Մասնակից:Lilitik22/ավազարկղ Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տավուշի միջնակարգ դպրոց, կրթական հաստատություն ՀՀ Տավուշ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կրթական զարգացման գործում մեծ դեր է խաղացել Սմբատյան ընտանիքը։ Հարություն Սմբատյանը, ավարտելով Էջմիածնի հոգևոր ճեմարանը, հոր մահից հետո Թովուզում երկար ժամանակ կատարում է քահանայի պարտականությունը, երեխաների համար դասընթացներ է կազակերպում տանը։ Սակայն շուտով աշակերտները շատանում են և անհնարին է դառնում տնային պայմաններում շարունակել պարապմունքները։ Այդ պատճառով Հարությունը 1880 թվականին մի խումբ գրասեր ծնողների խորհուրդ է տալիս նախաձեռնել դպրոցական շենքի կառուցումը։ Հասարակությունը որոշում է կառուցել երկսենյականոց շենք։ Սկզբնական շրջանում եղել է մեկ դասարանյա դպրոց։

Ըստ Ս․ Խաչատրյանի վկայության՝ 1883 թվականին դպրոցում պարապմունքներ են եղել, սակայն քիչ ժամանակ անց ցարական կառավարության հրամանով այն փակվել է և շարունակել է դասընթացները գաղտնի։

1884 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանագրով թույլատրվում է հայկական դպրոցների բացումը, այդ թվում և Թովուզինը, որը ստանում է ծխականի կոչում։

1885 թվականի մարտին կրկին հրաման է արձակվում փակել ծխական դպրոցները։ Էջմիածինը, հաշվի առնելով կառավարության պահանջները, հրապարակում է նոր կանոնադրություն, որի համաձայն 1886 թվականին վերաբացվում են հայոց եկեղացական ծխական դպրոցները։

1887 թվականին գյուղի կենտրոնում՝ եկեղեցու դիմաց, հասարակության միջոցներով, քարակերտ երկսենյականոց դպրոցի շենք է կառուցվում։ Դպրոցի վերաբացումը կատարում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական բաժնի 1887-1888 ուստարվա շրջանավարտ Մաթեոս Մուրադյանը 1888 թվականին։[1] Մուրադյանը «Նոր-Դար» թերթում գրում է․

Անգլիացիների օրինակին հետևելով, ես էլ կամեցա տոն օրերը անցկացնել գյուղում, խաղաղ ընտանեկան կյանքի մեջ, կամեցա հեռանալ առժամանակ մեծ քաղաքի աղմուկից, դզրդոցից, սակայն իմ գյուղ գնալու պատճառը միայն այդ չէր, մեր գյուղում սրանից երկու ամիս առաջ բացվեցավ դպրոցի նման մի բան, ես կամեցա տեսնել ինչ դրության մեջ է այդ խղճուկ հիմնարկությունը, ինչպես են սովորում կոշտ, բայց պարզամիտ գյուղացի երեխաները, ինչպես է վերաբերվում գյուղական հասարակությունը դեպի նոր բացված դպրոցը։[2]

Մաթեոսն աշխատել է նաև թեթևացնել դպրոցի աշակերտների ծնողների հոգսը՝ վճարելով ուսուցչի աշխատավարձի մի մասը։ Ստացականի մեջ, որը մինչ այսօր պահպանվում է Բերդի արխիվի Ա․ Գյուրջինյանի ֆոնդում, ասվում է․

Ես ներքո ստորագրյալս, ստացա պարոն Մաթեոս Մուրադյանից իմ ուսուցչության ռոճիկի հենց առաջին ամսվա վերջին, 1888 թվականի նոյեմբերի 8-ին այդ պայմանավորված 170ռ․ գումարից 30 ռուբլի։

Առաջին տարում դպրոցում ուսանում է 35 աշակերտ։ Որպես ուսուցիչ սկսում է աշխատել Ներսիսյան դպրոցի 1886 թվականի շրջանավարտ Վահան Դավթյանը (1888-1891, 1894-1895)։ Դասավանդել է բոլոր առարկաները։ Վահանը ծնունդով Վերին Ագուլիսից էր, սովորել էր տեղի ծխական դպրոցում, ապա տեղափոխվել Թիֆլիս, ընդունվել ու ավարտել ռուսական գիմնազիան։ Նա Թովուզի ծխական դպրոցում աշխատել է մինչև 1896 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր-Դար» թերթ, №214, դեկտեմբերի 15, 1894թ
  2. Մաթեոս Մուրադյան «Տոնածառ գյուղում», «Նոր-Դար» թերթ, №7, հունվարի 21, 1889թ