Մասնակից:O'micron/Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{անաղբյուր}}

Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618)
Լեհ-ռուսական պատերազմ

Թվական 1605 — 1618
Վայր Արևելյան Եվրոպա, Արևմտյան Ռուսաստան
Արդյունք Ռուսաստանի մայրաքաղաքի

ազատագրում

Հակառակորդներ
Լեհաստան Ռուսաստան
Հրամանատարներ
Լեհաստան Սիգիսմունդ III,

Վլադիսլավ IV

Ռուսաստան Բորիս Գոդունով,

Դմիտրի Պոզարսկի

Կողմերի ուժեր
Լեհ-լիտվական միություն Մոսկվայի Մեծ Իշխանություն
Շվեդիայի թագավորություն
Բորիս Գոդունով

Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618) պատերազմ է Արևելաեվրոպական ճակատում երկու ռազմաքաղաքական դաշինքների միջև[1][2][3][4]։ Հարձակվող կողմը Լեհական Մեծ Իշխանության և Լիտվայի Միացյալ Թագավորությունն էր[5]։ Նրանք կռվում էին Ռուսական օպրիչնինաների և Շվեդիայի Թագավորության դեմ։ 1607 թվականին Լեհաստանը իրեն հռչակեց Միացյալ պետություն` Մեծ Իշխանություն։ Նրա տիրապետությունը հաստատված էր արևելյան Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Հունգարական որաշ հողերի վրա։ Օրեցօր հզորացող Լեհաստանը հասնելով իր հզորության գագաթնակետին փորձեց գրավել ռազմաքաղաքակա կարևոր նշանակություն ունեցող Մոսկվա քաղաքը, որը տվյալ պահին Ռուսական Թագավորության մայրաքաղաքն էր և բոյարների հենակետը։

Պատերազմի սկիզբը և ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ Դմիտրի II

1608 թվականին Լեհաստանի թագավոր Կեղծ Դմիտրի II-ը լեհ-լիտվական զորքերի գլուխն անցած նախահարձակ եղավ Ռուսաստանի վրա։ Խիմկիի և Պրեսնյայի ճակատամարտերում լեհերը կրեցին պարտություն։ Տուշինոյի ճակատամարտում Վասիլ Շույսկու զորքերը ջախջախեցին տուշինցիներին և Կեղծ Դմիտրի II-ը փախավ Կոլուգա։ 1608 թվականի աշնանը Տուշինոյում կնքվեց պայմանագիր, որով լեհերը մեծ ռազմատուգանք վճարեցին Ռուսաստանին։

Պատերազմական իրադրության սրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1609 թվականին լեհերը բացահայտ ինտերվացիա սկսեցին Ռուսաստանի դեմ։ Կեղծ Դմիտրի II-ը կրկին արշավեց դեպի Մոսկվա։ 1610 թվականի հուլիսի 17-ին ազնվականները գահընկեց արեցին Վասիլ Շույսկուն և բռնի վանք ուղարկեցին։ Իշխանությունը անցավ յոթ բոյարներից կազմված կառավարության ձեռքը` Ֆ.Ի. Մստիլավսկու գլխավորությամբ։ 1610 թվականին լեհերը մտան Պետերբուրգ և ավերեցին այն։ Ստեղծված ծանր իրավիճակը ստիպեց բոյարներին բանակցություններ վարել ռուսական գահը լեհ արքայազն Վլադիսլավին հանձնելու մասին։ Բոյարները լեհական զորքերին ներս թողեցին Մոսկվա։ Վերստին Կալուգայում հայտնված Կեղծ Դմիտրի II-ը սպանվեց` իր սեփական գնդից մի մոնղոլ իշխանի ձեռքով։

Իշխանափոխության հիմնախնդիր Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս լեգենդները Վասիլ Երանելու դղյակի մոտ

Ազգային անկախության կորստի սպառնալիքը ոտքի կանգնեցրեց երկրի հայրենասիրական բոլոր ուժերին։ Կենտրոնական առավարությունից և զորքից զրկված ռուսական պետությունը կանգնա էր ազգային աղետի եզրին։ Մոսկվան գրավել էին լեհերը, իսկ երկրի հյուսիսը և Նովգորոդը ընկած էր Շվեդիայի տիրապետության տակ։ Նիժնի Նովգորոդում գումարվեց ժողով, որի որոշմամբ ռուսները ապստամբություն բարձրացրեցին լեհերի դեմ այս անգամ Շվեդիայի օգնությամբ։ Կ. Մինինին ստեղխեց միավորյալ խորհուրդ, որը ժամանակավոր կառավարության դեր էր տանում։ Բոյար Դմիտրի Պոժարսկին, որն աչքի էր ընկնում լեհերի դեմ Մոսկվայի քաղաքական ապստամբությունների ժամանակ, հրավիրեց ղեկավարելու երկրային աշխարհազորը։

Պատերազմի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

1612 թվականի օգոստոսին ռուսական աշխարհազորը ջախջախիչ հաղթանակ տարավ Հետման Խոդկևիչի զորքերի նկատմամբ, որն օգնության էր հասնում լեհ թագաորին։ 1612-1613 թթ. Ռուսաստանի մայրաքաղաքը ազատագրվեց և ռուսաց ցար հռչակվեց Միխայել Ռոմանովը` սկիզբ դրվելով նոր արքայատոհմի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]