնակից ունի իր մասնակցային էջը և դրան կից ահա այսպիսի քննարկման էջ։ Նման քննարկման էջն օգտագործվում է որևէ մասնակցին դիմելու համար։ Օրինակ այս հաղորդագրությունը քո քննարկման էջում տեղադրել է , դու կարող ես դիմել նրան իր մասնակցային քննարկման էջում՝ ։ Ինչպես նշված է վերևում, ընդհանուր հարցերի կամ խնդիրների դեպքում, կարող ես գրառում կատարել նաև Խորհրդարանում, իսկ եթե հարցը վերաբերում է կոնկրետ մի հոդվածի, ապա այդ հոդվածի քննարկման էջում։
Քննարկման էջերում գրառումներ կատարելի պետք է վերջում ստորագրել։ Դա կատարվում է գրառման վերջում ավելացնելով 4 թիլդաներից կազմված նշանագիր (ահա այսպես՝ ~~~~) կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ «Հիշել» կոճակը սեղմելուց հետո քննարկման էջի քո գրառման վերջում հայտնվում է անունդ և գրառման ամսաթիվն ու ժամը։ Սա, իհարկե, միայն քննակման էջերում, հոդվածներում և այլուր ստորագրել պետք չէ։
Հիշիր նաև, որ Հայերեն Վիքիփեդիայում խմբագրել և նոր հոդվածներ ստեղծել կարելի է միայն հայերեն լեզվով և հայերեն տառատեսակով։ Ինչպես գիտես, Վիքիփեդիան բազմալեզու հանրագիտարան է, այնպես որ, այլ լեզուներով խմբագրելու համար, կարող ես մասնակցել Վիքիփեդիայի այլալեզու բաժինններին։ Ցտեսություն և հաջողություն։ {{{2}}}
|
|
Chaojoker 11:07, 30 Նոյեմբերի 2010 (UTC)
[խմբագրել] Վիքիֆիկացում և մի քանի այլ խորհուրդ
Ողջույն, Anahit webpr, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Մի քանի խորհուրդ որոշ տեխնիկական խնդիրների շուրջ, որ կարծում եմ կօգնի ձեր հոդվածների որակի բարձրացման՝
- Անգլերեն " " նշանի փոխարեն, խնդրում եմ օգտվել հայերեն չակերտներից՝ « »:
- Հոդվածի տեքստում չօգտվել <br/> թագից տողը փոխելու համար, այլ ուղղակի տեքստի տողերի միջև մի դադարկ տող թողնել, և ավտոմատաբար նոր տող (պարբերական) կստացվի: Եթե ցանկանում ես ցանկ ստեղծել, ապա ցանկի աօարկաների դիմաց կարող եք օգտվել * նշանից <br/> թագի փոխարեն:
- Վիքիփեդիան հանրագիտարանային կայք է, և այդ պատճառով էլ հոդվածները պետք է գրվեն հանրագիտարանային և տեղեկություն մատուցելու ոճով, և ոչ ՓիԱրի: Այդ պատճառով էլ Տաքսի «Էլի լավ ա» հոդվածի Սյուժեն վերնագրի ներքո բովանդակությունը փոփոխությունից կարող է բավականին բարելավվել և ավելի հանրագիտարանայինին մոտեցվել:
Շնորհակալություն, և եթե հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել, Chaojoker 14:43, 1 Դեկտեմբերի 2010 (UTC)
[խմբագրել] Քվեարկություն. տարվա հոդված
 |
|
Տարվա հոդված |
| Հարգելի Anahit webpr, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 20:00, 2 Հունվարի 2012 (UTC)|} |