Մասնակից:Makruhi/Ավազարկղ պ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Page 9 of the Dresden Codex (from the 1880 Förstemann edition)

Մայաների ձեռագիր գրքերը ծալովի գրքեր էին, ստեղծված միչկոլումբոսյան ժամանակաշրջանը, գրված մայաների հիերոգլիֆներով կեղևի կտոների վրա, որոնք պատրաստված էին որոշ տեսակի ծառերի կ եղևի ներքին մասից, հատկապես թզի ծառի կեղևից։ Այս տեսակի թուղթը մայաների լեզվով կոչվում էր հուուն–huun։ Մայաները մշակում էին իրենց հուուն կոչվող թուղթը հինգերրորդ դարում, որը այդ ժամանակ նունյն էր ինչ պարուրազարդ ձեռագիրը հռոմեական աշխարհում։ մայաների թուղթն ավելի դիմացկուն էր և ավելի լավ մակերես ուներ քան պապիրուսը։ Ձեռագիր գրքերը կոչվում էին այն քաղաքների անունով, որտեղ բնակություն էին հաստատում։

Մեր գիտելիքը հին մայաների մասին շատ փոքր մասն է կազմում այն ընդհանուր պատկերի, որը նկարագրված և արձանագրված է եղել նրանց հազարավոր ձեռագիր գրքերում նրանց սովորությունների ծեսերի մասին, որովհետև միայն չորսն է պահպանվել մինչև մեր ժամնաակները Եվ այն ինչ մենք գիտենք հիմնված է երեք աղոթագրքերի և Ուխտագնացի հաջողությունը գրքի վրա։

Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ գրքեր կային Յուկատանի իսպանական արշավանքի ժամանակ 16–րդ դարում, որոնք ոչնչացվեցին զավթարարների կողմից , իսկ հետո էլ վանականների կողմից։ Նրանց բոլորին հրամայված էր ավիրել, որն իրականացվում էր արքեսպիկոպոս Դիեգո դե լանդայի գլխավորությամբ 1562 թվականի հուլիսին։ Լանդան գրոել է․ " Մենք գտանք մեծ քանակությամբ գիրք, որտեղ բացի սնահավատությունից և սատանայի ստերից ոչինչ չկար գրված մենք այրեցինք դրանք , որ մայաները զարմանալու աստիճան ափսոսացին և որ այն րանց մեծ վիշտ պատճառեց։"։ Նմանատիպ գրքեր, որտեղ արձանագրված էին մայաների քաղաքակրթության մասին, քարերի և կոթողների վրա գրված այլ արձանագրություններ, որոնք պահպանվեցին։ Չնայած գրքերում ավելի շատ արձանագրություններ կային քան քարերի վրա, սակայն շատ հաճելի էր գտնել կերամիկայի ձեռագիր գրքերը, որտեղ արձանագրություններ էին արվել գունավոր կերամիկայի վրա։ Ալոնսո դե Զորիտան գրել է 1963 թվականին, որ նա տեսել է 1540 թվականի բազմաթիվ նմանատիպ գրքեր Գվատեմալայի բարձրավանդակներում, որտեղ կային արձանագրություններ արված դեռ հինգ հարյուր տարի առաջ և որ վերծանված են եղել շատ վաղ ժամանակի հնդկացիների կողմից։։ Բարտոլեմո դե լաս Կասասը ցավով նշում է, որ գտնված նմանատիպ գրքեը ոչնչացվել են եկեղեցականության կողմից և նույնիսկ ինքը տեսել է թե ինչպես վանականները այրում էին դրանք, ըստ երևույթին կարծում էին, որ դրանք կարող էին վնասել հնդկացիներին կրոնական տեսակետից, քանի որ նրանք արդեն սկսել էին փոխակերպվել։ Վերջին ոչնչացված ձեռագիր գրքերը Գվատեմալայում են գտնվել 1697 թվականին, Ամերիկայում ն վաճված վերջին քաղաքում։[1] գրքերի ոչնչացմամբ, մայաների կյանքի մասին տեղեկություններ հավաքելու հնարավորությունը նվազում է։

