Մասնակից:KaroMU/Ավազարկղ/Ֆուտբոլիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենե Ադլեր (գերմ.՝ René Adler, 15 հունվարի, 1985թ, Լայպցիգ): Գերմանացի դարպասապահ, առաջին թիմը Լայպցիգ, 2000 թվականին տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն:

Մինչև 19 տարեկանների Գերմանիայի առաջնությունում նա ցուցադրեց աստղային խաղ և նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսին են Ֆեյենորդը, Լոնդոնի Արսենալը և Չելսին:


Նեմանյա Մատիչ(սերբ.՝ Немања Матић, սերբ ֆուտբոլիստ, ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին, Շաբաց, ՀՍՖՀ): Խաղում է Չելսի ՖԱ-ում կիսապաշտպանի դիրքում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում դեբյուտը նշել է Կոլուբարա թիմում: Առաջին սեզոնում անցկացրեց 16 խաղ: 2007 թվականին տեղափոխվեց Սլովակիայի առաջնության Կոշիցե ակումբ: Այնտեղ անցկացրեց 64 խաղ և հեղինակեց 4 գնդակ: Այդ տարիներին նա ստացավ Սլովակիայի քաղաքացիություն: 2009 թվականին Կոշիցայի կազմում նվաճեց երկրի գավաթը, եզրափակչում հաղթելով Արտմեդի ակւմբին 3-1 հաշվով: 2009 թվականի օգոստոսի 18-ին տեղափոխվեց Չելսի 1.5 միլիոն ֆունտի դիմաց և կնքեց 4 տարվա պայմանագիր:

2010 թվականի օգոստոսին նա վարձավճարով տեղափոխվեց հոլանդական Վիտես[1]:


Հոլգեր Բադշտուբեր
Անձնական տվյալներ
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Մեմինգեն, Գերմանիա Գերմանիա
Հասակ 190 [2]
Քաշ 83
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 28
Պատանեկան կարիերա
1994-2000 Գերմանիա Ռոտ
2000-2002 Գերմանիա Շտուտգարտ
2002-2007 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Գերմանիա Բավարիա II 55 (7)
2007- Գերմանիա Բավարիա 111 (1)
Ազգային հավաքական
2007-2008 Գերմանիա Գերմանիա մինչև 19 2 (0)
2008 Գերմանիա Գերմանիա մինչև 20 3 (0)
2009-2010 Գերմանիա Գերմանիա մինչև 21 8 (2)
2010- Գերմանիա Գերմանիա 30 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հոլգեր Բադշտուբեր(գերմ.՝ Holger Badstuber, մարտի 13 1989 թվական, Մեմինգեն, Բավարիա), գերմանացի ֆուտբոլիստ, Մյունխենի Բավարիայի պաշտպան։ 2010 թվականի ԱԱ-ն բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ռոտ-ան-դեն-Ռոտ թիմի սան։ Խաղացել է Շտուտգարտ և Բավարիա թիմերի երիտասարդական կազմում։ 18 տարեկան հասակում սկսել է խաղալ սիրողական առաջնության Յուգ թիմում։ Որտեղ 23 խաղերում հեղինակել է 4 գնդակ։

Պռոֆեսիոնա կարիերայում դեբյուտը նշել է 2007 թվականի հուլիսի 27-ին տնային խաղում մրցելով Բեռլինի Ունիոն թիմի հետ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։ Այնտեղ նա անցկացրեց 32 խաղ և խփեց 3 գնդակ։ Դրաից հետո 2008/09 թվականի մրցաշրջանում տեղափոխվեց Բավարիա, որտեղ փետրվարի 1-ին կնքեց պայմանագիր, մինչև 2011 թվական։ Բունդեսիգայում առաջին խաղն անցկացրեց օգոստոսի 8-ին Հոֆենհայմի դեմ խաղում(1-1):

Բադշտուբերը կենտրոնական կիսապաշտպան է, որը խաղում է նաև հենակետային կիսապաշտպանի և ձախ եզրային պաշտպանի դիքում։

Առաջին և միակ գնդակը Բունդեսլիգայում հեղինակել է 2009 թվականի դեկտեմբերի 4-ին, 15-րդ տուրի շրջանակներում, տնային խաղում մրցելով Մյունխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց Բավարիայի հաղթանակով, 2-1 հաշվով։

2010 թվականին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2014 թվական։

2012 թվականի դեկտեմբերի 1-ին Դորտմունդի Բորուսիայի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ և բաց թողեց մի շարք հանդիպումներ։ Բաստիան Շվայնշտայգերի խոսքերով, նրա կորուստը լուրջ հարված էր թիմի սխեմայի վրա։

2013 թվականին նրա բժիշկը հայտարարեց, որ Հոլգերը ստացել է մկանի կտրվածք և բաց կթողնի մի քանի ամիս։

2013 թվականի հոկտեմբերի 1-ին լուրեր տարածվեցին, որ նա ստացել է նոր վնասվածք։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 14-ին դեբյուտը նշեց Գերմանիայի մինչև 19 տարեկանների թիմում Անգլիայի դեմ խաղում որտեղ թիմը հաղթեց 1-0 հաշվով։ Իր երկրորդ և վերջին խաղն անցկացրեց 2008 թվականի մայիսի 28-ին, որտեղ Գերմանիան հաղթեց Սլովակիային 5-2 հաշվով

2009 թվականի օգոստոսի 11-ին մինչև 21 տրեկանների թիմում առաջին խաղն անցկացրեց, որտեղ թիմը հաղթեց Թուրքիային 3-1 հաշվով, որտեղ նա փոխարինման մտավ 59-րդ րոպեին փոխարինելով Մաթս Հյումելսին։

2010 թվականին մայիսի 29-ին դեբյուտը նշեց ազգային հավաքականի կազմում, Հունգարիայի դեմ խաղում, փոխարինելով Առնե Ֆրիդրիխին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն 2009/10, 2012/13, 2013/14, 2014/15
  • Գերմանիայի գավաթակիր 2009/10, 2012/13, 2013/14
  • Չեմպիոնների լիգայի հաղթող 2012/13
  • Գերմանիայի Սուպերգավաթակիր 2010, 2012
  • Եվրոպայի սուպերրգավաթակիր 2012
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2013

Գերմանիա Գերմանիայի հավաքական

  • 2010 թվականի ԱԱ բրոնզե մեդալակիր
  • 2012 թվականի ԵԱ մրցանակակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Витесс» арендовал двух сербских игроков «Челси»». www.amfigames.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին.
  2. FC Bayern München AG

Արտաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Գերմանացի ֆուտբոլիստներ