Մասնակից:Մելիքյան Համեստ/Հալեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալլեյի գիսաստղը 1986 թվականիմարտի 8-ին Հալլեյի գիսաստղ (պաշտոնական անվանումը 1P/Halley[1])՝ պայծառ, կարճապարբերական գիսաստղ, Արեգակի մոտ յուրաքանչյուր 75—76 տարին մեկ վերադարձող[1][2]: Հանդիսանում է առաջին գիսաստղը, որի համար որոշել են էլիպսաձև ուղեծիրը, և պարզել են վերադարձների պարբերությունը: Անվանված է անգլիաացի աստղագետ Էդմունդ Հալլեյի պատվին: Գիսաստղի հետ են կապված էտա-Ակվարիդայի և Օրիոնիդայի ասուպների հոսքերը: Չնայած նրան, որ յուրաքնչյուր դարում հայտնվում են ավելի շատ երկարպարբերական գիսաստղեր, Հալլեյի գիսաստղը միակ կարճպարբերական գիսաստղն է, որը լավ տեսանելի է չզինված աչքով: Սկսած Չինաստանի և Բաբելոնի պատմական աղբյուրներում ամրագրված հնագույն դիտումներից, նշվել է գիսաստղի 30-ից ոչ պակաս հայտնվում: Հալլեյի գիսաստղի առաջին հավաստի նույնականացված դիտումը համարվում է Ք. Ա. 240 թվականը[2][3] Պերիհելիով գիսաստղի վերջին անցումը եղել է 1986 թվականի փետրվարի իննին Ջրհոսի համաստեղությունում[4], հաջորդը սպասվում է 2061 թվականի հուլիսի 28-ին, իսկ հետո՝ 2134 թվականի մարտի 27-ին[5][6]: 1986 թվականի հայտնման ժամանակ Հալլեյի գսասաստղը դարձավ տիեզերական աապարատի, ընդ որում խորհրդային «Վեգա-1» և «Վեգա-2» ապարատների, կողմից առաջին ուսումնասիրված գիսաստղը[7], որոնք համապատասխան տվյալներ տրամադրեցին գիսաստղի միջուկի և գիսաստղի ու նրա պոչի առաջացման մեխանիզմների մասին[8][9]:

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլեյի գիսաստղը դարձավ ապացուցված պարբերականությամբ առաջին գիսաստղը:Եվրոպական գիտության մեջ ընդհուպ Վերածննդի դարաշրջանը, իշխում էր Արիստոտելի այն կարծիքը, որ գիսաստղերը հանդիսանում են Երկրի մթնոլորտի խոտորումներ[10]: Սակայն Արիստոտելից առաջ և հետո, գիսաստղերի մասին, շատ հնագույն փիլիսոփաներ արտահայտել են, բազմաթիվ խորթափանց հիպոթեզներ: Այսպես, հենս Արիստոտելի խոսքերով, Հիպոկրատը և նրա աշակերտ Էսհիլը (Ք.Ա. V դար), համարում էին, որ «պոչը չի պատկանում բուն գիսաստղին, բայց այն տարածության մեջ թափառելուց, երբեմն ձեռք է բերում պոչ, քանի որ մեր, խոնավությունից անդրադարձած, տեսողական ճառագայթը, հասնում է Արեգակին: Գիսաստղը, ի տարբերություն այլ աստղերի հայտնվում է ժամանակի մեծ ընդհատումներից հետո, քանի որ, այն Արեգակից հետ է մնում չափազանց դանդաղ, այնպես որ, հենց որ այն հայտնվում է նույն տեղում, արդեն մեկ լրիվ շրջան է անցած լինում»[11]: Այս տեսակետի մեջ կարելի է տեսնել գիսաստղի տիեզերական ծագման, նրա շարժման պարբերականության և նույնիսկ գիսաստղային պոչի, որի վրա ցրվում է արեգակնային լույսը, ֆիզիկական բնույթի համոզմունքներ, և որը, ինչպես ցույց են տվել ժամանակակից հետազոտողները, իրականում էականորեն կազմված է գազանման ջրից: Լուցիոս Աննի Սենեկան (Ք.Ա. I դար) ոչ միայն խոսում է գիսաստղերի տիեզերական ծագման, այլև առաջարկում է նրանց շարժման պարբերականության ապացուցման մեթոդներ, որոնք իրականացվել են Հալլեյի կողմից՝ «Անհրաժեշտ է, սակայն, որ հավաքվեն գիսաստղերի հայտնման նախկին տվյալները, քանզի նրանց հայտնման հազվադեպության պատճառով, մինչ այժմ հնարավոր չէ հաստատել գիսաստղերի ուղեծրերը, պարզաբանել, պահպանում են արդյոք նրանք հերթականությունը և հայտնվում ստույգ հերթականությամբ նույն օրը»[12]: Արիստոտելի գաղափարը ժխտվեց Տիխո Բրահեյի կողմից, ով օգտագործեց 1577 թվականի գիսաստղի պարալաքսային դիտումները (չափելով գիսաստղի դիրքերի շեղումները Դանիայում և Պրահայում), որպեսզի ցույց տա, որ այն գտնվելէ Երկրից ավելի հեռու քան Լուսինը: Սակայն անհասկանալի հարց էր մնում այն, որ պտտվում են արդյոք գիսաստղերը Արեգակի շուրջը, թե ուղղակի ուղիղ թռիչքով թռչում են Արեգակնային համակարգով[13]:

