Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարֆագենյան մարտական փղեր

Հյուսիսաֆրիկյան, կամ կարֆագենյան փիղ (լատիներեն՝ -la Loxodonta africana pharaohensis կամ berbericus, hannibali)- սավաննայի փղի սխրագործություն խորհրդանիշ: Այս փիղը գոյություն է ունեցել Հյուսիսային Աֆրիկայում մինչև Հին Հռոմի վերջնական անկումը: Չնայած այն բանի, որ փղերի կատարած սխրագործությունը պաշտոնապես ներկայացված է,[1][2]սակայն կենսաբանական դասակարգման տեսանկյունից այդ տեսակը լայն ճանաչման չի արժանացել: Արեալը (լատիներեն՝ areal-շրջան, տարածք) ձգվում էր Սահարայից դեպի հյուսիս Ատլասի լեռները, Կարմիր ծովի և Նուբիայի ափերի երկայնքով:[3].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկայի կարֆագենյան որմնանկարներն ու մետաղադրամները վկայում են այն մասին, որ այդ փղերը շատ բարձրահասակ չեն եղել, մոտավորապես ունեցել են 2,5 մետր հասակ: Մեծ ականջներով ու կամարաձև մեջքով նրանք նմանվում էին աֆրիկյան փղերին, իսկ իրենց չափերով հյուսիսաֆրիկյան փղերը ավելի նման էին ժամանակակից՝ անտառային փղերին: Միգուցե հյուսիսաֆրիկյան փղերն ավելի ընդունակ էին վարժեցման համար, քան սավաննայի փղերը, մի բան որ թույլ էր տալիս կարֆագենցիներին ենթարկեցնելու նրանց: Գտնված բրածոները թույլ կտան պարզելու նրանց կենսաբանական դասըը ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական մարտական փղի բրոնզե արձանիկ

Ժայռերի վրա արված նկարները վկայում են այն մասին, որ 10-12 հազար տարի առաջ փղերի ապրելու տարածքն ընդգրկում էր Սահարայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, սակայն կլիմայական փոփոխությունները ստիպում են նրանց թողնել այդ տարածքները քիչ ջուր լինելու պատճառով:

Հելլենիստական Եգիպտոսում Պտղոմեոսների օրոք հյուսիսաֆրիկայն փղերին օգտագործում էին մարտական նպատակներով: Մեր թվարկությունից առաջ II դարի պատմության մեջ նրանց որպես մարտական փղերի համեմատում են ավելի խոշոր հնդկական փղերի հետ, որոնք մարտունակությամբ ավելի մեծ առավելություններ են ունեցել: Վերջիններս օգտագործվում էին Սելևկյան թագավորների կողմից: Այդ ժամանակներից պահպանված պտոլոմեյան մի տեքստում նշվում է, որ գոյություն է ունեցել երեք տեսակի փղեր՝ լիբիական, եթովպիական և հնդկական:[4].

Կարֆագենում նույնպես օգտագործում էին հյուսիսաֆրիկյան փղերին մարտական նպատակներով Փյունիկյան պատերազմների ժամանակ ընդդեմ հռոմեական հանրապետության: Երկրորդ փյունիկյան պատերազմի ժամանակ ( մ.թ.ա. 218—201 թվականներ) Հաննիբալը հավաքում է 37 կարֆագենյան փիղ, սակյան իր անձնական փիղը, որի անունը Սուր էր, ուներ սիրիական ծագում:[5]).

Ենթադրվում է, որ հյուսիսաֆրիկյան փղերը սատկում են Հին Հռոմի կողմից Հյուսիսային ԱՖրիկայի գրավումից հետո մոտավորապես մ.թ.ա. IV դարում: Նրանց վրա որս էին անում խաղերում օգտագործելու նպատակով, որի ընթացքում սատկում էին բազմաթիվ փղերր:[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nowak, Ronald M. (1999), Walker’s Mammals of the World, 6th edition, Baltimore and London: The Johns Hopkins University Press, pp 1002.
  2. Yalden, D.W., M.J. Largen and D. Kock (1986), Catalogue of the Mammals of Ethiopia. 6. Perissodactyla, Proboscidea, Hyracoidea, Lagomorpha, Tubulidentata, Sirenia, and Cetacea, Italian J. Zool., Suppl., n.s., 21:31-103.
  3. Jonathan Kingdon, David Happold, Thomas Butynski, Michael Hoffmann, Meredith Happold, Jan Kalina Mammals of Africa, Volumes 1-6. — Nature, 23 мая 2013. — С. 183. — 3500 с. — ISBN 9781408189962
  4. Bert van der Spek. «Ptolemy III Chronicle (BCHP 11)» (անգլերեն). Վերցված է 2014-03-30-ին.
  5. Scullard, H. H. (1953). «Ennius, Cato, and Surus». The Classical Review. 3 (3/4): 140–142. doi:10.1017/S0009840X00995805. JSTOR 703426. {{cite journal}}: Cite has empty unknown parameters: |month= and |coauthors= (օգնություն)
  6. John Block Friedman, Kristen Mossler Figg Trade, Travel, and Exploration in the Middle Ages: An Encyclopedia edited by John Block Friedman, Kristen Mossler Figg. — Routledge, 4 июля 2013. — С. 176. — 715 с. — ISBN 9781135591014