Դրեզդենի ձեռագիր գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենի ձեռագիր գիրքը պահպանվում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի պետական գրադարանում։ Այն ամենաշատ մշակման ենթարկվածն է ձեռագիր գրքերից, և մայաների արվեստի ամենակարևոր նմուշներից մեկը։ Գրքի շատ մասեր ծիսական են, մյուսները վերաբերվում էին բնական արևի խավարումներին, Վեներա մոլորակի փուլերի մասին։ Այն գրված է երկար թղթե թերթի վրա, որը ծալվում է 39 թերթիկների և գրված է երկու կողմերու։ Այն հավանաբար գրված է եղել մինչ իսպանացիների արշավամքը։

Վեներա մոլորակի կատարած շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա շատ կարևոր օրացույց է եղել մայաների համար և բավականին շատ տեղեկություններ կան նրա վերաբերյալ Դրեզդենի ձեռագիր գրքում։ Մայաների արքունիքը մշակել էր հմուտ աստղագետների, որոնք կարողանում էին ծայրահեղ ճշգրտությամբ հաշվարկել Վեներայի կատարած շրջան։ Դրեզդենի ձեռագրի գրքում վեց էջ է նվիրված Վեներայի գտնվելու վերաբերյալ կատարած ճշգրիտ հաշվարկին։ Մայաները կարողացել են հասնել այդ ճշգրիտ հաշվարկին շնորհիվ դարերի ընթացքում կատարած ուշադիր հետազոտությունների Վեներաա մոլորակի կատարած շրջանը հատկապես կարևոր էր այն բանի համար, որ մայաները հավատում էին որ այն նույնացված էր պատերազմի հետ և օգտագործում էին աստղագիտությունը գուշակելու թագադրումների և պատերազմների համապատասխան ժամանակը։ մայաների առաջնորդները պատերազմները ծրագրավորում էին այն ժամանակ, երբ վեներան վեր էր բարձրանում։ Մայնաերը կարողանում էին հետևել նաև այլ մոլորակների՝ Մարսի, Մերկուրիի, Յուպիտերի շարժումներին։

Մադրիդի ձեռագիր գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձրևաբեր օձեր Մադրիդի ձեռագիր գիրք

Այս ձեռագիր գիրքը հայտնաբերվել է Իսպանիայում 1860–ական թվականներին։ Այն բաժանված էր կու տարբեր չափսի մասերի և գտնվում էր տարբեր տեղերում։[2] Գիրքը ստանում է Տրո–կորտեզիանուս մեկ այլ անվանում, երբ երկու մասերը առանձին–առանձին գտնվեցին։[3] Ownership of the Troano Codex passed to the Museo Arqueológico Nacional ("National Archaeological Museum") in 1888.[4] Ազգային գրադարանը Կորտեզիանուսը ձեռք է բերում մի գրքերի հավաքածուներ ունեցողից 1872 թվականին, որը վերջերս գնել էր այն Էկստրեմադուրայից։[5] Էկստրեմադուրան մի գավառ էր որտեղից Ֆրանսիսկո դե Մոնտեխոն և մի քանի զավթարարներ եկել և վարվել էին այնպես , ինչպես վարվել էր Հերնան Կորտեսը՝ Մեքսիկայի զավթարարը։ Եվ շատ հնարավոր էր, որ այս զավթարարներից որևէ մեկը վերել էր այս ձեռագիր գիրքը Իսպանիա։ Սակայն կան կարծիքներ, որ հենց Հերնան Կորտեսն է այն բերել իր հետ Իսպանիա։

Մադրիդի ձեռագիր գիրքը համարվում է ամենաերկարը պահպանված մայաների ձեռագիր գրքերից։ Նրա բովամդակությունը հիմնականում վերաբերվում է օրացույցներին և աստղագուշակությունների, որնցից օգտվել են մայաների կրոնավորները իրեն ծիսական արարողությունները իրականացնելու նպատակով։ Գրքում կան նաև աստղագիտական ցուցատախտակներ։

