Մասնակից:Velvet Bride/Նիք Դրեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Velvet Bride/Նիք Դրեյք
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆիկոլաս Ռոդնի Դրեյք
Ծնվել է1948թ. հունիսի 19
Ռանգուն, Մյանմա
Մահացել է1974թ. նոյեմբերի 25 (տարիքը՝ 26)
Թենուորթ-ին-Արդեն, Ուորիկշիր, Անգլիա
ԺանրերՖոլկ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, կիթառահար
Գործունեություն1969–1974
ԼեյբլIsland Records
ԿայքBryter Music

Նիկոլաս Ռոդնի «Նիք» Դրեյքը (անգլNicholas Rodney "Nick" Drake) (1948թ. հունիսի 191974թ. նոյեմբերի 25) անգլիացի երգիչ-երգահան է։ Առավելապես հայտնի է իր մելանխոլիկ և թախծոտ ստեղծագործություններով, որոնցում շեշտը դրված է քնարերգության և մատներով նվագվող ակուստիկ կիթառի բարդ պարտիաների վրա։ Լինելով վիրտուոզ կիթառահար՝ վարպետորեն տիրապետում էր նաև դաշնամուրին, կլարնետին և սաքսոֆոնին։ Դրեյքը մահացել է 26 տարեկանում, իսկ նրա աշխատանքները, իր կյանքի տարիներին գրեթե անհայտ մնալով, ժամանակի ընթացքում հայտնվել են պրոֆեսիոնալ երաժիշտների և առհասարակ երաժշտասեր հասարակության ուշադրության կենտրոնում, և նա մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այժմ Դրեյքը համարվում է անգլիացի ամենաազդեցիկ երգիչ-երգահաններից մեկը։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dann, Trevor (2006). Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, Da Capo Press. London. 2006. ISBN 0-306-81520-6, էջ 9, 10, 79, 184

Կատեգորիա:Անգլիացի երգիչ-երգահաններ Կատեգորիա:Անգլիացի կիթառահարներ