Էդմունդ Հալլեյ

1680—1681 թվականներին 24-ամյա Էդմունդ Հալլեյը դիտում էր պայծառ գիսաստղը (C/1680 V1, հաճախ անվանւմ են Նյուտոնի գիսաստղ), որը սկզբում մոտենում էր Արեգակին, իսկ հետո հեռանում նրանից, որը հակսում էր ուղղագիծ շարժմանը: Հետազոտելով այս հարցը, Հալլեյը հասկացավ, որ կենտրոնամետ ուժը, որը ազդում է արեգակի կողմից գիսաստղի վրա, պետք է փոքրանա հեռավորության քառակուսուն համեմատականորեն: 1682 թվականին, հետագայում իր անվամբ անվանակոչված գիսաստղի հայտնման հերթական տարում, Հալլեյը թե՝ ինչ կորով կշարժվի մարմինը այդպիսի ուժի ազդեցության տակ հարցով դիմեց Ռոբերտ Հուկին, սակայն պատասխան չստանացավ, չնայած Հուկը ակնարկեց, որ պատասխանը իրեն հայտնի է: Հալլեյը ուղևորվեց Իսահակ Նյուտոնի մոտ՝ Քեմբրիջ[14], ով անմիջապես պատասխանեց, որ համաձայան իր հաշվարկների, շարժումը տեղի կունենա էլիպսով[15]: Նյուտոնը շարունակում էր աշխատել Տիեզերական ձգողության ազդեցությամբ մարմինների շարժման վրա, ճշգրտելով և զարգացնելով հաշվարկները, և 1684 թվականի վերջին Հալլեյին ուղարկեց «Մարմինների շարժումը ուղեծրով» (լատին․՝ De Motu Corporum in Gyrum տրակտատը[16]: Հիացած Հալլեյը Նյուտոնի արդյունքների մասին 1684 թվականի դեկտեմբերի տասին զեկուցեց Լոնդոնի թագավորական ընկերությանը և Նյուտոնից թույլտվություն խնդրեց տրակտատի տպագրման հաամար: Նյուտոնը համաձայնեց և խոստացավ շարունակությունը ուղարկել: 1686 թվականին Հալլեյի խնդրանքով Նյուտոնը Լոնդի թագավորական ընկերություն՝ նրան ուղարկեց իր, «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական հիմունքներ» անվանումը ստացած, ընդլայնված տրակտատի առաջին երկու մասը, որտեղ Հուկը մեծ աղմուկ բարձրացրեց, հայտարարելով իր գերակայության մասին, բայց չպաշտպանվեց կոլեգաների կողմից: 1687 թվականին Հալլեյի գումարով, 120 տպրինակով, Նյուտոնի ամենահայտնի տրակտատը տպագրվեց[17]: Այսպիսով, գիսաստղերի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայի հիմքը դրեց: Իր դասական տրակտատում Նյուտոնը ձևակերպել էր գրավիտացիայի և շարժման օրենքները: Սակայն գիսաստղերի շարժմն տեսության վերաբերյալ նրա աշխատանքը դեռևս ավարտված չէր: Չնայած նա կասկածում էր, որ երկու գիսաստղեր, որոնք դիտվել են 1680 և 1681 թվականներին (որոնք էլ Հալլեյի հետաքրքրությունն էին առաջացրել), իրականում մեկ գիսաստղ էր՝ Արեգակի կողքով անցնելուց առաջ և հետո, բայց չկարողացավ նրա շարժումը բացատրել իր տեսության շրջանակներում[18]: Դա հաջողվեց նրա ընկեր և հրատարակիչ Հալլեյին, ով 1705 թվականի իր «Գիսաստղային աստղագիտության տեսություն» (լատին․՝ Synopsis Astronomiae Cometicae) աշխատանքի մեջ օգտագործելեց Յուպիտերի և Սատուռնի գիսաստղերի վրա գրավիտացիոն ազդեցության հաշվարկի համար Նյուտոնի օրենքները[19]:

