Մասնակից:Vanityfair86

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինված հակամարտություններ սահմանվում են որպես բաց, զինված շարունակական բնույթ կրող բախումներ երկու կամ ավելի կենտրոացված կողմերի միջև`իշխանության գլուխ գալու կամ տարածքային վիճաբանությունները լուծելու նպատակով: Զինված հակամարտությունների, դրանց պատճառների և միտումներ մասին տեսական հիմքը ինչպես սահմանափակ է, այնպես էլ շատ կարևոր: Սահմանափակ է քանի որ շատ բան չի ատաջարկվում զինված հակամարտության երևույթի և ընդհանուր բացատրության առումով և դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ` հաշվի առնելով խնդրի բարդությունը և բազմազանությունը: Իսկ կարևոր է, քանի որ ուղղորդում է, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել: Վերլուծության ենթարկելով առանձին կոնֆլիկտները` հնարավոր է դառնում նկատել ծավալման նշանները և հետագա թեժացման կանխարգելման հնարավորւթյուններ որոնելը:[1] Զինված հակամարտությունների էությունը հասկանալու համար շատ կարևոր է հստակ տարբերակում մտցնել ավարտված և հետաձգված զինված հակամարտությունների միջև: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքական լանդշաֆտը աղավաղված է պատերազմներով, որոնք վերսկսել են ոչ միայն զինադադար , այլ նաև հաշտության պայմանագիր կնքելուց հետո, ինչպես օրինակ Անգոլայում, Չեչնիայում, Խորվաթիայում, Ֆիլիպիններիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայում: Հաճախ դրանք վերադառնում են առավել կատաղի և ավերիչ տեսքով ու գրեթե միշտ ծանր նստելով հատկապես քաղաքացիական բնակչության վրա: Զինված հակամարտությունների տեսակները

Միջազգային հումանիտար օրենքը առանձնացնում է հակամարտությունների երկու տեսակ.

1. միջազգային,

2. ոչ միջազգային:

Միջազգային հակամարտությունները ծավալվում են երկու կամ ավելի պետությունների Զինված Ուժերի միջև: Որպես կանոն պատերազմները սկսվում են մի ազգի կողմից մյուսին պատերազմի հայտարարությամբ: Այնուամենայնիվ, ԶՈՒ-ի անընդհատ փոփոխվող բնույթը կասկածի տակ է դրել նման հայտարություների կարևորությունը, քանի որ պատերազմական գործողությունները և այլ ոչ պայմանական պատերազմական իրավիճակները առավել հաճախակի են դարձել: 2. Նմանօրինակ հակամարտությունները ծավալվում են կառավարական ուժերի և ոչ կառավարական զինված խմբավորումների միջև, կամ մի քանի զինված խմբավորումների միջև մի պետության ներսում:[2]

Զինված հակամարտությունների պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված հակամարտությունների պատճառները բազմաբույթ են: Այնուամենայնիվ հիմնական պատճառները, որոնք ներհատուկ են զինված հակամարտություններին, բաժանվում են առաջնային և երկրոդային պատճառների: Առաջին խմբում են հարկ է նշել հետևյալ պատճառները. 1. մարդկային բնույթը, 2. սոցիալ-հոգեբանական պահանջմունքները, 3. տնտեսական գործոնները:

Երկրոդայինների դեպքում որպես կանոն թվարկվում են.

1. քաղաքականությունը և մշակույթը(պատերազմելու ավանդույթը),

2. առանձնահատուկ պատճառներ.

Վերջին կետը կարիք ունի մեկնաբանության: Այսպես. յուրաքանչյուր պատերազամում ունի իր առանձնահատուկ պատճառները որոնք ներհատուկ միայն իրեն և չեն հանդիպում այլ դեպքերում: Այնումենյանիվ, այն որպես կանոն ստորադասվում է վերը նշված հիմնական պատճառներից որևէ մեկին կամ մի քանիսին: Սակայն պատմաքաղաքական և սոցիալ-տնտեսական որոշակի գործոնների ազդեցության տակ դրսևորվում է յուրովի:[3]