Մասնակից:Aharon stepanyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                                              Դիլիջան 



Երկիր` Հայաստան Հանրապետություն` Հայաստան Մարզ` Տավուշ Քաղաքապետ Արմեն Սանթրոսյան Առաջին հիշատակում` 1670-ականներին` Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում Խոսվող լեզուներ` հայերեն Բնակչություն` 18.000 մարդ (2011) Ազգային կազմ` hայեր Կրոնական կազմ` Հայ Առաքելական եկեղեցի Տեղաբնականուն` դիլիջանցի Հեռախոսային կոդ` +374 (268) Փոստային ինդեքս` 3901-3906 Փոստային ինդեքսներ 3901-3906

Դիլիջանը քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հեռավորությունը Երևանից` 99 կմ:
 Պատմաաշխարհագրական ակնարկ

Որպես առողջարան, քաղաքին 1958թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ: 1996 թ-ից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ: Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես 18000 մարդ: Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն: Աղբյուրներից երկուսը շշալցվում են: «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին: Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով: Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ: Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921թ.: Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և ԲՈՒՀ-երի 2 մասնաճյուղեր: քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ: Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ: Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու