Մասնակից:GeoO/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիլվեստրաս Բելթե (լիվ.՝ Silvestras Beltė, ), առավել հայտնի է բեմական Սիլվեստր Բելթ անվամբ, լիտվացի երգիչ և երգահան։ «Luktelk» երգող ներկայացնելու է Լիտվան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվեստրաս Բելթեն ծնվել է Լիտվայի Կաունաս քաղաքում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է չորս տարեկանում և հաճախել երաժշտական դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կաունասի Յուոզաս Գրուոդիսի անվան կոնսերվատորիայում[1]։

2019 թվականին ավարտել է Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանը՝ կոմերցիոն երաժշտական կատարում մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո նա սկսեց աշխատել գեղեցկության սրահում: 2021 թվականի հունվարին վերադարձել է Լիտվա, որտեղ պայմանագիր է կնքել ձայնագրման լեյբլի հետ։ Ի սկզբանե մտադրվել էր վերադառնալ Լոնդոն, բայց չի կարողացել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Բելթեն մասնակցել է Vaiku Eurovizijos nacionaline atranka-ին՝ Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի լիտվական նախնական ընտրությանը։ Կատարել է «Pi-pa-po» երգը և անցել եզրափակիչ՝ ավելի ուշ 12 մասնակիցների շարքում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

  1. Liandzbergienė, Grytė (2024-02-22). «Lietuvos atstovas „Eurovizijoje" Silvester Belt: „Neatsidūriau didžiojoje scenoje per vieną dieną"» [Lithuanian representative at Eurovision Silvester Belt: "I didn't end up on the big stage in one day"]. Žmonės (լիտվերեն). Վերցված է 2024-02-26-ին.