Մասնակից:ԱնահիտԲաբաջանյան123/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հպարտություն

Քրիստոնեական բարոյագիտության մեջ հպարտությունը համարվում է յոթ մահացու մեղքերից ամենագլխավորը, որը պատճառն է մյուս բոլոր մոլորությունների ու մեղքերի: Սակայն ժամանակակից աշխարհում այս բառը հաճախ օգտագործվում է՝ արտահայտելու համար բարոյական բարձր արժանիքները գիտակցելու կեցվածք: Այս պատճառով անհրաժեշտ է տարբերել եսակենտրոն հպարտությունը ինքնահարգանք կամ արժանապատվության գիտակցում արտահայտող հպարտությունից: Պատահական չէ, որ աստվածաբան մեկնիչներն այդ բառին զուգահեռ օգտագործում են ամբարտավանություն, գոռոզություն, փառասիրություն և այլ հոմանիշներ:


Հպարտության պատճառով է մարդը զանց առնում Աստծու պատվիրանները և հեռանում ճիշտ ուղուց: Ինչպես որ առանց սիրո ոչինչ են բոլոր առաքինությունները, այնպես էլ հպարտության համեմատ ոչինչ են բոլոր մոլորությունները:

Եսականորեն, հպարտությամբ տարված մարդը վերից է նայում բոլորին, միշտ աշխատում է ցույց տալ, թե ինքը ճիշտ է ու անսխալական, դառնում է անբարտավան ու գոռոզամիտ: Այդ ճանապարհը կորստաբեր է հենց իր՝ եսակենտրոն հպարտությամբ տարած մարդու համար:


Ամփոփում Եվ ինչպես Գրիգոր Տաթևացին է բացատրում. <<Տերը հակառակ է ամբարտավանին>>


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցու պատմություն 9-րդ դասարանի դասագիրք Երևան 2005


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://lib.armedu.am/resource/2289