Լոնդոնի Վեստմեստրյան աբբայությունում Էդմունդ Հալլեյին նվիրված հուշատախտակ

Հալլեյը պատմական գրառումների ուսումնասիրություններից հետո, կազմեց գիսաստղերի ուրղեծրերի տարրերի առաջին կատալոգը և ուշադրություն դարձրեց 1531 թվականի (Պետեր Ապիանի կողից դիտված), 1607 թվականի (Իոհան Կեպլերի կողմից դիտված) և 1682 թվականի (իր կողմից դիտված) գիսաստղերի ուղեծրերի համընկնումը, և առաջարկեց, որ դա միևնույն գիսաստղն է, որը պտտվում է Արեգակի շուրջը 75—76 տարին մեկ անգամ: Հայտնաբերված պարբերության և մեծ մոլորակների ազդեցության կոպիտ մոտավորությունները հաշվի առնելով, նա նախանշեց 1758 թվականին այդ գիսաստղի վերադարձը[20]:

Հալլեյի ենթադրությունները հաստատվեցին, չնայած մինչ 1758 թվականի դեկտեմբերի 25-ը գիսաստղը չէին կարողանում հայտնաբերել, երբ նրա նկատեց գերմանացի գյուղացի և սիրողական աստղագետ Իոհան Գեորգ Պալիչը: Պերիհելիյով գիսաստղը անցավ միայն 1759 թվականի մարտի 13-ին, քանի որ Յուպիտերի Սատուռնի կողմից առաջացած խոտորումները բերել էին 618 օրով հետաձգմանը[21]: Գիսաստղի նոր հայտնումից երկու ամիս առաջ այս ուշացումը հաշվարկել էր Ալեքսի Կլոդ Կլերոն, որին հաշվարկման ժամանակ օգնել էին Ժոզեֆ Ժեր Լեֆրանսուա դե Լալանդը և մադամ Նիկոլ-Ռեյն Լեպոտը: Հաշվարկների սխալմունքը կազմեց ընդամենը 31 օր[22][23][24]: Հալլեյը չապրեց մինչ գիսաստղի վերադարձը, նա մահացավ 1742 թվականին[25]: Գիսաստղերի վերադարձի վավերացումը առաջին դեմոստրացիան էր այն բանի, որ ոչ միայն մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը: Այն դարձավ Նյուտոնի մեխանիկայի երկնային մեխանիկայի և նրա նախանշած ուժի առաջին հաջողված վավերացումը[26]: Առաջինը գիսաստղը Հալլեյի անունով կոչել է ֆրանսիացի աստղագետ Նիկոլա Լուի դե Լակայլը 1759 թվականին[26]:

