Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիբիխենշտեյնբրյուկկե (գերմաներեն՝ Giebichensteinbrücke), հայտնի է նաև Կրյոլլվիցի կամուրջ (գերմաներեն՝ Kröllwitzer Brücke)անվանումով, գտնվում է Գերմանիայում, միացնում Գիբիխենշտեյն և Կրյոլլվից քաղաքների շրջանները։

Կամուրջով ազատ երթևեկում են մեքենաներ, տրամվայներ և կա անցորդների համար նախատեսված ուղի։

Կամուրջի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիբիխենշտեյնբրուկկե, Կրյոլլվիցի կամուրջը

XIV դարում այս տեղում առաջին անգամ փայտե կամուրջ են կառուցել։ Ավելի ուշ սկսել է գործել լաստանավը։ XIX դարի վերջում այն օգտագործվել է որպես տափականավ կամուրջ, իսկ մի քանի տարի հետո փոխարինվել է պողպատյա կամուրջի։ Հիմա այն երկաթ-բետոնե կամարակապ կամուրջ է, ունի 261 մետր երկարություն և 16,5 մետր լայնություն, կառուցվել է երկու տարում՝ 1926-1928 թվականներին ճարտարապետ Պաուլ Տիրշի նախագծով։

1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամուրջը քանդվել է, սակայն 1949 թվականին վերականգնվել և ստացել իր նախկին տեսքը։ 1995 թվականին այն ենթարկվել է ընդհանուր վերանորոգման։[1][2].

Կով և ձի[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին կամուրջի երկու ծայրերի հիմքում կառուցվել են կովի և ձիու արձանները քանդակագործ Մարկս Գեհարդի կողմից, որտեղ կովը խորհրդանշում էր Կրյոլլվիցի գյուղական սկիզբը, իսկ ձին՝ Գիբիխենշտեյնի քաղաքային սկիզբը։[3].

Այն կառուցվել է երկաթ բետոնից, սակայն տարիներ հետո ամրությունը ապահովելու համար 2011 թվականին վերականգնողական աշխատանքներ են սկսվել։ Տարիների ընթացքում առաջացած ճաքերը դրսի կողմից ծածկվում են ցեմենտով և հատուկ պաշտպանիչ շերտով։ 2013 թվականի մարտին հանդիսավոր կերպով նշում են նորացված արձանների բացումը։[4][5][6].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովի արձանը
Կամուրջի ընդհանուր տեսքը
Ձիու արձանը
Կամուրջի երթևեկելի մասը
Կամուրջը ձմռանը
Կամուրջը գիշերը
Լապտերների փառատոնն օգոստոս ամսին
Կամուրջի և դղյակի տեսարանը 1957 թվական
Կամուրջի և դղյակի տեսարանը 1983 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Giebichensteinbrücke» (գերմաներեն). Halle im Bild. 2013-11-06. Վերցված է 2014-04-08-ին.
  2. MICHAEL FALGOWSKI (2012-03-22). «Über sieben Brücken» (գերմաներեն). Mitteldeutsche Zeitung. Վերցված է 2014-04-08-ին.
  3. Beate Szerelmy (2010). «Leipzig, Halle» (գերմաներեն). Baedeker. Վերցված է 2014-04-08-ին.
  4. Gisela Tanner (2013-03-21). «Pferd und Kuh sind wieder sichtbar – Giebichensteinbrücke in gewohnter Schönheit» (գերմաներեն). SaaleReporter.de. Վերցված է 2014-04-08-ին.
  5. «Pressholzplatten fallen: Kuh und Pferd kehren ans Licht zurück» (գերմաներեն). HalleSpektrum. 2013-03-11. Վերցված է 2014-04-08-ին.
  6. MICHAEL FALGOWSKI (2013-03-21). «Sanierte Tierfiguren offiziell präsentiert» (գերմաներեն). Mitteldeutsche Zeitung. Վերցված է 2014-04-08-ին.

Կատեգորիա:Կամուրջներ