Մասնակից:Makruhi/Ավազարկղ ձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Հեմիլթոնը 1782 թվական Ջորջ Ռոմնի

Միմոպլաստիկայի արվեստ (հայտնի է նաև աշխարհընկալում անվամբ) կատարողականության ժանր է, որի միջոցով արվեստի գործեր են ստեղծում միմիկան, հատկապես ժեստերն ու զարդարանքներն օգտագործելով։ Միմիկայի ճկունությամբ աշխարհընկալումը տարբերվում է կենդանի կտավներից իր դասական քանդակի ընդօրինակմամբ։։[1]Այս ժանրի գործերում պատկերված են դասական թեմաներ։[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Բրուն, 1811 թվական

Այն տարածում է գտել Էմմա Հեմիլթոնի շնորհիվ։[3] Հեմիլթոնի արվեստի տեսակը կարող էր զարգանալ նկարիչ Ջորջ Ռոմնիի համար որպես բնորդուհի լինելուց հետո։ Գյոթեն 1787 թվականին գրում է․ " մի քանի գլխաշորերով նա այքան տարբեր դիրքեր է ընդունում , այքան տարբեր ժեստեր և արտահայտումներ անում, որ մարդիկ հազիվ են իրենց աչքերին հավատում․․․ Սա շատ ավելի վստահ կատարողականության միջոց է, քան դուք երբևէ տեսել եք ձեր կյանքում։"[4] 1770–1815 թվականներին այս արվեստի ուղղությունը Եվրոպայի վերնախավի կանանց միջավայրում ստեղծվում էր իրենց տներում։[5]Իդա Բրունը, որը ժամանակի վառ ներկայացուցիչներից մեկն էր, պատկերվելիս ետնամասում ներառում էր երաժշտությունն ու պատմությունները որպես արտահայտչականության միջոց։[6]Գրականագետ Հեննինգ Ֆենգերը (1921–1985 թվականներ), հաստատում է , որ Բրունի միմոպլաստիկ արվեստը գրավում է ողջ Եվրոպան։[7]Այլ նշանավոր կին բնորդուհիներից մեկը Հենրիետտ Հենդել Շուլցն էր Գերմանիայում։[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richter, Simon J. (1 August 2004). Goethe Yearbook 12. Camden House. էջեր 310–. ISBN 978-1-57113-295-6.
  2. «Attitude and Shawl Dance». The International Encyclopedia of Dance. Oxford Reference. Վերցված է 27 April 2014-ին.
  3. Pulham, Patricia (2008). Art and the Transitional Object in Vernon Lee's Supernatural Tales. Ashgate Publishing, Ltd. էջեր 70–. ISBN 978-0-7546-5096-6.
  4. Hatfield, Jackie; Littman, Stephen (2006). Experimental Film and Video: An Anthology. John Libbey Pub. էջեր 102–. ISBN 978-0-86196-664-6.
  5. Crochunis, Thomas C. (24 February 2004). Joanna Baillie, Romantic Dramatist: Critical Essays. Routledge. էջեր 212–. ISBN 978-1-134-42248-7.
  6. Preston, Carrie J. (5 September 2011). Modernism's Mythic Pose: Gender, Genre, Solo Performance. Oxford University Press. էջեր 264–. ISBN 978-0-19-976626-0.
  7. Fenger, Henning (1971). Twayne's world authors series. Twayne Publishers. էջ 54.
  8. Carlson, Marvin (16 December 2013). Performance: A Critical Introduction. Routledge. էջեր 91–. ISBN 978-1-136-49865-7.

Կատեգորիա:Արվեստ