Ուղեծրի պարամետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլեյի գիսաստղի ուղեծրով շարժման անիմացիան

]]

  1. 1,0 1,1 «JPL Small-Body Database Browser: 1P/Halley». Jet Propulsion Laboratory. 11 January 1994 last obs. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 03 October 2014-ին.
  2. 2,0 2,1 Kronk G. W. (1999). Cometography. A Catalogue of Comets. Volume 1, Ancient—1799. Cometography. Cambridge University Press. doi:10.2277/052158504X. ISBN 13:9780521585040. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն); no-break space character in |last= at position 9 (օգնություն)
  3. Stephenson F. R., Yau K. K. C. (1985). «Far eastern observations of Halley's comet: 240 BC to AD 1368». Journal of the British Interplanetary Society. 38: 195–216. ISSN 0007-084X. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն); no-break space character in |author= at position 14 (օգնություն)
  4. Ronald Stoyan (2015). Atlas of Great Comets. Cambridge University Press. էջ 178.
  5. David A.J. Seargent (2008). The Greatest Comets in History: Broom Stars and Celestial Scimitars. Springer Science & Business Media. էջ 36.
  6. Kinoshita K. «1P/Halley». Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 7 июля 2010-ին.
  7. «Встреча с кометой». Научно-производственное объединение имени С. А. Лавочкина. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. {{cite web}}: no-break space character in |publisher= at position 45 (օգնություն)
  8. Mendis D. A. (1988). «A Postencounter view of comets». Annual Review of Astronomy and Astrophysics. 26: 11–49. doi:10.1146/annurev.aa.26.090188.000303. {{cite journal}}: no-break space character in |author= at position 10 (օգնություն)
  9. Keller H. U., Britt D., Buratti B. J., Thomas N. (2005). «In Situ Observations of Cometary Nuclei». In M. Festou, H. U. Keller, and H. A. Weaver (ed.). Comets II (pdf). University of Arizona Press. էջեր 211–222. ISBN 9780816524501.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Аристотель. Метеорологика, I.7
  11. Аристотель. Метеорологика, I.6
  12. Луций Анней Сенека. Естественнонаучные вопросы, VII, III.1
  13. Lancaster-Brown, 1985, էջեր 14, 25
  14. Westfall R. S. (1980). Never at Rest: a biography of Isaac Newton. Cambridge University Press. էջ 403. ISBN 978-0521274357. {{cite book}}: no-break space character in |last= at position 12 (օգնություն)
  15. Марочник, 1985, էջ 130
  16. Whiteside D. T, ed. (1974). Mathematical Papers of Isaac Newton, vol. 6 (1684—1691). Cambridge University Press. էջեր 30–91. ISBN 978-0521045858. {{cite book}}: no-break space character in |editor= at position 13 (օգնություն)
  17. Марочник, 1985, էջ 132
  18. Lancaster-Brown, 1985, էջ 35
  19. Lancaster-Brown, 1985, էջ 76
  20. Lancaster-Brown, 1985, էջ 78
  21. Lancaster-Brown, 1985, էջ 86
  22. Марочник, 1985, էջ 138—139
  23. Sagan & Druyan, 1985, էջ 74
  24. Lancaster-Brown, 1985, էջեր 84—85
  25. Lancaster-Brown, 1985, էջ 80
  26. 26,0 26,1 Hughes D. W. (1987). «The History of Halley's Comet». Philosophical Transactions of the Royal Society of London, series A. 323 (1572): 349–367. doi:10.1098/rsta.1987.0091.