Գիտնականներից ոմանք, օրինակ Մայքլ Քոն և Ջաստին Կերրը գտան, որ Մադրիդի ձեռագիր գիրքը ստեղծվել է Իսպանական արշավանքից հետո, բայց եղած ապացույցը այլ բան է ասում ստույգ ստեղծման ժամանակի մասին։ Այն հավանաբար ստեղծվել է Յուկատանում։ Կային կարծիքներ որ այն բերվել էր Արևմտյան Յուկատանից մ․թ․ա․ 1250–1450 թվականների ընթացքում։ Այլ գիտնականներ ունեին այլ կարծիքներ, նրանցից ոմանք գտնում էին, գիրքն իր ոճով նման էր Չիչեն իցայում, Մայապանում և Սանտա Ռիտայի ափերին գտնվող տեղանքներում հայտնաբերված որմնանկարների ոճին։[6] Two paper fragments incorporated into the front and last pages of the codex contain Spanish writing, which led Thompson to suggest that a Spanish priest acquired the document at Tayasal in Petén.[7]

Փարիզի ձեռագիր գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի ձեռագիր գիրքն առաջին անգամ հայտնաբերվել է 1832 թվականին Ֆրանսիայի կայսերական գրադարանի սեփականություն։ Երեք տարի հետո առաջին վերարտադրվում է լորդ Կինգսբորոյի համար։ Բնօրինակն այժմ կորել է, սակայն կրկնօրինակը պահպանվում է Կինգսբորոյի մյուս չհրատարակված էջերի հավաքածույի հետ Նյուբերրիի գրադարանում, Չիկագոյում։[8]

Երբեմն նրա հայտնաբերումը վերագրվում է հաջորդ քառորդ դարին, սակայն այդ հայտնաբերությունը կատարել է ֆրանսիացի արևելագետ լեոն դը Ռոսնին 1859 թվականին, այն պատահաբար գտնելով Ազգային գրադարանի ծխնելույզի անկյում առանձնացված թղթերի զամբյուղի մեջ, անտեսված և մոռացված։ Գրքի տեսքը շատ ահավոր էր, այն փաթաթված էր թղթի մեջ, որի վրա գրված էր Պեռեզ անունը, հավանաբար պատկանել էր Խոսե Պեռեզին, որը երկու կարճ նկարագրություններ էր հրատարակել այդ անծանոթ գրքից 1859 թվականին։ Դը Ռոսնին նրան տվեց Պեռեզիանուսի գիրք անունը, սկայն հետագայում այն ճանաչվեց որպես Փարիզի ձեռագիր գիրք։.Դը Ռոսնին ճշգրիտ վերատպությամբ գիրքը հրատարակեց 1864 թվականին; Այն համարվում է Փարիզի Ազգային գրադարանի սեփականությունը։

Գրոլիերի ձեռագիր գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն մնացած երեք ձեռագիր գրքերի , որոնք հայտնաբերվել են դեռևս 19–րդ դարում, Գրոլիերի գիրքը հայտնաբերվեց 1970 թվականին։ Այն հայտնաբերվել է քարանձավում գրքի 11 էջանոց մի մաս։ Այն այժմ գտնվում է Մեքսիկայի թանգարարնում, բայց հանրային ցուցադրության չի դրված։ Յուրաքանչյուր էջը պատկերում է հերոսի կամ աստծո դեմքով դեպի ձախ։ յուրաքանչյուր էջի վերևում կան թվեր իսկ էջի ներքևի ձախ մասում ամսաթվեր։ Այս գրքի էջերը այնքան էլ մանրամասն տեղեկություններ չեն պարունակում և չեն կարող մեզ ավելին ասել քան Դրեզդենի ձեռագիր գրքում կա։Մայագետները դեռ շարունակում են քննարկել նրա իսկական կամ կեղծ լինելուփաստը։[9]

Մայաների այլ ձեռագիր գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքերի հազվագյուտ և կարևոր լինելու փաստը, նորերը գտնելու ասեկոսները միշտ էլ հետաքրքրություն են առաջացրել։ Հնագիտական պեղումները մայաների վայրերում վերածել է բազմաթիվ քառանկյուն տարածքներ սվաղի կույտերով և ներկի հետքերով, որոնք հատուկ են էլիտար գերեղմաններին։ Այս կույտերը գրքերի մնացորդներն են, որոնց օրգանական նյութերը փտել և հեռացել են։ Այս մնացորդներից առաջացած կույտերը պահպանվել են այն հույսով որ որևէ տեխնիկական միջոցները ապագայույ ի վիճակի կլինեն բացահայտել, վերականգնել գրքի էջերը և իմանալ թե ինչ է գրված եղել։ հայտնի է, որ ամենահին մայաների ձեռագիր գրքերը հայտնաբերվել են հնագետների պեղումների ընթացքում, որպես մեռյալներին նվիրատվություններ թաղման ժամանակ։ Հիմնական պեղումները կատարվել են Ուակսակտունում, Գայտանում, Գվատեմանալայում, Գոնդուրասում։ Վեց ձեռագիր գիրք գտնվեց պեղումների ժամանակ դեռևս վաղ դասական ժամանակաշրջանին, ավելի ուշ և վաղ հետ դասական ժամանակաշրջանին պատկանող։ Դժբախտաբար նրանք վերածվել են այնպիսի զանգվածների, որոնց դժվար է բացել կամ էլ ներկակույտեր են և բնօրինակ տեքստերի կտորներ։ Այնպես որ երբեք հնարավոր չի լինի դրանք կարդալ։

Կեղծած ձեռագիր գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

20–րդ դարից սկսած կեղծիքների տարբեր որակներ են սկսվում արտադրվել։ Երկուսն արտադրում են 20–րդ դարի սկզբին, որոնք հայտնաբերվում են Ուիլյամ Ռանդոլֆ Հերստի հավաքածուում։ Չնայած կեղծ նմուշները հազվադեպ էին խափում լուրջ գիտնականներին Ամենամեծ բացառությունը դա 'Գրոլիերի ձեռագիր գիրքն' էր։ Նրա թուղթը հնի տպավորություն էր տալիս և ազդեցիկ մայագետը Մայքլ Քոնավատացել էր, որ մշակույթի այդ գործը բնօրինակն է, իսկ այլ ականավոր մայագետներ Թոմսոնը և Սուսան Միլբրաթըեկան այն եզրակացության, որ գրքի նկարներն ու հիերոգլիֆի նշանները կեղծարարություններ են։ Նրանք մատնանշեցին մի շարք անհամապատասխանություններ և սխալներ տվյալ գրքում, ուշադրություն դարձրեցին նաև պատմագեղարվեստական անհավանականությանը և ոչ պիտանելիութայնը աստղագուշակություններ անելու համար։ Սակայն նրանց փաստարկները երբեք արդյունավետ չեն համարվել և ոչ էլ գիտական տեսանկյունից ընդունվել են միաձայն մինչև մեր ժամանակները (2013 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maya writing
  2. Sharer and Traxler 2006, p. 127.
  3. FAMSI.
  4. Noguez et al 2009, p. 20.
  5. Noguez et al 2009, pp. 20–21.
  6. Sharer and Traxler 2006, p. 129.
  7. Coe 1999, p. 200. Ciudad et al 1999, p. 880.
  8. See "The Paris Codex", in Marhenke (2003), [Հղում աղբյուրներին].
  9. Vail, Gabrielle. 2006. Maya Codices. Annual Review of Anthropology. 35:497–519

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մայաներ Կատեգորիա:Քաղաքակրթություն Կատեգորիա:Հին աշխարհ